Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

IPSE DIXIT․ Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Նոյեմբերի 19, 2022
Այլք
IPSE DIXIT․ Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Армянская ССР. Президент Академии наук Армянской ССР, директор Бюроканской астрофизической обсерватории академик Виктор Амбарцумян. Фото Олега Иванова и Мартина Шахбазяна /Фотохроника ТАСС/.

2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
186
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբ մենք սկսում ենք ուսումնասիրել որեւ բնական երեւույթ, մենք նախ ծանոթա-նում ենք նրա արտաքին պատկերին: Սակայն մեր մեջ միշտ կա եւ մնում է այն զգա-ցումը, որ այդ պատկերի ետեւում գտնվում է ավելի խոր, ավելի էական ինչ-որ մեխա-նիզմ, ներքին կապերի եւ ուժերի ավելի էական պատկեր: Այդ հանգամանքը, դրա ճիշտ գիտակցումը բերում է այն բանին, որ մարդն ավելի խորն է հետաքրքրվում տվյալ երեւույթով, քան երեւույթների մեծ խմբով եւ սկսում է որոնել համապատաս-խան մեխանիզմներ, այն, ինչ գտնվում է, այսպես ասած՝ «ետեւում» եւ դեռ բացա-հայտ կերպով անմիջապես չի դիտվում, սակայն տալիս է արտաքին երեւույթի բացա-տրությունը: Որպես հետեւանք՝ հայտնաբերվում է նոր, հաճախ սկզբնականից բոլորովին տարբեր տեսարան: Այնուհետեւ, մի որոշ ժամանակ հետո, երբ ուսում-նասիրվում է այդ նոր տեսարանը, հաճախ նրա ետեւից բացվում են նոր, ավելի խոր հեռանկարներ, երեւույթների ավելի խոր եւ, երբեմն, ավելի ընդհանուր ըմբռնման հնարավորություններ: Այստեղ մենք, ելնելով մատերիալիզմի դիրքերից, կարող ենք ասել, որ իրոք, ինքը՝ նյութը անսահման խորն է, եւ, միեւնույն ժամանակ, որ այդ հա-ջորդական մոտավորությունների կիրառումն այն հիմնական մեթոդն է, որով մարդը ղեկավար-վում է բնության ուսումնասիրության ընթացքում….

Աստղագիտական տարեգրքերում տրվում է այսպիսի մի խնդրի լուծման արդյուն-քը՝ հայտնի էլեմենտների միջոցով, այսինքն՝ գիտենալով փաստորեն շարժման օրինաչափությունը, «հաշվել մոլորակի տեղը երկնակամարում ամեն մի պահի համար»: Այն անհրաժեշտ է գործնական տարբեր խնդիրների, մասնավորապես՝ նավագնացության համար: Այդ պատճառով էլ հիշյալ խնդիրը, վերջիվերջո, մղվեց առաջին պլան եւ կոչվեց «ուղղակի խնդիր»: Եթե դա ուղղակի խնդիր է, ապա հակադարձ խնդիրը ո՞րն է: Ա՛յն, ինչ լուծեց Կեպլերը, այսինքն՝ դիտումների հիման վրա որոշեց ուղեծիրը եւ, հետեւապես, նաեւ նրան բնորոշող թվային պարամետրերը (էլեմենտները)….

Մոլորակների փոխազդեցությունների հետեւանքով նրանց շարժումներում առա-ջացող խանգարումները, որոնք փոքր են՝ համեմատած Արեգակի շուրջը կատարվող մեծ շարժման հետ, կախված են նրանց զանգվածներից: Ուղղակի խնդիրը այն է, որ զանգվածների ընդունվող արժեքների հիման վրա որոշվեն խանգարումները: Իսկ հակադարձ եւ շատ կարեւոր խնդիրը այն է, որ դիտվող խանգարումների հիման վրա որոշվեն խանգարող մոլորակների զանգվածները….

Հակադարձ մեթոդների կիրառման միջոցով Կեպլերը գտավ մոլորակների շար-ժումների երկրաչափական եւ կինեմատիկական օրինաչափությունները, իսկ Նյու-տոնը, ելնելով Կեպլերի հայտնաբերած օրինաչափություններից, ղեկավարվելով հա-կադարձ խնդիրների մոտեցմամբ, հայտնաբերեց ավելի խոր օրինաչափություն, որը գտնվում է արդեն իրերի հիմքում՝ տիեզերական ձգողականության օրենքը: Իհարկե, դրա համար հարկավոր էր ունենալ նաեւ մեխանիկայի սկզբունքները, որոնք Նյու-տոնը ձեւակերպել էր որպես իր մեխանիկայի ընդհանուր օրինաչափություններ, ան-կախ նրանից, թե ինչ որոշակի ձեւի է ուժը: Նյուտոնի առաջին, երկրորդ եւ երրորդ օրենքները մի կողմից եւ նրա ձգողականության օրինաչափությունը՝ մյուս կողմից, բոլորովին անկախ են իրարից, բայց միասին հնարավորություն են տալիս դեդուկտիվ ճանապարհով արտածել Կեպլերի օրինաչափությունները: Այդ դեդուկտիվ արտածումն արդեն կլինի ուղղակի խնդրի լուծման մի օրինակ….

Ամեն մի գիտության մեջ մենք գտնում ենք այնպիսի խնդիրներ, երբ արտաքինը (տեսանելին) հայտնի է, եւ պետք է գտնել իսկականը, իրական պատկերը, որը թաքն-ված է դրա ետեւում: Իհարկե, ինչպես ասվեց, այդ իրականի ետեւում էլ կարող է լինել մի այլ պատկեր, ավելի խոր: Քանի որ բնությունն անվերջ խորն է, այստեղ սահման չի կարող լինել: Բայց առաջին ներքին պատկերը, այսինքն՝ այն, ինչը որ պետք է անմիջապես բացատրի տեսանելին, պետք է գտնվի առաջին հերթին…. Մենք դրսից նայում ենք աստղերին եւ պետք է որոշենք, թե ինչ է կատարվում նրանց ներսում: Եթե այդ-պես է, ապա ամբողջ աստղագիտությունը հանդես է գալիս որպես հակադարձ խնդիրների մի հսկայական ասպարեզ….

Եթե մենք ուզում ենք ինչ-որ տվյալներից դուրս բերել որեւէ երեւույթի ներքին մեխանիզմը, այն, ինչն անմիջապես չի երեւում եւ գտնվում է պատկերի ետեւում, ապա պատահում են տարբեր դեպքեր: Արտաքին տվյալները կարող են բավարար լինել այդ մեխանիզմը բացահայտելու, որոշելու համար: Այդ դեպքում բավականա-չափ դիտելուց հետո հնարավոր է, որ տվյալներից ստացվի միարժեք եւ պարզ մեկ-նաբանություն, հարցերի որոշակի լուծում: Բայց կարող են լինել դեպքեր, երբ մեզ համար մատչելի կամ մեր տրամադրության տակ գտնվող տվյալները չեն կարող միարժեք կերպով որոշել ուսումնասիրվող երեւույթի ներքին մեխանիզմը: Երբ այս հարցը քննվում է, ոմանք արտահայտում են այն կարծիքը, որ դա թերություն է: Սա ոչ թե թերություն, այլ հակադարձ խնդիրների մեթոդի առավելությունն է, որովհետեւ դնելով հակադարձ խնդիրը, մենք ավելի պարզ կարող ենք տեսնել, թե մեր տրամա-դրության տակ գտնվող տվյալները, կամ մեր կատարած դիտումներն ինչ չափով են որոշում փնտրվող իսկական պատկերը: Եվ դա ցույց կտա, թե, օգտագործելով ունե-ցած տվյալները, մենք ինչ չափով կարող ենք հասնել ճշմարտությանը:

        Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Թեգեր: Վիկտոր Համբարձումյան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist