Ավիլայի տաճարը կաթոլիկ եկեղեցի է Իսպանիայի հին Կաստիլիայի հարավում։ Տաճարը կառուցված է ռոմական եւ գոթական ճարտարապետական ավանդույթներով։ Շրջապատված է մի շարք տներով կամ պալատներով, որոնցից ամենակարեւորներն են` Երեկոյան պալատը, Զինվորական պալատը եւ Վալդերրաբանոս պալատը, որոնք պատասխանատու էին Պուերտա դե լոս Լեյլեսի պաշտպանության համար (հայտնի է որպես La Puerta del Peso de la Harina The Flour Road Gate)։
Անհայտ է, թե հատկապես երբ է կառուցվել տաճարը։ Կա երկու վարկած։ Մեկը նշում է, որ 1091 թ. Ալվար Գարսիան սկսեց տաճարի շինարարությունը տեղի Սավիոր եկեղեցու ավերակների վրա։ Վերջիններս մուսուլմանների հարձակումների հետեւանք էին։ Եվ տաճարի կառուցման համար անհրաժեշտ գումարը տրամադրել է Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո 6-րդը։ Այլ պատմաբաններ ենթադրում են, որ տաճարը 12-րդ դարում է կառուցվել ճարտարապետ Fruchel-ի կողմից։
13-րդ դարում կառուցվել են տաճարի աշտարակների առաջին հարկերն ու ենթակողմերը, իսկ 14-րդ դարում՝ աշտարակների երկրորդ հարկերը, կամարակապ սրահը, կամարներն ու որմահեցը։ Արդեն 15-րդ դարում տաճարը լիովին կառուցված է եղել, իսկ 1475 թ. Խուան Գուասը տեղադրել է տաճարի մեխանիկական ժամացույցը։