Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հայրը

Հոկտեմբերի 19, 2022
Այլք
Ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հայրը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
182
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կա՞, արդյոք, որեւէ ոլորտ, որտեղ առաջինների շարքում չհանդիպենք մեզ հպարտություն ներշնչող հայրենակցի անվան: Դժվար թե: Իսկ Հիպոկրատի երդվյալների պարագայո՞ւմ. շատ են նրանք՝ օրգանների ժամանակակից փոխպատվաստման հայր Ջոն Նաջարյան, նույն տիտղոսակիրն է միկրովիրաբույժ Հրայր Շահինյանը: Հավելենք նաեւ պլաստիկ վիրաբուժության նախակարապետին՝ Վարազդատ Կազանջյանին, որի անունը հայտնի է բժշկական աշխարհում:

Քչերն են տեղյակ, որ ժամանակակից վիրաբուժության պատմությունն սկսվել է հայ ատամնաբույժից, ով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, կիրառելով նորարարական մեթոդները, օգնում էր ծանր վնասվածքներ ստացած զինվորներին՝ գրեթե ամբողջությամբ թաքցնելով դեմքի ակնհայտ ու անդառնալի թվացող թերությունները:

Համբավավոր վիրաբույժի արմատները եւս կորսված էրգրում են. ծնվել է Երզնկայում, հաճախել Սվասի ֆրանսիական Հիսուսի միաբանություն դպրոց, այնուհետեւ տեղափոխվել Սամսուն, եղբոր հետ աշխատել այնտեղ, ապա անցել փոստային ծառայության: Գուցեեւ ցկյանս հաստատվեր Սամսունում, եթե չսկսվեին կարմիր հրեշի՝ սուլթան Համիդի կոտորածները: Շատերի հետ նա էլ էր ստիպված փախչել ջարդերից եւ 1895-ի հոկտեմբերին հանգրվանել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վուստեր քաղաքում՝ օրվա ապրուստը վաստակելու համար աշխատանք գտնելով մետաղալարերի գործարանում: Հինգ տարի անց ստանալով ամերիկյան քաղաքացիություն՝ ուսումնատենչ հայորդին սովորում է Հարվարդի աշխարհահռչակ համալսարանում: 1915-1919 թթ. նրան էր վերապահված ստանձնել իր ուսանած համալսարանի բժշկական բաժնի ծնոտների եւ դեմքի գլխավոր վիրաբույժի պաշտոնը: Հետո՝ 1921-ին արժանանալու էր դոկտորի աստիճանի՝ վաստակելով անուն, հարգանք ու նորարար վիրաբույժի համբավ:

Հիպոկրատի երդվյալն Առաջին աշխարհամարտի ժամանակ կամավոր միանում է Հարվարդի բժշկական զորքերին, խրամատային դժվարին պայմաններում բուժում վիրավոր զինվորների ծանրագույն վնասվածքներ՝ ծնոտ, քիթ, այտեր, փամփուշտներից ու արկերի բեկորներից պատուհասված գանգեր: Այնուհետեւ աշխատելով Ֆրանսիայի ռազմադաշտերի ինքնաշեն հիվանդանոցների հասարակ, անհարմարավետ պայմաններում՝ Վարազդատ Կազանջյանը ցուցաբերում է մարդկային անձնվեր ու մասնագիտական հոգատարություն՝ կիրառելով նորարարական բժշկական ընթացակարգեր, վիրահատական նոր մեթոդներ: Եվ սկսվում է կարիերան՝ ամրակայելով նրա տեղը որպես պլաստիկ վիրաբուժության ժամանակակից պրակտիկայի հիմնադիր: Անվանի մեր հայրենակցի վաստակը բժշկագիտության ոլորտում գնահատվել է եզակիներին տրվող հնչեղ մրցանակներով, դրանց թվում՝ անգլիական պետության «Սուրբ Գեւորգ եւ Սուրբ Միքայել» շքանշան, 1951-ին՝  Պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության ամերիկյան ընկերակցության պատվավոր մրցանակ:

Այսպիսին է հայի գենը, որն իր անժխտելի նպաստն է բերել համայն մարդկության առաջընթացին: Նաեւ նրանց՝ այն արնախում մարդանմաններին, ովքեր մշտապես եւ հիմա էլ են փափագում հանճարեղ այդ գենի մահը: Գեն, որ ճառագել է հազարամյակներ շարունակ եւ ի հեճուկս նեռի՝ կոչված է հարատեւման…

Թեգեր: վիրաբույժ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Իր սիրելի Տավշո աշխարհի հետ

Իր սիրելի Տավշո աշխարհի հետ

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist