Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Քարանձավագիտության խնդիրները Հայաստանում

Նոյեմբերի 17, 2022
Այլք
Քարանձավագիտության խնդիրները Հայաստանում
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
400
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորատի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի անձավագիտական կենտրոնի (ՀԱԿ) խորհրդի կազմակերպած պաշտոնական ընդլայնված նիստը, որը ղեկավարեց կենտրոնի ղեկավար Սամվել Մ. Շահինյանը: Օրակարգում քարանձավագիտական ակումբների եւ կազմակերպությունների մասնագիտական, որակական գիտելիքների բարձրացման խնդիրը եւ եվրոպական սերտիֆիկացման հարցերն էին: Ներկայացվեցին 2022 թ. միջազգային կոնֆերանսներում եւ գիտական ամսագրերում Հայաստանից ներկայացված նյութերը, գրքերը եւ հրատարակությունները: Կարեւորվեց նոր հայտնաբերված քարանձավների անձնագրավորման խնդիրը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀԱԿ նախագահ Սամվել Շահինյանը։ Նա սկզբում տեղեկացրեց Ֆրանսիայի Լիոն քաղաքում քարանձավագետների միջազգային միավորման (ՔՄՄ) վեհաժողովի եւ Սիցիլիայում կայացած «Մարդը եւ քարանձավը» թեմայով միջազգային կոնգրեսին մեր քարանձավագետների զեկույցների մասին, որոնք եղել են բավականին ներկայացուցչական եւ արժանացել մասնակիցների ծափողջույններին։ Տեղեկացրեց նաեւ, որ եկող տարի Սիցիլիայի զեկույցը հոդվածի տեսքով կտպագրվի կոնգրեսի ժողովածուի 5-րդ գլխում՝ չնայած 4 անգամ գերազանցում է նախատեսած ծավալը։ Անդրադարձավ նորահայտ քարանձավների ներկայիս խնդիրներին։ Կարեւորեց դրանց չափագրությունը եւ գիտական նկարագրությունը հանրայնացնելու խնդիրը։ Նշեց, որ նորահայտ քարանձավներից «Մակարի քարանձավն» արդեն հանրաճանաչ է դարձել նաեւ միջազգային քարանձավագետների շրջանում՝ շնորհիվ ՌԴ «Սպելեոլոգիա եւ սպելեստոլոգիա» ամսագրում եւ ՔՄՄ ժողովածուի երկրորդ հատորում դրա մասին տպագրվելուն։ Հավելեց նաեւ, որ ՔՄՄ կոնգրեսում ունեցել են 3 զեկուցում։ Այս առումով Ս. Շահինյանը կարեւորեց այն, որ միջազգային ազդեցության ոլորտում նույնպես հաջողությունների են հասել՝ ներկայացնելով համագործակցության նոր ծրագրեր, կազմակերպելով հանդիպումներ, հեռավար գիտաժողովներ։ Նշեց՝ կա 3 պայմանավորվածություն, որոնք բանակցությունների ընթացքում են, եւ հավատում է, որ հասնելու են հաջողության։ Արդեն 37 տարվա պատմություն ունեցող Հայաստանի անձավագիտության կենտրոնի հետ համագործակցում են երիտասարդ քարանձավագետները, եւ Ս. Շահինյանը կարեւորեց երիտասարդների հաջողությունները քարանձավների հայտնաբերման, ուսումնասիրման, դրանց հանրայնացման գործում։ Հատկապես մեծ հաջողություններ են գրանցվել 2021-22 թթ.՝ հայտնաբերելով 10 նոր քարանձավ։ Իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրին երիտասարդ անձավագետները։

«Armenian Speleo Club: Black Bat»-ի ղեկավար Արտավազդ Ջանոյանը ներկայացրեց Արարատի մարզում՝ Երանոսի լեռներում, հայտնաբերված մոտ 165 մ երկարությամբ «Մակարի քարանձավը»։ Այն ունի 2 վիհ՝ մեկը մոտ 31 մ խորությամբ, մյուսը՝ 8 մ։ Անդրադարձ եղավ քարանձավի ապառների՝ մի քանի անգամ ձեւափոխմանը, որի շնորհիվ տարբեր գույներ են առաջացել։ Ըստ մասնագետների՝ ապառային առումով Մակարի քարանձավը եզակի է։ Ա. Ջանոյանը նշեց նաեւ՝ քարանձավը փնտրելիս տեսել են նաեւ շատ գեղեցիկ վարդագույն կիրճ, որը կարեւորվում է զուտ զբոսաշրջության տեսանկյունից։ Անդրադարձավ նաեւ Արարատի մարզի հարավում գտնվող` ծագմամբ ծալքաբեկորային Ուրծի լեռնաշղթայում գտնվող նորահայտ 3 քարանձավների ուսումնասիրմանը, որ նոր են սկսել։ Իսկ մեկը գտել են 4 տարի առաջ՝ հայ-իտալական համատեղ ուսումնասիրման ընթացքում։ Հավելեց՝ կան նաեւ քարանձավներ, որ ժայռերի կենտրոնական մասերում են եւ անմատչելի։ Դրանց ուսումնասիրման համար հատուկ տեխնիկական միջոցներ են անհրաժեշտ։

Գոռ Հովհաննիսյանը, ով զբաղվում է քարանձավագիտությամբ եւ դասավանդում է Դիլիջանի միջազգային դպրոցում, նախ անդրադարձավ միջազգային քարանձավագիտության կոնֆերանսին մասնակցելուն, այնտեղ ներկայացրած զեկույցներին, ձեռք բերած կապերին։ Այդ կոնֆերանսին մասնակցելը կարեւորեց նաեւ նրանով, որ շատ բան է սովորել։ Նա նշեց նաեւ ոլորտում առկա բացերը, խնդիրները եւ մի քանի կառուցողական առաջարկներ ներկայացրեց, որոնք կնպաստեն անձավագիտության զարգացմանը Հայաստանում։ Ուրախությամբ տեղեկացրեց՝ արտերկրից երիտասարդ քարանձավագետներ են գալու, որ միասին իրականացնեն նորահայտ 10 քարանձավների ուսումնասիրություն։ Անձավների ուսումնասիրումն իրենց համար երբեմն շատ դժվար է՝ պատճառը տվյալ քարանձավի դժվարամատչելիությունն ու առկա ռիսկերն են։ Այս առումով աջակցություն խնդրեց ավագ սերնդի ներկայացուցիչներից, ովքեր իր եւ նոր սերնդի համար ուսուցիչներ են։ Տեղեկացրեց՝ Սյունիքի մարզում՝ Տանձավեր գյուղի մոտակայքում կա մի քարանձավ, որի մեջ եղած ջրերը շատ սառն են, առանց համապատասխան տաք արտահագուստի մուտքը եւ ուսումնասիրություններն անհնար են, իսկ որոշ հատվածներում՝ շատ վտանգավոր։ Շոգ վայրերում գարնան եւ ամռան ամիսներին վտանգավոր է թունավոր օձերի ու այլ սողունների առկայությունը։ Նա դիմեց նաեւ մյուս ակումբների ներկայացուցիչներին՝ հորդորելով ընդունել թերությունները եւ ավելի լուրջ ու գիտական մոտենալ իրենց գործին։

«Armenian Speleo Team AST» ակումբի ղեկավար Տիգրան Արմենյանը տեղեկացրեց՝ 2 տարվա ընթացքում մոտ 20 արշավախումբ են կազմակերպել Եղեգնաձորի եւ Սյունիքի տարածաշրջանում։ Ընթացքում ծանոթացել են տարածքին, որ հետագայում սկսեն ուսումնասիրությունները։ Նա նույնպես անդրադարձավ խնդիրներին, որոնք խանգարում են իրենց աշխատանքին. օրինակ՝ քարանձավներից մեկը չեն կարողանում ուսումնասիրել, քանի որ այնտեղ արջ է բնակվում։ Հավելեց՝ որոշ քարանձավներ նաեւ ժամանակին եղել են բնակելի, մեկում գտնվել է միջնադարյան ճրագարան, որը հանձնել են Եղեգնաձորի թանգարանին։ Ելույթներից հետո Ս. Շահինյանը հանդես եկավ ամփոփ խոսքով, կարեւորեց այն, որ խորհրդային տարիներին կարողացել են ստեղծել անձավագիտական կենտրոն։ Այդ տարիների ընթացքում 100-ից ավելի հոդվածներ են տպագրել միջազգային մամուլում՝ նվիրված անձավագիտությանը։ Այս գործում մեծ է եղել նիստին ներկա Սմբատ Դավթյանի, երջանկահիշատակ Վահան Տեր-Ղազարյանի, որի հիշատակը ներկաները հարգեցին մեկ րոպե լռությամբ, եւ այլ անձավագետների դերը։ Երիտասարդ անձավագետներին հորդորեց՝ լավ ուսումնասիրեն վետերանների անցած ճանապարհը։ Այնուհետեւ հանդես եկավ «Քարանձավախույզի կոչում» շնորհելու արարողությանը։ Իր ղեկավարած կառույցի կողմից վկայականներ հանձնեց անձավագետներին։ «Անխոնջ քարանձավախույզ» կոչմանն արժանացան Արտավազդ Ջանոյանը, Արուսյակ Եփրեմյանը, Տիգրան Արմենյանը, Գոռ Հովհաննիսյանը եւ այլ երիտասարդներ։ «Վետերան քարանձավախույզ» կոչման արժանացան Սմբատ Դավթյանը, Դավիթ Հակոբյանը։ Ս. Շահինյանը շնորհավորեց կոչումների համար, հավելեց՝ կայացած նիստ-ժողովն ուղղված է նաեւ ՀՀ քարանձավագիտական բոլոր ակումբներին, արշավականներին, գիտական կազմակերպություններին, զբոսաշրջային գործակալություններին, ոլորտով հետաքրքրվող այլ անձանց եւ կազմակերպությունների ղեկավարներին։

Հ. Գ. Ս. Շահինյանի կազմակերպմամբ անձավների մի քանի ուսումնասիրություն է կայացել նաեւ Քաշաթաղի շրջանում։ 2 անգամ նրա ուղեկցությամբ Քաշաթաղ են եկել միջազգային անձավագիտական խմբեր՝ 10-ից ավելի երկրներից։ Այդ ընթացքում օտարազգի գիտնականները ճանաչել են եւ ուսումնասիրել Քաշաթաղի շրջանում գտնվող Տանձուտի, Հոչանցի ժայռափոր եկեղեցիները, Քրոնքի քարանձավային վանքը, Ծաղկաբերդի մոտակա քարանձավային համալիրը՝ մոտ 40 անձավ, եւ այլն։ Այդ խմբերին ուղեկցում էի՝ ծանոթացնելով հայկական Քաշաթաղի պատմությանը։ 

Թեգեր: Սամվել Շահինյանքարանձավ
Կիսվել2Tweet1Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist