Կակոյ պրիվետ
Թուլատին ո՞վ չգիտի. նա ո՞ւր է, նա ամենուր է՝ այստեղ, այլուր եւ ամենուր…
Կար մի կոլխոզնիկ «Բատկա» անունով, նա ուներ անճոռնի բեղեր եւ չուներ ուղեղ:
Բատկան շատ էր սիրում թուլատին՝ իր ընտանյոք հանդերձ, հատկապես թուլատուհուն: Ինչո՞ւ: Որովհետեւ նրանք նույն դոնդողից էին եւ նույն հոտն ունեին, որ հին լեզուներում կկոչուեր «գարշ»: Այս անճոռնիկն այնքան սիրեց թուլատին, որ սազն առավ ու գովք արավ թե՛ մեջլիսում, թե՛ մեյդանում: Նրանք միմյանց շատ էին նման. ունեին նույնատիպ ցանցառ բեղեր, սիրում էին նույն կնոջը, սնվում էին նույն պնակից, թեպետ չէին նրանք դրկից:
Թեեւ Բատկան գիտեր, որ թուլատը սնվում է ամենատարբեր պնակներից, որ կոչվում էին «թուրան», «եվրո-ուրսալա ֆօն բօս», «պնակ օտ ռուսսո» եւ շատ այլ կերակրատաշտերից: Սակայն սույն կոլխոզնիկի գրպանը հենց ծակվում էր, թուլատից թուլափայ էր խնդրում, նա էլ «մեծահոգաբար» շպրտում էր փայը, զի սիրում էին նույն կնոջը եւ նույն դատարկությունն ունեին մտքերի:
Բատկան լավ գիտեր այծերի գինը, քանզի ողջ կյանքը կոլխոզում աղ էր տվել նրանց ու կթել… կոլխոզը:
Կոլխոզ էր սարքել Բատկան երկիրն իր հյուսիսային ու կթում էր արդեն մեծ «Կոլխոզը», որ նորագույն պատմության գրքերում կկոչվի «Սպիտակ» այլազգիների երկիր:
Այժմ ապրում են նրանք համերաշխ ընտանիքի պես՝ Բատկան, թուլատը ու իրենց կինը՝ իրար պարտք տալով, ու ոչ միայն, իրար «գլուխ» գովալով, հաճույքով հաճոյանալով ու մի սեղանի շուրջ «ցայ» ու «կրամբաբուլյա» կլլելով…
Տակոյ Ատվետ