Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հուլիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

IPSE DIXIT. Թեոդոր ԼԵՍԻՆԳ

Հոկտեմբերի 27, 2022
Այլք
IPSE DIXIT. Թեոդոր ԼԵՍԻՆԳ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
122
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Համապարփակ այդ հիմնախնդրին՝ ճշմարտությանը, Նիցշեն անդրադարձել է անձնական խոր վերապրումների հիման վրա: Արդեն ոչ թե Պիղատոսի «Ի՞նչ է ճշմարտությունը» հին հարցի իմաստով, այլ եվրոպական նոր արժեքային հիմնախնդրի իմաստով՝ «Ճշմարտություն հանուն ինչի՞»: Նիցշեի կյանքի երկրորդ շրջանի կարգախոսն էր «Fiat veritas, pereat vita»: «Fiat vita, pereat veritas»-ն կարգախոսն էր նրա կյանքի վերջին շրջանի, երբ թուլացած, ուժասպառ, մարող կյանքը կառչում է գոյությանը նույնքան տենդագին եւ միակողմանիորեն, որքան ծաղկուն կյանքը եւ ուժերով լի երիտասարդությունն են պատրաստ ինքնազոհաբերության:

Հետազոտելով գիտության զարգացումը Վերածննդի դարաշրջանից մինչեւ Նոր ժամանակները՝ մենք կարող ենք հանգել այն մտքին, որ մարդկությունն աստիճանաբար կործանվում է ի՛ր բանականության պատճառով: Պատմությունը՝ այն բանի իմացությունը, ինչ եղել է (իսկն ասած, պետք է տեղի ունենար կամ փաստացի տեղի է ունեցել), կաթվածահար է անում գործելու եւ վճիռ կայացնելու մեր սեփական ունակությունը: Մարդը, որ հարկադրված է շարունակ խորհրդածելու, տատամսելու, մտորելու այն մասին, թե ի՛նչն է իսկապես ճշմարիտ եւ լավ, այդկերպ հյուծում է վճռելու եւ գործելու իր կարողությունը: Եվ սա, հավանաբար, դառնում է ժամանակակից մարդու հոգու անդառնալի ճակատագիրը:

Որքան ավելի է մարդը կորցնում անհոգ գոյության երջանիկ պարզամտությունը, որքան ավելի է նա խորհում եւ իմանում իր եւ այլոց մասին, որքան ավելի են բնազդականն ու ընդոծին մղումը հայտնվում հավաստիության վերլուծող եւ կարգավորող մանրադիտակի տակ, եւ մենք այլեւս լիակատար վճռականությամբ չենք տրվում կյանքի մեծ ծովին ու դադարում ենք վստահել բնազդների ամենազորությանը, այնքան պակաս ողբերգական, առավել հարմարավետ, մանր, անձուկ եւ հերոսականությունից զուրկ պետք է դառնա կյանքը: Ամեն մի մեծ բան կրքոտությո՛ւն է պահանջում: Իսկ դա մոլեռանդություն է: Միակողմանի մոլեռանդություն: Եվ կողմնակալություն, սահմանափակվածություն:

Հիրավի, անցյալի մեծ մոլեռանդները, իրենց հավատի նահատակներն այսօր մեզ ներկայանում են որպես «միակողմանի եւ սահմանափակ»: Չէ՞ որ մենք նրանցից հազարապատիկ հասուն ենք եւ խելամիտ, չափազանց խելացի ենք հանուն մոլության զոհվելու համար: Մենք սովորել ենք ամեն մի իր դիտարկել տասը կողմից: Մենք տեսնում ենք բոլոր դրդապատճառների ներքինը եւ մերժում ենք այն պատ-րանքները, որոնք անհրաժեշտ են ամեն մի վեհ արարքի համար: Մենք շատ բան գի-տենք հոգու եւ կյանքի մասին, բայց կորցնում ենք պարզամիտ խանդավառությունը, ինքնազոհաբերության ինքնաբուխ հատկությունը….

Մարդիկ կան, որոնց կյանքը կործանվում է այն բանից, որ նրանք չափազանց «շիտակ» են…. Չասել ամեն ինչ, երբեք լիովին չբացահայտվել, դրսեւորել զսպվածություն, դիվանագիտություն՝ սա՛ է կյանքի արվեստը, կյանքի քաղաքականությունը…. Մարդիկ կան, որոնք, գաղտնիքը չարտահայտելիս, հարկադրված են լինում տառապել: Այնուամենայնիվ, այդ «ճշմարտության մոլեռանդների» հետ գործ ունենալիս երբեք չես իմանում, թե ի՛նչն է նրանց մեջ հիրավի բացառիկ անկեղծություն, ի՛նչը՝ պարզապես թուլություն եւ ցրվածություն: Երբեմն մեծ ուժ է հարկավոր ասելու համար, երբեմն էլ՝ լռելու համար: Հաճախ ասված ամեն մի բառը դառնում է անեծք ու ճակատագիր…. 

«Եթե ճշմարտությունը երբեւէ բախման մեջ մտնի կյանքի հետ,– ասում է Հոբսը,– ապա կյանքը շուտով կշրջվի ճշմարտության դեմ»: Կրոնը, միստիկան եւ ռոմանտիկան մարդու արյան մեջ են՝ որպես սարսափ, որպես վախ: Նիցշեի նախահակվածությունը, որ նրա մեջ արմատներ էր ձգել աստվածաբանորեն տրամադրված նախնիներից եւ երիտասարդ տարիքում ուժեղացել էր Շոպենհաուերի եւ Վագների ազդեցությամբ,  նրա հոգում մեկուսացվել էր, հետ մղվել եւ ամայացել, բայց չէր կարող հարկադրաբար լռեցվել եւ չքանալ. իսկ քանի որ ծերության ժամանակ պատանեկան տպավորություններն առավել երկար են պահպանվում, եւ ամեն ոք կյանքի ավարտին վերստին սկսում է ապրել մանկական պատկերացումներով ու զգացումներով, ապա հիվանդացած, սեփական իմացության իդեալներով ծանրաբեռ, միայնակությունից կոտրված ու բոլորից լքված Նիցշեի հոգում վերջապես արթնացավ վաղուց մոռացված պատանեկությունը: Քայլելով չտրորված արահետով, բոլոր սառցադաշտերի միջով՝ նա, այդուհանդերձ, բաց արեց վերադարձի իր ճանապարհը: Բայց միայն նրա համար, որ երկրորդ անգամ փոխելով, կործանվի այդ երկրորդ երիտասարդության մեջ (ուշ աշնանը, որը ծաղկ-ման վերջին ստանում է մի նոր գարնան կերպար):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Թեգեր: Թեոդոր ԼԵՍԻՆԳ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    433 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    60 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist