-1854 թ. հոկտեմբերի 20-ին ծնվել է Արթյուր Ռեմբոն՝ ֆրանսիացի բանաստեղծ (մահ.՝ 1891 թ.):
-1873 թ. հոկտեմբերի 20-ին ծնվել է Էլիզաբեթ Բերոուզ Աշերը՝ ամերիկացի քրիստոնյա միսիոներ, Հայոց ցեղասպանության ականատես։ Հայ ժողովրդի հանդեպ թուրքական իշխանությունների կատարած քայլերը որակել է որպես «համակարգված եւ խոշորածավալ կոտորած» (մահ.՝ 1915 թ., Վան):
-1899 թ. հոկտեմբերի 20-ին ծնվել է Արմեն Գուլակյանը՝ հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ (մահ.՝ 1960 թ.):
-1913 թ. հոկտեմբերի 20-ին ծնվել է Մայքլ Հակոբ Հակոբյանը՝ ամերիկահայ ռեժիսոր եւ պրոդյուսեր (մահ.՝ 2010 թ.):
-1968 թ. հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժաքլին Քենեդին ամուսնանում է հույն նավատեր Արիստոտել Օնասիսի հետ:
-2011 թ. հոկտեմբերի 20-ին մահացել է Լիբիայի պետական եւ ռազմական գործիչ Մուամար Քադաֆին (ծնվ.՝ 1940 թ.):