* «Գործունեության ամեն մի տեսակում առաջադիմող մարդիկ երբեք չեն դադարում հետաքրքրվել մասնագիտական գրականությամբ, որն առնչվում է իրենց բիզնեսին կամ մասնագիտությանը: Ընդհակառակը, հայտնի է մեծ թվով անհաջողակների տարածված սխալը, որոնք միամտորեն կարծում են, թե բոլոր գիտելիքները իրենք դպրոցում արդեն ստացել են: Իրականում կրթական համակարգն ընդամենը մատնացույց է անում ճանապարհը, որով մարդը կարող է ձեռք բերել իրեն անհրաժեշտ, այդ թվում եւ գործնական գիտելիքներ» (Նապոլեոն Հիլլ):
* «Ի տարբերություն մեքենաների եւ տեխնիկայի վրա հիմնված միապաղաղ դարի բանվորների՝ վաղվա օրվա բան¬վորներն ավելի են կախված լինելու սեփական գիտելիքից եւ մասնագիտական փորձից: Նրանք պարտավոր են լինելու ինքնուրույն կարգավորել վերահսկման համա¬կարգը, իրենք իրենց վերահսկել, պատասխանատվու¬թյուն ստանձնել սե¬փական որակավորման կատարելա¬գործման համար: Նրանք լինելու են կարգավարժ, բայց եւ վարվելու են սեփական խել¬քով, ջանալու են իրենք ի¬րենց գերազանցել այնպես, որ ոչ ոք հետեւից չհասնի: Նոր տնտեսության աշխա¬տա¬կիցները չեն կարող բավարարվել խնդիրների պարզ լուծումներով եւ հայտ¬նի բաների կա¬տարելագործմամբ: Նրանք պարտավոր են լինելու նախաձեռնողական եւ ձեռ¬նե¬րեց, մշտապես որոնել սե¬փական աշխատանքի կատարման նոր եղանակներ, որ¬պես¬զի կա¬րողանան ստեղծել հավելյալ արժեք, լրացուցիչ առա¬վե¬լություններ» (Լի Կուան Յու):
* «Ղեկավարը պետք է իմանա, թե ո՛ր աստիճանի է հնարավոր պահանջկոտ լինել եւ մինչեւ ո՛ր սահմանն է հնարավոր ստուգել եւ վերահսկել ենթակաների աշխատանքը: Անտարակույս, հավելուրդային պահանջկոտությունը բացասաբար է անդրադառնում (Սիրլ Փակինսըն, Մինոու Ռաստամջի):
* «Աշխատակիցներից հնարավոր է պահանջել հնազանդություն միայն այն դեպքում, երբ կարգադրություններն առնչվում են աշխատանքին եւ երբ դրանք ապօրինի կամ անբարոյական չեն: Ֆիրման կարող է ցանկանալ, որ իր աշխատակիցները նվիրված լինեն ֆիրմային, բայց հնարավոր չէ պահանջել նվիրվածություն: Վերջինս հնարավոր է ստեղծել, խրախուսել եւ, վերջիվերջո, վաստակել» (Ռիչարդ դը Ջորջ):
* «Գործարար մարդկանցից շատերի մեջ ես նկատել եմ հակվածություն՝ սեփական զբաղմունքը ընկալելու որպես ծանր բեռ: Նրանք աշխատում են հանուն այն օրվա, երբ կկարողանան ազատվել այդ բեռից, կքաշվեն մի կողմ եւ կապրեն իրենց եկամուտների հաշվին՝ որքան կարելի է հեռու մնալով պայքարից: Նրանց համար կյանքը մի մարտ է, որը հարկավոր է հնարավորինս արագ դադարեցնել: Սա ես բնավ չեմ հասկանում. ընդհակառակը, ես մտածել եմ, որ կյանքը պայքար չէ, բայց եթե պայքար է, ապա ընդդեմ ծանրության, հետընթաց շարժման, ընդդեմ «դնջանալու»» (Հենրի Ֆորդ):
* «Երբ տեսնում ես, որ մարդը մոլորված է, մի՛ զայրացիր նրա վրա. հասկացիր, ոչ ոք դիտավորյալ չի մոլորվում: Ոչ ոք չի ցանկանա, որ իր բանականությունը մթագնի: Նշանակում է՝ ով մոլորվում է, նա անկեղծորեն կեղծիքն ընդունում է որպես ճշմարտություն» (Էպիկտետ):
* «Եթե դուք մտադիր եք որեւէ բան ապացուցել, թող այդ մասին ոչ ոք չիմանա: Դա արեք այնքան նրբորեն, այնքան հմտորեն, որպեսզի ոչ ոք չզգա էլ: Հարկավոր է մարդկանց սո¬վորեցնել այնպես, որ կար¬ծեք նրանց չեք էլ սովորեցնում: Եվ անծանոթ նյութը պետք է մատուցել որպես սոսկ մոռաց¬ված: Լորդ Չեսթերդֆիլդը մի անգամ որդուն ասել է. «Իմաս¬տուն եղիր բոլորից, եթե կարող ես, բայց այդ մասին մի ասա նրանց»….» (Դեյլ Քառնեգի):
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ