Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հեթում Առաջինը եւ հայոց դիվանագիտությունը

Հոկտեմբերի 28, 2022
Այլք
Հեթում Առաջինը եւ հայոց դիվանագիտությունը
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
871
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«…եւ ինքն հրաժարեալ ի շքոյ կենցաղոյ՝ եւ մուտ ի կրօն, եւ կոչեցաւ Մակար, եւ յետ սակաւ ժամանակի հանգեաւ խաղաղութեամբ յամի 801»։

Հեթում Պատմիչ

Հայոց թվարկության 801-ը համապատասխանում է Ք. ծ. 1270 թ., իսկ շքեղ կենցաղից հրաժարվողն ու վանք մտնողը Հեթում Առաջին Կիլիկյան արքան էր, ով ինքնակամ ավարտեց իր երկարամյա գահակալական շրջանը (հայոց պատմության մեջ միակը, ով թագավորեց շուրջ 43 տարի) եւ գահը փոխանցեց որդուն՝ Լեւոն Գ-ին։ Հեթում Մեծը վանք մտավ 1269 թ. եւ վախճանվեց կարճ ժամանակ անց՝ 1270 թ. հոկտեմբերի 28-ին։

Հեթում Ա-ն թագադրվեց ոչ միայն Կիլիկիայի, այլեւ Մերձավոր Արեւելքի ու Եվրոպայի երկրների համար բախտորոշ ժամանակում։ Ռուբինյանների թագավորության վերջին արքան՝ Լեւոն Բ-ն, վախճանվել էր. արու զավակ չունենալու պատճառով գահը ժառանգել էր նրա մանկահասակ դուստրը, խնամակալ էր նշանակվել Հեթումյանների տոհմից Կոստանդին սպարապետը։ Գահակալության շուրջ վեճերը հարթելու նպատակով Կիլիկիայի իշխանները 1221 թ. Զաբելին ամուսնացրին Անտիոքի դքսության իշխանազն Ֆիլիպի հետ, սակայն 1222-ից հայոց թագավոր հռչակված Ֆիլիպի լատինամոլ քաղաքականությունը իշխաններին ստիպեց 1224 թ. գահընկեց անել նրան եւ բանտարկել, որտեղ էլ, ինն ամիս անց, սպարապետ Կոստանդինի հրամանով թունավորվեց ու կնքեց մահկանացուն։ Ինչպես Զաբելի, այնպես էլ երկրի ղեկավարության խնամակալությունը կրկին ստանձնեց սպարապետը։ Ղեկավարելով մինչեւ 1226 թ., նա՝ Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ, 13-ամյա որդուն ամուսնացրեց Զաբելի հետ եւ հռչակեց Կիլիկիայի հայոց թագավոր, որով էլ հիմնադրվեց Հեթումյանների արքայական հարստությունը։

Հեթում Ա-ն հոր՝ սպարապետ Կոստանդինի ու հայոց երկրի արժանավոր զավակը եղավ։ Նա ոչ միայն կարգավորեց թագավորության ներքին խնդիրները, հաշտություն սերմանեց իշխանների միջեւ, զարգացրեց տնտեսությունն ու մշակույթը, այլեւ վարեց հավասարակշիռ, խոհեմ դիվանագիտություն, ինչը նպաստեց ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ տարածաշրջանի քրիստոնյաների անվտանգությանը։ Հեթում Մեծի անունով ու պատկերով հատվել են ոսկյա, արծաթյա, պղնձյա դրամներ։

Հեթում Առաջինի գահակալության շրջանում Արեւմուտքն զբաղված էր խաչակրաց արշավանքներով, Մերձավոր Արեւելքում եվրոպացի իշխանավորները հիմնադրել էին կոմսություններ ու դքսություններ՝ պայքար ծավալելով միմյանց դեմ, Հայոց թագավորությունը իսլամադավան պետությունների սպառնալիքի տակ էր, իսկ Ասիայի խորքերից էլ Մերձավոր Արեւելքի ու եվրոպական երկրների վրա գլուխ էին բարձրացրել մոնղոլները։ Այս բարդ իրավիճակում ինչպես հայերի, այնպես էլ տարածաշրջանի քրիստոնյաների անվտանգության համար կարեւոր դեր է ստանձնում հայոց արքան՝ Հեթում Առաջինը, ում միջնադարյան պատմիչները տարատեսակ պատվանուններ են շնորհել՝ «Աստվածասեր», «Բարեպաշտ», «Մեծն», «Քրիստոսասեր», «Քրիստոսապսակ» եւ այլն, ինչը շնորհվել է հայոց գրեթե բոլոր արքաներին, սակայն Հեթումն առավել հայտնի էր «Բարեպաշտ» պատվանունով, ու թեեւ նա իսկապես սրբակենցաղ քրիստոնյա էր, գահակալության տարիներին դրսեւորել է պետական մեծ գործչին վայել բազմաթիվ ունակություններ՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ասպարեզներում։

Նրա հեռատես ու նուրբ դիվանագիտության շնորհիվ իր վերելքի շրջանում տարածաշրջանի հանդեպ նվաճողական, ռազմական անզիջում քաղաքականություն վարող Ռումի սուլթանությունը չեզոքության քաղաքականություն որդեգրեց Կիլիկյան Հայաստանի նկատմամբ, մոնղոլների հետ կնքվեց ռազմավարական դաշինք եւ Անտիոքի իշխանապետության նկատմամբ փաստացի հայկական պրոտեկտորատ հաստատվեց։ Մինչդեռ իրավիճակը բարդ էր ոչ միայն Հայաստանի համար։ Մոնղոլական վաչկատուն ցեղերը՝ մեծ ուժերով ներխուժելով Միջին Ասիա ու Մերձավոր Արեւելք, գրավելով Պարսկաստանի զգալի մասն ու Անդրկովկասը, պարտության մատնելով Փոքր Ասիայի սելջուկներին, սկսեցին սպառնալ Կիլիկիայի հայկական թագավորությանը։ Ի վերջո, հեթանոս մոնղոլները թագավորություն են հիմնում Պարսկաստանում, իսկ թուրք մամլուքներն իրենց ձեռքն են վերցնում իշխանությունը Եգիպտոսում եւ Ասորիքում։ Անհրաժեշտ էր սթափ գնահատել իրավիճակը եւ ընտրություն կատարել թուրք մամլուքների ու մոնղոլների միջեւ։

Հայոց արքան ընտրեց մոնղոլների հետ դաշնություն կնքելու տարբերակը եւ անձամբ մեկնեց Կարակորում։ Հեթում Պատմիչը վկայում է, որ մոնղոլների կայսրը՝ Մանգու խանը, Հայոց արքային ընդունում է «մեծ սիրով ու բարեհաճությամբ» եւ կատարում նրա բոլոր խնդրանքները, իսկ Հայոց արքան նախ եւ առաջ խնդրում էր, որ «հավիտենական խաղաղություն ու սեր հաստատվի մոնղոլների եւ քրիստոնյաների միջեւ» (իսկ «քրիստոնյաներ»՝ նկատի ուներ ոչ միայն հայերին), որ քրիստոնեական եկեղեցու սպասավորները լինեն ազատ ու չենթարկվեն ստրկության, իսկ ամենակարեւորը՝ հայկական հողերը մուսուլմաններից ազատելով, վերադարձվի հայերին։ Հեթում Առաջինը դաշինքի մեջ ներգրավում է նաեւ Անտիոքի իշխան Բոհեմունդ 2-րդին, հույներին եւ ասորիներին։ Հայ-մոնղոլական արշավանքը պատմության մեջ հիշատակվում է նաեւ որպես Դեղին Խաչակրաց արշավանք։

Հեթում Առաջինի դիվանագիտական եւ ռազմական տաղանդի շնորհիվ Կիլիկյան Հայաստանը առժամանակ մեծացնում է իր կշիռն ու հեղինակությունը Փոքր Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում։

Կիսվել4Tweet2Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Խուսանավե՞լ, թե՞ խոյահարել

Խուսանավե՞լ, թե՞ խոյահարել

Խորհրդային ավիացիայի «պողպատյա հայուհին»

Խորհրդային ավիացիայի «պողպատյա հայուհին»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist