Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

IPSE DIXIT․ Ալբերտ ՇՎԱՅՑԵՐ

Հոկտեմբերի 14, 2022
Այլք
IPSE DIXIT․ Ալբերտ ՇՎԱՅՑԵՐ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
192
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դիտարկելով կրոնի էվոլյուցիան 19-րդ դարի կեսից՝ ըմբռնում ես մի ողբերգական փաստ՝ թեպետ մեր մեջ հնարավոր է գտնել կենդանի կրոն, սակայն դա այն թթխմորը չէ, որի միջոցով հասունանում է մեր ժամանակի մտածողությունը….

Ժամանակակից մտածողությանը պատահել է միեւնույն բանը, ինչ կրոնին. մտածողությունը ձեռքից բաց է թողել ղեկը փոթորկի թունդ պահին: Նա հրաժարվել է մարդկանց իդեալներ տալու մտքից, իդեալներ, որոնց օգնությամբ մարդիկ կկարո-ղանային կառուցել իրենց փոխհարաբերությունները իրականության հետ: Նա մարդ-կանց մենակ է թողել, ընդ որում ամենից սարսափելի պահին. քանզի ներկա պահը իսկապես սարսափելի է: Մարդը իշխանություն է ստացել բնության ուժերի վրա, այդ-պիսով վերածվել է գերմարդու մնալով, այդուհանդերձ, մի դժբախտ էակ: Չէ՞ որ բնության ուժերի նկատմամբ այդ իշխանության գործադրումը ոչ թե բարերար է, այլ կործանարար….

Մարդկությունը միշտ էլ կարիքն ունեցել է բարոյական իդեալների, որոնք հնա-րավորություն կընձեռեին գտնելու շիտակ ճանապարհը, որով մարդը կարողանար ճիշտ գործադրել իր տնօրինած ուժերը: Այսօր այդ ուժերը հազարապատիկ մեծացել են: Եվ հազար անգամ էլ ավելի կարիք ունի մարդը բարոյական իդեալների, որոնք նրան ցույց կտային հարկավոր ճանապարհը: Սակայն հենց այդ ժամանակ մտածո-ղությունը ձախողվեց. ընդունակ չեղավ մարդկությանը տալու այն իդեալները, որոնց մեծագույն կարիքը նա ուներ: Մի՞թե այդպիսին է մեր ճակատագիրը: Հուսով եմ, որ ոչ, ես հավատում եմ, որ ոչ: Ըստ իս՝ մեր օրերում մենք բոլորս մեր մտքում հասունաց-նում ենք մի նոր մտածելակերպ, որը մեզ տալու է բարոյական իդեալներ:

Մտածողությունը պետք է մերժի տիեզերքը բացատրելու փորձերը: Մենք չենք կարող հասկանալ, թե ինչ է տեղի ունենում տիեզերքում: Այն, ինչ դրանում հիասքանչ է, ագուցված է այն բանին, ինչը լի է սարսափով: Լիարժեքորեն իմաստավորվածն ան-խզելի է անիմաստությունից: Տիեզերքի ոգին միաժամանակ ե՛ւ արարիչ է, ե՛ւ կործա-նիչ. նա արարում է կործանելու ընթացքում եւ կործանում է արարման ընթացքում, ուստի եւ նա մեզ համար մնում է առեղծված: Եվ մենք պետք է հնազանդվենք դրան՝ որպես անխուսափելիություն….

Մտածողության առաջին սխրանքը հնազանդությունն է սեփական ճակատա-գրին. լռելյայն համաձայնություն այն ամենին, ինչ կատարվում է տիեզերքում: Այդ-կերպ ազատագրվելով՝ մենք հնազանդության դարպասից դուրս ենք գալիս դեպի բարոյականություն տանող ճանապարհը…. Միջնադարյան միստիկները գործածում էին «docta ignoratia» (գիտական չգիտություն) հասկացությունը, որը լավագույնս բնութագրում է մեր ներկա վիճակը: Այս երեւույթը եկել է բնական գիտություններից: Բայց մենք չպետք է վախենանք գիտությունից, քանզի նա մեզ մերձեցնում է Աստծուն….

Կյանքի հանդեպ պատկառանքը ապրում է մեր մտածողության մեջ: Մեզ հար-կավոր է միայն խորանալ դրա մեջ այնքան, որ անիմաստության միջով հասնենք այդ խորքային բարոյականությանը, որը ինքնին արդեն կրոն է…. Այժմ մենք խարխափում ենք խավարի մեջ, բայց բոլորս միասին համոզված ենք, որ շարժվելու ենք դեպի լույսը, որ գալու է վերստին այն ժամանակը, երբ կրոնը եւ բարոյական մտածելա-կերպը կմիավորվեն: Մենք դրան հավատում ենք, հուսով ենք եւ աշխատում ենք դրա համար: Մեզ զորավիգ է այն համոզմունքը, որ եթե մենք բարոյական իդեալները դարձնենք մեր սեփական կյանքի գործուն ուժը, ապա կգա մի պահ, երբ մյուս մար-դիկ էլ նույն բանը կանեն: Արդ, բաց մնանք լույսի համար եւ մխիթարություն ու աջակ-ցություն որոնենք այն բանի մեջ, ինչը մեզ համար պատրաստում է մտածողությունը:

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist