-Հոկտեմբերի 7-ին Հայաստանում նշվում է Գրադարանավարի օրը:
-Հոկտեմբերի 7-ին նշվում է Ճարտարապետության համաշխարհային օրը:
-1849 թ. հոկտեմբերի 7-ին մահացել է Էդգար Պոն՝ ամերիկացի գրող, պոետ, Էսսեիստ, գրական քննադատ եւ խմբագիր, ամերիկյան ռոմանտիզմի ներկայացուցիչ, Ժամանակակից դետեկտիվի ձեւի եւ հոգեբանական արձակի ժանրի ստեղծողը։ Էդգար Պոյի որոշ աշխատանքներ նպաստել են գիտական ֆանտաստիկայի ձեւավորմանը եւ զարգացմանը, իսկ նրա արվեստի այնպիսի գծերը, ինչպիսիք են իռացիոնալությունը, միստիցիզմը, դատապարտվածությունը, պատկերվող իրավիճակների անոմալությունը, կանխագործեցին դեկադենտության գրականությունը։ Առավել հայտնի է որպես «սարսափելի» եւ միստիկ պատմվածքների, ինչպես նաեւ «Ագռավը» բանաստեղծության հեղինակ (ծնվ.՝ 1809 թ.):
-1937 թ. հոկտեմբերի 7-ին մահացել է Գեւորգ Ասատուրը՝ հայ բանասեր, մանկավարժ, թարգմանիչ (ծնվ.՝ 1868 թ.):
-1947 թ. հոկտեմբերի 7-ին ծնվել է Արմեն Տեր-Կյուրեղյանը՝ ամերիկահայ ճարտարագետ:
-1952 թ. հոկտեմբերի 7-ին ծնվել է Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի 4-րդ նախագահը:
-1954 թ. հոկտեմբերի 7-ին ծնվել է Լեւոն Մութաֆյանը՝ հայ թատերագետ, թատերագիր: