Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հետաքրքրական է

Նոյեմբերի 5, 2022
Այլք
Հետաքրքիր է իմանալ
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
37
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տալլինի մայր տաճար՝ լյութերական եկեղեցի Տալլինի Հին քաղաքում։ Նվիրված է սուրբ կույս Մարիամին։ Մայր տաճարը Տալլինի ամենահին եկեղեցիներից է։ Ներկայիս տեսքն ստացել է բազմաթիվ վերափոխումներից հետո։ Սկզբում նրա տեղում եղել է փայտե եկեղեցի. պատմագիրների տեղեկությունների համաձայն՝ այն կառուցվել է 1219 թ.։

Տաճարի աշտարակը վերաբերում է բարոկկոյի դարաշրջանին, իսկ նրա մատուռն ավելի ուշ ժամանակաշրջանի ճարտարապետական ոճով է կառուցված։ Տաճարի ներսում պահպանվել են 13-19-րդ դարերի տապանաքարեր՝ նվիրված այդ ժամանակի հայտնի մարդկանց։ Տաճարն առաջին անգամ հիշատակվել է 1233 թ.՝ կապված այն իրադարձությունների հետ, որոնք Հռոմի պապին ուղղված բողոքում «Արյունոտ բաղնիք» անունով են հիշատակվել. Քրիստոսի միաբանության եղբայրները, սպանելով դանիացիներին, նրանց դիակները հավաքել են եկեղեցու խորանի առաջ։ Տաճարը կառուցվել է 13-րդ դարի սկզբին եւ օծվել 1240 թ. որպես Հյուսիսային Էստոնիայի հռոմեա-կաթոլիկ մայր տաճար։

14-րդ դարում շինությունը վերակառուցվել է՝ ստանալով բազիլիկի տեսք։ 15-րդ դարի սկզբին վերջնականապես ավարտվել է նավերի ծածկումը։ 1561 թ. ռեֆորմացիայի արդյունքում այն դարձել է լյութերական տաճար։ 1684 թ. հրդեհի ժամանակ ոչնչացել է շինության հարդարանքի մեծ մասը, ինչպես նաեւ միջին նավի աշտարակը։ 1778-1779 թթ. ճարտարապետ Կ. Գեյստի նախագծով բարոկկո ոճով կառուցվել է արեւմտյան աշտարակը։ 1878 թ. տեղադրվել է ժամանակավոր երգեհոն, որը ստեղծվել է Բեռլինում վարպետ Ֆրիդրիխ Լադեգաստի կողմից։

Թեգեր: Հետաքրքիր է իմանալՀետաքրքրական
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Կարեւորը թիրախների ճիշտ ընտրությունն է

Կարեւորը թիրախների ճիշտ ընտրությունն է

Մահակով խաղաղություն չի հաստատվում

Մահակով խաղաղություն չի հաստատվում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    430 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26
  • Ռոման Նավասարդյան. «Իմ կարիերայի գլխավոր «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ…»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հատիս լեռն ու ամրոցը

    26 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 7
  • Մարգարե է Ջիվանին

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist