Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 10, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Երբ ամեն նյարդովդ կապված ես Սեւանի հետ

Հոկտեմբերի 7, 2022
Այլք
Երբ ամեն նյարդովդ կապված ես Սեւանի հետ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
142
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Իմ՝ որպես գիտնականի կայացման գործում երկու մարդ է կարեւոր դեր խաղացել։ Առաջինն իմ հայրն էր, երկրորդը՝ Ռաֆայել Հովսեփի Հովհաննիսյանը։ Նրա հետ առաջին անգամ ծանոթացել եմ, երբ դեռ ԵՊՀ-ի վերջին կուրսի ուսանող էի, երբ ինձ ուղարկեցին Սեւանի հիդրոկենսաբանական կայան՝ դիպլոմային աշխատանքի պատրաստման համար։ Այդ ժամանակ Ռաֆայել Հովսեփիչը նոր նշանակված տնօրեն էր՝ էներգիայով ու էնտուզիազմով լի, հիդրոէկոլոգիական հետազոտություններում նոր մեթոդներ ու մոտեցումներ փնտրող ու հիմնականում երիտասարդական կադրերին հենվող։ Եվ դա նրան լիովին հաջողվում էր. կայանում շատ երիտասարդ մասնագետների հանդիպեցի, որոնք ոչ միայն Հայաստանից էին, այլեւ՝ Խորհրդային Միության մյուս հանրապետություններից։ Նրանց եւ հատկապես կայանի տնօրենի հետ իմ շփումները կանխորոշեցին մասնագիտացման հետագա ընտրությունը։ Ռաֆայել Հովհաննիսյանը մի տնօրեն էր, որ ինքն էր երիտասարդ մասնագետների առաջխաղացման համար պայմաններ ստեղծում… Ես այն մասնագետներից էի, որ Ռաֆայել Հովհաննիսյանի պնդմամբ ուղարկվեցի Մոսկվա՝ ասպիրանտուրայում ուսանելու։ Հաջորդող տարիներին նա ինձ տառացիորեն ստիպեց գրել դոկտորական դիսերտացիա (որն ինձ այն ժամանակ անկարեւոր էր թվում)՝ դառնալով իմ գիտական խորհրդատուն… Ռաֆայել Հովհաննիսյանից շատ բան եմ սովորել ոչ միայն գիտական, այլեւ վարչական առումով, ամենակարեւորը, որ սովորել եմ, գործին նվիրվածությունն է։ Նա իր գիտակցական ամբողջ կյանքը նվիրել է գիտությանը եւ, մասնավորապես, Սեւանա լճի խնդիրների լուծմանը։ Նրա շնորհիվ Սեւանի հիդրոկենսաբանական կայանը վերաձեւավորվեց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի ինստիտուտի, որի գործունեությունը դուրս եկավ Սեւանի հետազոտության շրջանակից՝ տարածվելով Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Ռաֆայել Հովհաննիսյանին կարելի է համարել Հայաստանում հիդրոէկոլոգիական գիտության ստեղծման ներշնչողը, իսկ նրա «Սեւանա լիճ. երեկ, այսօր…» գիրքը ցայժմ Սեւանա լճի էկոհամակարգի խնդիրների մասով հիմնական գիտական աշխատանքը»։

Այս խոսքերի հեղինակը նախկինում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, այժմ՝ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանն է։ Հենց Ռաֆայել Հովհաննիսյանի «Սեւանա լիճ. երեկ, այսօր…» գիրքն է ներառված «Սեւանա լճի բնական պաշարների պահպանման եւ վերականգնման գիտական հիմքերը» գրքի առաջին մասում։ «Սեւանա լճի բնական պաշարների պահպանման եւ վերականգնման գիտական հիմքերը» վերահրատարակվել է 2022 թ. Դոնի Ռոստովում։ Այս գիրքը ՀՀ ԳԱԱ-ի եւ ՌԴ ԳԱ Հարավային գիտական կենտրոնի աշխատակիցների Սեւանա լճի ավազանում համատեղ հետազոտությունների ընդհանրական արդյունքն է։ Իսկ երկրորդ մասում արդեն խոսվում է Սեւանա լճի եւ ավազանի հետազոտության ժամանակակակից մոտեցումների եւ ՀՀ ԳԱԱ-ի ու Հարավային գիտական կենտրոնի համագործակցության փորձի մասին։ Ի դեպ, Հարավային գիտական կենտրոնի հետ սերտ համագործակցության հիմքն էլ դրել է նույն Ռաֆայել Հովհաննիսյանը։

«Սեւանա լճի բնական պաշարների պահպանման եւ վերականգնման գիտական հիմքերը» գիրքը լավ դասագիրք կարող է դառնալ ոչ միայն բուհերի եւ երիտասարդ մասնագետների, այլեւ Սեւանի ավազանի խնդիրներով մտահոգ եւ թեման լուսաբանող լրագրողների համար։ Այն արժեքավոր է ոչ միայն այն տեսակետից, որ գիտական լինելով՝ նաեւ հանրամատչելի է, այլ այն պարզ պատճառով, որ, այսպես ասենք, հստակ ոլորտային գիրք է՝ ափի մեջ. չկա Սեւանա լճին ու ավազանին վերաբերող մի խնդիր, որի մասին այստեղ չխոսվի։ Ընդ որում՝ ոչ միայն խոսվում է խնդիրների, այլեւ դրանց ծագման պատճառների եւ լուծման ուղիների մասին։ Հատկապես այս վերջին հանգամանքը շատ կարեւոր է. հասկանում ես, որ խնդիրներն անդառնալի չեն, եւ Սեւանա լիճը կարելի է փրկել։

Այս գրքի ամենաէական մի գործոնի մասին էլ խոսենք. չոր ու գիտական հոդվածների տողատակերում նկատվում է մասնագետների սրտացավությունը Սեւանի հանդեպ։ Եվ դա նկատվում է նաեւ ոչ հայ մասնագետների հոդվածներում. Սեւանը խմելու ջրի բնական պաշար է, եւ դրա բնական հավասարակշռության խախտումը չի կարող անտարբեր թողնել մասնագետին, եթե նույնիսկ նա իր արյամբ ու նյարդերով կապված չէ Սեւանի հետ։

Ուշադրության արժանի մեկ այլ կարեւոր հանգամանք է այն, որ իրապես դիտարկվում է Սեւանի ավազանն ամբողջությամբ. Սեւանի խնդիրները լուծելու համար բավարար չէ միայն բուն լճի խնդրին լուծում առաջադրելը։ Կարեւոր է ամբողջ էկոհամակարգը. պետք է հասկանալ՝ ավազանում տնտեսական ինչ գործունեությունն է ծավալվում, ինչ ազդեցություն է դա ունենում բնության եւ, ըստ այդմ, լճի վրա։ Գրքում խոսվում է ընդհանրապես լճային տիպի բնական-տնտեսական խոշոր համակարգերի կառավարման մասին։

«Սեւանա լիճ. երեկ, այսօր…» մասում միայն 1930-90 թթ. ժամանակահատվածում Սեւանի հիդրոկենսաբանական կայանի գիտնականների հետազոտության  արդյունքները չեն, այստեղ անդրադարձ կա 1848-ից սկսած, երբ առաջին անգամ հարց է բարձրացվել Հրազդան գետի ձախ ափի հողերի ոռոգման համար Սեւանի ջրերն օգտագործելու։ Պատմվում է նաեւ 1910-15 թթ. մի քանի նախագծերի մասին։ Հետո արդեն խորհրդային տարիները եկան, եւ Սեւանի ջրերն էներգետիկ նպատակներով գործածման ծրագրերը հայտնվեցին (Սեւան-հրազդանյան կասկադ)։ Տարիներ շարունակ Սեւանի ջուրն այնքան պակասեց, որ ի հայտ եկավ լճի «ծաղկման» երեւույթը։ Առաջինն արձանագրվել է 1964 թ.։

Մանրամասն տրվում են Սեւանա լճի ավազանի ֆիզիկա-աշխարհագրական բնութագիրը, կլիմայական երեւույթները, ջրահավաք ավազանի գետերի ջրերի որակը, հիդրոքիմիական բնութագիրը, տարբեր տարիներին ազոտի ու ֆոսֆորի խտությունները (մգ/լ), ռիսկերը, դրանք չեզոքացնելու ուղիները եւն։

1975-1987 թթ. Սեւանի հիդրոկենսաբանական կայանում գիտական քարտուղար աշխատած Ա. Ս. Պարպարովը (1990-2010 թթ. գիտական աշխատող Իսրայելի լաբորատորիաներից մեկում), որ ընտանիքով Հայաստանից դուրս էր եկել 1988-ի սումգայիթյան դեպքերից հետո, Հայաստան վերադարձավ 2010 թ., գրել է. «Իմ կյանքի լավագույն տարիները Սեւանում են անցել։ Եվ այդ լավագույն կյանքն անխզելիորեն կապված է Սեւանի կայանում աշխատանքի հետ»։

ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը

    Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    128 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist