Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

ԳՈՐԾԱՐԱՐ ԽՐԱՏԱՆԻ

Նոյեմբերի 10, 2022
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
82
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

* «Միշտ հարկավոր է պատրաստ լինել երկակի վարքի: Առաջին՝ անել միայն այն, ինչը հօգուտ մարդկանց ներշնչում է քեզ քո հոգում եղած բանականությունը: Երկրորդ՝ փոխել սեփական կարծիքդ, եթե որեւէ մեկը կուղղի քեզ կամ կհամոզի ինչ-որ բանում: Բայց փոխել կարծիքը հարկավոր է՝ լոկ ենթարկվելով այնպիսի մի հզոր հիմնավորման, ինչպիսին արդարությունն է կամ ընդհանուրի բարօրությունը, այլ ոչ թե այն պատճառով, թե նման փոփոխությունը հաճելի է թվում կամ էլ փառք է խոստանում» (Մարկոս Ավրելիոս):

* «Եթե ֆիման իր աշխատանքում կողմնորոշվում է դեպի որակը, ապա դա վերջիվերջո ապահովելու է նրան նաեւ բարձր շահույթ: Իսկ եթե ֆիրման կողմնորոշվում է այսրոպեական շահույթի ստացմանը, ապա նրա արտադրանքը համաշխարհային շուկայի մրցակցությանը չի դիմանա, եւ ֆիրման կկորցնի նաեւ շահույթը: Այն ֆիրման, որ կողմնորոշված է «որակ՝ ամենից առաջ» կարգախոսին, աստիճանաբար կնվաճի սպառողի վստահությունը: Այդկերպ նա աստիճանաբար բարձր շահույթ կստանա իր արտադրանքի իրացումից…. Սա ավելի հեշտ է ասելը, քան անելը: Իրականում շատ ֆիրմաներ շարունակում են նախկինի պես առավելապես կողմնորոշված լինել դեպի շահույթը» (Քաորու Իշիկավա):

* «Ամեն մեկիս բնավորության մեջ կան բնածին թուլություններ, թերություններ, խոցելի կետեր: Հնարավոր է՝ ամաչկոտ ենք կամ գերզգայուն կամ էլ ուշադրության կարիք ենք զգում. ինչպիսին էլ լինի մեր թուլությունը, դա մի բան է, որը մենք ի վիճակի չենք կառավարելու: Կարող ենք քողարկել, բայց դա, որպես կանոն, սխալ ճանապարհ է. շրջապատի մարդիկ, միեւնույն է, զգալու են ձեր բռնազբոսիկ վիճակը: Հիշեք, բնականն է առավել գրավիչը՝ մեր բնավորության որ կողմն էլ լինի, եւ երբեմն խոցելի կողմերն են հատկապես գրավում: Մյուս կողմից՝ ամեն ինչում հաջողակները, թերություն չունեցողները հաճախ են  առաջացնում նախանձ, վախ, նույնիսկ՝ զայրույթ: Շրջապատի մարդիկ ակամա, անգիտակցաբար ձգտում են վնասել նրանց, տեսնել ստորացված» (Ռոբերտ Գրին):

* «Այն հանգամանքը, որ եզակի անհատը մարդկային սովորական կյանքի ըն-թացքում կարողացել է բոլոր առումներով նորություն արարել, պետք է որ առաջացներ բոլոր նրանց դժգոհությունը, ովքեր դավանում են ամեն տեսակի զարգացման աստիճանականություն՝ որպես յուրատեսակ բարոյական օրենք: Իրենք դանդաղկոտ են եւ պահանջում են դանդաղկոտություն, իսկ ահավասիկ իրենց առջեւ արտասովոր բեղմնավորության տեր մեկն է. չհասկանալով, թե ինչպես է դա նրան հաջողվում, նրանք զայրույթով են լցվում նրա դեմ» (Ֆրիդրիխ Նիցշե):

* «Կասկածից վեր է, որ առողջ ձեռնարկությունը չի կարող բնականոն ձեւով գործառել քաղաքացիական պատերազմների, ապստամբությունների, նենգադուլի, սպանությունների, դասակարգային եւ կաստային ատելության պայմաններում: Նույն այդ պատճառով էլ պիտի առողջ լինի նաեւ հասարակության մշակույթը (զերծ շահածախվածությունից, քաղաքական կոռուպցիայից, կրոնական քայքայումից կամ կրոնական դիկտատից): Ձեռնարկությունն էլ պիտի հնարավորություն ունենա անկաշկանդ զարգանալու, որի պարագայում, սակայն, չպետք է գոյանա վտանգ հասարակության բարեկեցության կամ առողջության համար: Դա նշանակում է, որ հասարակությունը պետք է ազատ լինի նաեւ քաղաքական դիկտատից» (Աբրահամ Մասլոու):

* «Հաջող գործունեությունը, որքան էլ այն լարված լինի, համեմատաբար քիչ սպիներ է թողնում: Այն հարուցելով սթրես, գրեթե (կամ երբեք) չի հանգեցնում դիստրեսի: Ընդհակառակը, նույնիսկ ծեր հասակում այն երիտասարդության եւ ուժի կայտառացնող զգացում է առաջացնում: Աշխատանքը մարդուն հյուծում է գլխավորապես անհաջողություններով: Շատ ականավոր աշխատավորներ, գործունեության գրեթե բոլոր բնագավառներում, ապրել են երկար» (Հանս Սելյե):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Խոսքի ուժը՝ դիվանագիտության կարեւորագույն բաղադրիչ

Խոսքի ուժը՝ դիվանագիտության կարեւորագույն բաղադրիչ

«Մեկտեղել մեր ուժերը՝ հանուն մայր հայրենիքի…»

«Մեկտեղել մեր ուժերը՝ հանուն մայր հայրենիքի…»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist