Պամպլոնայի տաճար՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցի Իսպանիայի Պամպլոնա քաղաքում։ 15-րդ դարի գոթական ճարտարապետությամբ կառուցված ներկայիս եկեղեցին փոխարինել է ռոմանական ճարտարապետության ոճով կառուցված եկեղեցուն։ Հնագիտական պեղումները բացահայտել են նախկին երկու եկեղեցիների գոյությունը։ Տաճարի ճակատը նախագծվել է 1783 թ. Վենտուրա Ռոդրիգուեսի կողմից՝ նեոդասական ճարտարապետության ոճով։ Տաճարն ունի 13-րդ եւ 14-րդ դարերին կառուցված գոթական վանք։ Նավարայի միջնադարյան թագավորները թագադրվել են այնտեղ, ինչպես նաեւ նրանցից ոմանք հուղարկավորված են այնտեղ։ Նավարայի խորհրդարանն այնտեղ հավաքվում էր նույնիսկ վաղ ժամանակներում։
Պամպլոնայի տարածքը կազմում է հռոմեական Պոմպաելոյի ամենահին մասը։ Պամպլոնայի թագավոր Սանչո 3-րդի (1004-1035 թթ.) թագավորության ժամանակաշրջանում եկեղեցին վերակառուցվեց։ Այդ եկեղեցին քանդվել է 1083-1097 թթ., եւ ռոմանական տաճարը կառուցվել է 1100-1127 թթ.։ Այն փլուզվել է 1391 թ., մնացել է միայն ճակատը։ Ներկայիս գոթական եկեղեցու կառուցումն սկսվել է 1394 թ. եւ ավարտվել է 1501 թ.։ Եկեղեցու հատակագիծը խաչաձեւ է, կենտրոնում նավն է եւ չորս կարճ ենթակողմերը։ Ոճը մեծ ազդեցություն ունի ֆրանսիական մոդելների վրա։