-1307 թ. նոյեմբերի 18-ին, ըստ առասպելի, Վիլհելմ Տելլը նետով խփում է որդու գլխին դրած խնձորին (ամսաթիվը՝ առասպելական):
-1626 թ. նոյեմբերի 18-ին Սուրբ Պետրոսի Մայր տաճարը օծում է Հռոմի պապ Ուրբանոս 8-րդը:
-1786 թ. նոյեմբերի 18-ին ծնվել է Կարլ Մարիա ֆոն Վեբերը՝ գերմանացի կոմպոզիտոր (վախճ.՝ 1826 թ.):
-1828 թ. նոյեմբերի 18-ին ծնվել է Ջոն Դաունը՝ բրիտանացի գենետիկ, Դաունի սինդրոմի հայտնաբերողը (վախճ.՝ 1896 թ.):
-1918 թ. նոյեմբերի 18-ին Լատվիան անկախություն հռչակեց (Ռուսաստանից):
-1927 թ. նոյեմբերի 18-ին ծնվել է Էլդար Ռյազանովը՝ խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ, դրամատուրգ, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1984), ԽՍՀՄ պետական մրցանակի (1977) դափնեկիր (վախճ.՝ 2015 թ.):
-1945 թ. նոյեմբերի 18-ին Իրանական Ադրբեջանում սկսվում է համայնավարների հրահրած հակապետական ապստամբությունը: