Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Երբ երակներում ազնվական արյուն է…

Հոկտեմբերի 13, 2022
Այլք
Երբ երակներում ազնվական արյուն է…
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
171
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արքայազն Կիրիլ Թումանովը (Թումանյան-Թումանիշիվիլի) աշխարհում հայտնի ու ճանաչված հեղինակություն է՝ մասնագիտացված ազնվական եւ տոհմական ծագումնաբանության ու պատմության հարցերում, արեւմտյան խոշորագույն մասնագետներից մեկը միջնադարյան Կովկասի պատմության հարցերով, Մալթայի Ինքնիշխան ռազմական ուխտի ասպետ, Բարձրագույն պատմական խորհրդատու, մեծ մագիստրոս եւ Բոհեմիայի մեծ առաջնորդ, իսկ Կրոնական պատվերներ ընդունելով՝ հայտնի է դարձել որպես Ֆրա Կիրիլ։

Կիրիլ Թումանովը ծնվել է 1913 թ. հոկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում։ Հայրը՝ Լեւոն Թումանովը, ռուսական բանակի սպա էր, հայ-վրացական՝ Թումանյան-Թումանիշվիլի ազնվականական տոհմից, որի նախնիները 15-րդ դարում գաղթել էին իրենց բուն հայրենիքից՝ Կիլիկյան Հայաստանից։ Նրանց ընտանիքը վրաց իշխանների ցուցակում էր՝ կցված վրաց թագավոր Հերակլ 2-րդի եւ ռուս կայսրուհի Եկատերինա 2-րդի միջեւ 1783 թ. կնքված Գեորգիեւսկի պայմանագրին։ 1850 թ. դեկտեմբերի 6-ին Թումանիշվիլիները պաշտոնապես ընդգրկվել են Ռուսական կայսրության ցուցակում՝ որպես վրաց իշխանական տոհմերի ներկայացուցիչներ՝ Թումանովներ։ Կիրիլ Թումանովի մայրը՝ Ելիզավետա Ժդանովան, մի շարք ռուս ազնվական ընտանիքների սերունդ էր՝ ծագումնաբանորեն կապված արեւմտաեվրոպական ազնվականության հետ։

Բնական էր, որ այդպիսի բարդ տոհմաբանություն ունեցող մի գիտնական զբաղվեր ծագումնաբանության հարցերով ու խորանար դրանում, հասկանար այն ժողովուրդների լեզուն ու պատմությունը, որոնց կամա-ակամա առնչվում էր սեփական կյանքի ուղին, որ լի էր խոչուխութերով, փախուստի դրվագներով, դրամատիզմով ու ողբերգությամբ, իսկ այնուհետ՝ նաեւ մեծ հաջողություններով… 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Լեւոն Թումանովը ընտանիքը փոխադրում է Աստրախան, որտեղ ապրում էին կնոջ ծնողները։ Աստրախանում այդ ժամանակ երկիշխանություն էր. տեղի կազակական բանակը ռազմական ատաման Ի. Ա. Բիրյուկովի գլխավորությամբ Սպիտակ շարժման կենտրոններից մեկն էր, իսկ աշխատավորների եւ զինվորների պատգամավորների քաղաքային խորհրդում գերակշռում էին բոլշեւիկները։ Լեւոն Թումանովը միացավ սպիտակներին, կնոջը՝ Ելիզավետա Ժդանովային, գնդակահարեցին բոլշեւիկները։ Սպիտակների պարտությունից հետո հայր ու որդի Թումանովները ստիպված էին հեռանալ Ռուսաստանից։ Սկզբում գնացին Փարիզ, իսկ 1928 թ. տեղափոխվեցին ԱՄՆ։ Լենոքսի քոլեջն ավարտելուց հետո՝ 1931 թ. Կիրիլն ընդունվեց Հարվարդի համալսարան։ Նրան դասավանդում էին հայտնի արեւելագետներ Ջոն Քոդինգթոնը, Ռոբերտ Պ. Բլեյքը, ովքեր էլ ֆինանսավորեցին տաղանդավոր երիտասարդի ուղեւորությունը Բրյուսել՝ Նիկողայոս Ադոնցի մոտ հայագիտության դասեր առնելու, այնուհետեւ՝ Բեռլին՝ վրացագիտություն ուսանելու Միխայիլ Ծերեթելիի մոտ։ Այդ տարիներին Կիրիլ Թումանովը կաթոլիկություն ընդունեց, ինչը հանգեցրեց հոր եւ որդու ընդհարմանը. միայն 1943 թ.՝ մահվան մահճում Լեւոն Թումանովը ներեց որդուն։

Ջորջթաունի համալսարանում Կիրիլ Թումանովը ստացավ դոկտորական աստիճան եւ 1942-ից մինչեւ թոշակի անցնելը (1970 թ.) դասավանդեց այնտեղ որպես պատվավոր պրոֆեսոր։ Թումանովի աշխատություններն արեւմտյան պատմագրության մեջ դարձել են վրաց եւ հայ ազնվականների ծագումնաբանության մասին տեղեկատվության հիմնական աղբյուր։ Պաշտոնաթողությունից հետո Թումանովը տեղափոխվեց Հռոմ, որտեղ սկսեց աշխատել որպես պատմական խորհրդատու եւ միացավ Մալթայի միաբանությանը (հռոմեական կաթոլիկ եկեղեցու ասպետական եւ կրոնական միաբանություն՝ աշխարհում ամենահին ասպետական միաբանությունը)։

Կիրիլ Թումանովը վախճանվել է 1997 թ. փետրվարի 4-ին, Հռոմում, 83 տարեկանում, հուղարկավորվել Հռոմի Կամպո Վերանոյի՝ Մալթայի ասպետների մատուռում։ Կիրիլ Թումանովի մասին էլեկտրոնային հարթակում տեղեկություններ կան բազմաթիվ լեզուներով, ինչպես հայերեն, վրացերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, այնպես էլ ճապոներեն, ինդոնեզերեն, եգիպտական արաբերեն, պարսկերեն եւ այլն։

Թեգեր: Կիրիլ Թումանով
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Նարեկի ձայնասկավառակի շնորհանդեսը

Նարեկի ձայնասկավառակի շնորհանդեսը

Ամենամսյա յուրօրինակ «հաշվետվություն»

Ամենամսյա յուրօրինակ «հաշվետվություն»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist