Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

ԳՈՐԾԱՐԱՐ ԽՐԱՏԱՆԻ

Նոյեմբերի 4, 2022
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
156
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

* «Լավ առաջնորդին հնարավոր է գնահատել ըստ այն բանի, թե նրա բացակայության ժամանակ ինչ է տեղի ունենում, կամ ինչ տեղի չի ունենում: Հատկապես այդ ժամանակ է անձնակազմը ըմբռնում՝ թեպետ տվյալ պահին առաջնորդը բացակա է, սակայն ամեն ինչ կարգավորված է այնպես, որ նա, կարծես, ներկա է» (Իցհակ Ադիզես):

* «Կառավարիչների պաշտոնների համար մենք ընտրում ենք այն մարդկանց, որոնք ընդունակ են մյուսներին համոզելու, նրանց մեջ առաջացնելու իրենց հետ համագործակցելու ցանկություն: Ձեռնարկության կառավարումը բռնապետական չէ: Կոմպանիայի վերին ղեկավարությունը պետք է օժտված լինի մարդկանց կառավարելու, իր ետեւից տանելու հատկությամբ: Մենք մշտապես փնտրում ենք նման հատկություններով մարդկանց» (Ակիո Մորիտա):

* «Երբ ես ինչ-որ գործ եմ սկսում, ապա ակնկալում եմ որոշակի դժվարություններ. չէ՞ որ ես բավական փորձառու եմ: Իսկապես արժեքավոր բաները հազվադեպ են դյուրին լինում: Երբեմն ես ինձ Սիզիփոսի պես եմ զգում, որ դատապարտված էր քարը հավիտյան գլորելու դեպի սարի կատարը. բայց միայն երբեմն: Ես պարզապես շարունակում եմ առաջ շարժվել: Ես չեմ հանձնվում: Ես բավական հավաք եմ, որ ջանքերս զուր չկորչեն, իսկ շարժման էներգիան կերաշխավորի, որ դրանք ամուլ չմնան: Բարդ իրավիճակներն ինձ շատ բան են սովորեցրել» (Դոնալդ Տրամպ):

* «Կառավարությունը կարող է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնցում մարդիկ կկարողան ապրել երջանիկ եւ հասնել նվաճումների, ինքնարտահայտվել, բայց, վերջիվերջո, հատկապես այն, թե ինչպես են վարվում մարդիկ սեփական կյանքի հետ, ապահովում է տնտեսության հաջողությունը կամ ձախողումը: Մեր բախտը բերեց, որ ունեինք համարժեք մշակութային հենք, հակվածություն խնայողությանը, համառ աշխատանք, որդիական երախտագիտություն, նվիրվածություն ընտանիքին եւ, ամե¬նից ավելի, հարգանք կրթության եւ կրթվածության հանդեպ (Լի Կուան Յու)»:

* «Այնքան շատ մարդ կա, որ վախենում է, թե իրեն հիմար կկարծեն: Ես ընդունում եմ, որ հանրային կարծիքը ոստիկանական մեծ ուժ է այն մարդկանց համար, որոնց հարկավոր է կարգի հրավիրել: Թերեւս, կարելի է արդարացի համարել, որ մարդկանց մեծամասնությունը չի կարող գործել առանց հանրային կարծիքի հարկադրանքի: Հանրային կարծիքը, գուցե, կարող է մարդուն ավելի լավը դարձնել, քան նա եղել է մինչ այդ. թեպետ ոչ բարոյական առումով, այլ գոնե որպես համակեցության անդամ: Այդքանով հանդերձ, բնավ էլ վատ բան չէ լինել հիմար՝ հանուն արդարության: Ամենից մխիթարականն այն է, որ նման հիմարներն ավելի երկար են ապրում՝ ապացուցելու համար, որ իրենք բնավ էլ հիմար չեն, կամ էլ նրանց սկսած գործն է շարունակում ապրել եւ ապացուցում է դա» (Հենրի Ֆորդ):

* «Ամեն ոք ունի իր արժանիքները եւ թուլությունները, եւ եթե մարդկանց ի մի բերենք, եւ այդ հատկությունները միմյանց համապատասխանեն, ապա օգուտ կարող են բերել թե՛ դրանք եւ թե՛ մյուսները: Լինում են նաեւ ավելի բարդ վիճակներ, երբ մարդիկ կարծես թե չեն հարմարվում միմյանց: Իհարկե, նման դեպքերում ցանկալի է, որ նրանք որոշակի ջանքեր գործադրեն եւ հարմարվեն միմյանց, սակայն ղեկավարը ամեն կերպ պարտավոր է հնարավորինս բացառել անհամատեղելիության նման դեպքերը՝ ջանալով մարդկանց ճիշտ տեղաբաշխել» (Քոնոսքե Մացուսիտա):

* «Արագ գործողության մեթոդներով բարձր արդյունքների հասնելու փորձը ճիշտ նույնքան հաջողություն ունի, որքան եթե Չիկագոյում որեւէ վայր որոնելիս օգտվենք Դեյթրոյթի քարտեզով…. Եթե գործունեության որեւէ ասպարեզում ես տասը միավորանոց սանդղակով գտնվում եմ «երկու» նիշի վրա եւ ուզում եմ տեղաշարժվել դեպի «հինգ» նիշը, ապա նախապես պետք է քայլ անեմ դեպի «երեք» նիշը: «Հազար մղոնանոց ճանապարհորդությունը սկսում է առաջին քայլից», եւ ամեն պահի կարող է կատարվել միայն մեկ քայլ» (Սթիվեն Քավի):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Թուլատը

Թուլատը

«Գոտեպնդվիր ու տոկա, Արցախ երկիր…»

«Գոտեպնդվիր ու տոկա, Արցախ երկիր...»

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մենք ամուր ենք, հզոր ենք՝ մեր սարերի պես…»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ընկան տղերքը, որ հողը մնա-2

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist