-Հոկտեմբերի 11-ին նշվում է Աղջիկ երեխաների միջազգային օրը:
-Հոկտեմբերի 11-ին նշվում է Տեսողության համաշխարհային օրը:
-1758 թ. հոկտեմբերի 11-ին ծնվել է Հենրիխ Օլբերսը՝ գերմանացի ֆիզիկոս եւ աստղագետ:
-1885 թ. հոկտեմբերի 11-ին ծնվել է Ֆրանսուա Մորիակը՝ ֆրանսիացի գրող, գրականագետ, արժանացել է Նոբելյան մրցանակի 1952 թ.:
-1901 թ. հոկտեմբերի 11-ին ծնվել է Դմիտրի Շիկանյանը՝ բալետի հայ սովետական արտիստ, դիրիժոր:
-1889 թ. հոկտեմբերի 11-ին մահացել է Ջեյմս Ջոուլը՝ անգլիացի ֆիզիկոս, բացահայտել է էլեկտրահաղորդիչով անցնող հոսանքի եւ անջատվող ջերմության քանակի կապը, որոշել ջերմության մեխանիկական համակարգը։ Նրա անունով է կոչվել էներգիայի եւ աշխատանքի միավորը՝ Ջոուլը (Ջ), (ծնվ.՝ 1818 թ.):
-1896 թ. հոկտեմբերի 11-ին մահացել է Անտոն Բրուքները՝ ավստրիացի կոմպոզիտոր եւ երգեհոնահար:
-1967 թ. հոկտեմբերի 11-ին մահացել է Հովհաննես Իսակովը՝ Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ, զինհրամանատար, գիտնական, գրող։ Սովետական Միության հերոս (մայիսի 7, 1965), ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1958), ՀՍՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1967)։ Մեծ է նրա ավանդը խորհրդային նավատորմի՝ հատկապես Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Բալթիկ եւ Սեւ ծովերի նավատորմների ստեղծման գործում։