Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Երբ չգիտես՝ որտեղի՞ց սպասել հարվածը

Հոկտեմբերի 15, 2022
Այլք
Երբ չգիտես՝ որտեղի՞ց սպասել հարվածը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
64
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«…Միաժամանակ մարտում հատկապես աչքի է ընկել 1-ին գումարտակի կոմերիտկազմակերպիչ, լեյտենանտ Հ. Ա. Ավագյանը։ Վերբիգ երկաթուղային կայարանի տարածքում՝ առանձնատան մոտ, մի խումբ նացիստներ պատրաստվում էին հակահարձակման։ Լեյտենանտ Ավագյանը, հետը գնդացրորդ վերցնելով, գնում է տան ուղղությամբ՝ հակառակորդի վրա նռնակներ նետելու եւ շենք ներխուժելու։ Քողարկված մոտենալով տանը՝ Ավագյանը պատուհանից երեք նռնակ է նետում։ Հիտլերականները, խուճապի մատնված, դուրս են վազում տնից, բայց գումարտակի ավտոմատավորների դիպուկ գնդակները հասնում են նրանց։ Մարտի ընթացքում լեյտենանտ Ավագյանն իր ընկերների հետ միասին ոչնչացրել է 56 նացիստի, գերեվարել 14-ին, բռնագրավել 2 զրահափոխադրիչ։ Ավագյանը տան վրա բարձրացրել է գումարտակի Կարմիր դրոշը։ Այս մարտում ցուցաբերած հերոսության համար լեյտենանտ Հրանտ Արսենի Ավագյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում»։

ԽՍՀՄ ՊՆ արխիվից

Հրանտ Արսենի Ավագյանը ծնվել է 1924 թ. հոկտեմբերի 15-ին, Բաքվում, հայկական բանվորական ընտանիքում։ Բաքվի թիվ 177 դպրոցի տասներորդ դասարանից 1941 թ. նոյեմբերին ընդունվել է զինվորական վարժարան, սակայն պատերազմի պատճառով չի կարողացել ավարտել այն։ 1942 թ. օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին նացիստները գրավում են որոշ լեռնանցքներ, ձգտում թափանցել Բաքվի նավթային բազաներ, Անդրկովկաս: Նովոռոսիյսկի ուղղությամբ պաշտպանությունն ուժեղացնելու համար ձեւավորվել է 34-րդ առանձին ծովային բրիգադը, որի կազմում ընդգրկվել է նաեւ հազիվ 17-ը բոլորած Հրանտ Ավագյանը։ Նրա առաջին մարտը Օրջոնիկիձեի շրջանում էր, որտեղ կուրսանտը երկու տանկ է հրկիզել, արժանացել «Արիության համար» մեդալի։ Ավելի ուշ Հրանտը հիշում է. «1942 թ. դեկտեմբերի վերջին թշնամին կասեցվեց, մեր զորքերն սկսեցին ակտիվ գործողություններ: 34-րդ բրիգադը մասնակցեց Ալագիրի, Արդոնի, Նալչիկի, Միներալնիե Վոդիի ազատագրմանը: 1943 թ. հունվարի սկզբին մենք մտանք Կուբանի երկիր»։ Արմավիրի, Կրոպոտկինի, Կորենովսկի, Կրասնոարմեյսկի, Սլավյանսկի համար ծանր մարտերում էին թրծվում կուրսանտները՝ խորացնելով թշնամու ատելությունը։ Մեր զինվորները կոտրեցին «Կապույտ գիծը»։ Կուբանում բրիգադը համալրվեց տեղի բնակիչներով։ Կուրսանտները թիկունք վերադառնալու եւ ուսումը շարունակելու հնարավորություն ստացան։ Հրանտը, սակայն, մնաց ճակատում։ 1941 թ. օգոստոսից նրա ավագ քույրը նույնպես գործող բանակում էր։ 1943 թ. ամռանը 34-րդ բրիգադը վերակազմավորվեց 301-րդ հրաձգային դիվիզիայի։ Ավագյանը կռվել է Ուկրաինայի հարավում, Մոլդովայում, Լեհաստանում: Դոնբասի մարտերից մեկում գնդացրային անձնակազմի հրամանատար Ավագյանը առանձնահատուկ խիզախությամբ ու գրագետ մարտավարությամբ ոչնչացրել է մեկ տասնյակից ավելի ֆաշիստների։ Շուտով կոմերիտկազմակերպիչը դարձել է լեյտենանտ։ Յասի-Քիշնեւ եւ Վիստուլա-Օդեր գործողություններին մասնակցելու համար Հրանտ Ավագյանը պագեւատրվել է Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի եւ Կարմիր դրոշի շքանշաններով։

1945 թ. Նոր տարին սկսվեց ֆաշիստական Գերմանիայի տարածքում 1-ին Բելոռուսական ճակատի հուժկու գրոհով։ Հունվարի 30-ին  Ավագյանի գումարտակը 301-րդ դիվիզիայի առաջավոր ստորաբաժանումներից հասավ Օդերի ափ։ «Կատյուշաների» եւ հրետանային կրակի քողի տակ կռվով անցան գետը՝ Կյուստրին քաղաքից հյուսիս-արեւմուտք։ Այդ մասին Ավագյանը հիշում է. «Ես չէի կարող պատկերացնել այնպիսի զարհուրելի դժոխք, ինչպիսին Կյուստրինի կամուրջն էր…»:

Բեռլինի վրա 1-ին Բելառուսական ճակատի գրոհն սկսվել է ապրիլի 16-ին։ Նացիստները, օդային ռմբակոծությունից եւ հրետանային փոթորկալի կրակից շփոթված, սկզբում մեծ դիմադրություն ցույց չեն տվել։ Խորհրդային բանակը մտնում է Բեռլինի արվարձաններ։ Գերմանացիները սթափվում են, սկսում լայնածավալ կրակ բացել։ Գումարտակի հրամանատարն իսկույն կազմակերպում է 30 հոգանոց գրոհային խումբ, ավագ է նշանակվում Հրանտ Ավագյանը։ Օպերատիվ խնդիրն էր գիշերով անցնել Սպրեեն, գրավել ափի կամուրջը, յուրայինների համար գետն անցնելու պայմաններ ստեղծել։ Խմբի զինվորները կատաղորեն կռիվ են տալիս թշնամու հետ՝ պահելով կամուրջը մինչեւ գումարտակի ժամանումը։ Հրանտ Ավագյանն անձամբ մեծ խիզախություն է ցուցաբերել, ծանր վիրավորվել, հոսպիտալացվել ու հենց այս մարտի համար էլ ստացել ԽՍՀՄ հերոսի կոչում։ Ապաքինվելուց հետո կրկին վերադարձել է բանակ, պատերազմից հետո՝ 1947 թ., ավարտել է ռազմաքաղաքական դասընթացներ, 1953 թ.՝ Մոսկվայի ռազմաքաղաքական ակադեմիան, 1973 թ.՝ Մոսկվայի ռազմաքաղաքական ակադեմիայի բարձրագույն ակադեմիական դասընթացները: Ավելի քան 10 տարի, լինելով Օդեսայի, այնուհետեւ Բաքվի համակցված սպառազինությունների բարձրագույն հրամանատարական դպրոցի քաղաքական բաժնի ղեկավար, իր փորձն ու գիտելիքներն է փոխանցել ուսուցիչներին եւ կուրսանտներին։ 1985 թ. կոչումով գնդապետ Հ. Ա. Ավագյանը անցել է թոշակի։

Ապրելով ծննդավայրում՝ Բաքվում, պատերազմի տարիներին պաշտպանելով այն թշնամու հնարավոր հարձակումներից, իսկ խաղաղ ժամանակ զբաղվելով նրա զարգացման խնդիրներով, 1990 թ. հունվարին հայերի հանդեպ Բաքվում կազմակերպված ազգայնամոլների վայրագություններից խուսափելու համար Հրանտ Ավագյանն ստիպված էր ընտանիքով փախչել ծննդավայրից։ Սկզբում հանգրվանեցին Գրոզնիում, սակայն շուտով այնտեղից էլ ստիպված էին փախչել։ Տեղափոխվեցին Կրասնոդարի մարզի Կորենովսկ քաղաք, իսկ վերջին տարիներին՝ Կրասնոդար։ Անցնելով վաստակած հանգստի՝ Հրանտ Ավագյանն ակտիվ հասարակական կյանք էր վարում։ Գնդապետ Հրանտ Ավագյանը վախճանվել է 2017 թ. փետրվարի 28-ին, հուղարկավորվել Կրասնոդարի Սլավոնական գերեզմանատանը։

Թեգեր: Հայրենական պատերազմՀրանտ Ավագյան
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«ArmProd EXPO 2022». ավելի քան 80 կազմակերպություններ ներկայացրին իրենց արտադրանքը

«ArmProd EXPO 2022». ավելի քան 80 կազմակերպություններ ներկայացրին իրենց արտադրանքը

«Ապրե՛նք եւ ապրեցնե՛նք»

«Ապրե՛նք եւ ապրեցնե՛նք»

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist