-1755 թ. նոյեմբերի 2-ին ծնվել է Մարի Անտուանետը՝ Ֆրանսիայի թագուհի (մահ.՝ 1793 թ.):
-1829 թ. նոյեմբերի 2-ին ծնվել է Միքայել Նալբանդյանը (մահ.՝ 1866 թ.): Նալբանդյանի անունը գլխավորապես կապված է շուրջ տասնյակ հեղափոխական երգերի հետ, որոնց մեջ ցույց է տալիս ազատության սերն ու գաղափարը՝ բուռն ու կրքոտ շեշտով։ Այսպես՝ «Ազատություն», «Մանկության օրեր», «Մեր Հայրենիք» եւ այլն։ Իր բանաստեղծություններում ձգտում է հեղափոխությամբ արթնացնել ժողովրդին։
-1914 թ. նոյեմբերի 2-ին սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը:
-1914 թ. նոյեմբերի 2-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարում Օսմանյան կայսրությանը, Դարդանելի նեղուցը փակվում է:
-1950 թ. նոյեմբերի 2-ին մահացել է իռլանդացի գրող Ջորջ Բերնարդ Շոուն՝ իռլանդական ծագումով անգլիացի դրամատուրգ։ Նոբելյան մրցանակակիր (1925)։ Դուբլինում դպրոցն ավարտելուց (1871) հետո 1876 թ. տեղափոխվել է Լոնդոն, զբաղվել լրագրությամբ եւ գրականությամբ, եղել երաժշտական ու թատերական քննադատ (ծնվ.՝ 1856 թ.):