Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

ԳՈՐԾԱՐԱՐ ԽՐԱՏԱՆԻ

Նոյեմբերի 22, 2022
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
61
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

* «Ձեր գործողությունները պետք է թվան բնական եւ դյուրությամբ կատարվող: Հարկավոր է թաքցնել դրանցում ներդրված ձեր ամբողջ աշխատանքը եւ քրտինքը, ինչպես նաեւ խորամանկ հնարքները: Գործեք առանց ակնհայտ ջանքերի, այնպես, թե կարող էիք նաեւ շատ ավելին անել: Մի տրվեք պարծենալու գայթակղությանը, թե որքան դժվարություններ եք հաղթահարել. դա միայն անհարկի հարցեր է ծնում: Ոչ մեկին մի բացահայտեք ձեր հնարքները, այլապես դրանք կարող են ձեր դեմ գործածվել» (Ռոբերտ Գրին):

* «Ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ այն ձեռնարկությունում, որի աշխատակիցները միանգամայն որոշակի եւ հստակ պատկերացում ունեն իրենց կազմակերպության նպատակների, պլանների եւ հեռանկարների մասին, մնացած բոլոր խնդիրները դառնում են միջոցների եւ նպատակների համաձայնեցման զուտ տեխնիկական խնդիրներ: Նույնքան ակնհայտ է, որ նպատակների շփոթի, հակասականության կամ թյուրըմբռնման պարագայում տեխնիկայի, մեթոդի կամ միջոցների մասին ամեն մի քննարկում զուրկ է որեւէ իմաստից» (Աբրահամ Մասլոու):

* «Վատ ապրանքը, որը ոչ մեկին հարկավոր չէ, չի հաջողվի վաճառել նույնիսկ լավագույն շուկայավարման եւ ամենանրբամիտ գովազդի միջոցով: Լավ շուկայավարումը ունիկալ ապրանքների եւ ծառայությունների առաջարկն է, գնորդների կարիքների իմացությունը, անհրաժեշտ գնորդների որոնումը,  նպատակասլաց գովազդը եւ պահանջարկի բավարարումը» (Բոդո Շեֆեր):

* «Ես ուզում եմ ասել, որ խելամիտ չէ անել ինչ-որ նոր բան, այնուհետեւ դափնիներ վայելել: Պետք է այնպես անել, որ նոր գյուտը տնտեսական հաջողություն բերի, իսկ դրա համար անհրաժեշտ է մշտապես արդիականացնել սեփական ապրանքը եւ պահպանել շուկայում առաջատար դիրքերը» (Ակիո Մորիտա):

* «Հարգալից սպասարկման ապահովումը ամեն մի կազմակերպության բարեհաջող զարգացման համար բացառիկ նշանակություն ունի: Դա կարող է դրսեւորվել տարբեր ձեւերով, օրինակ՝ խափանման անհապաղ վերականգնում, կամ առօրյա աշխատանքի առավել խնամքոտ եւ մանրազնին կատարում եւ այլն: Մինչդեռ, մենք հաճախ մոռանում ենք սպասարկման ամենակարեւոր ձեւի՝ ժպիտի մասին: Ենթադրենք, ձեր խանութը գնորդ է մտնում: Դուք գաղափար չունեք, թե ով է, որտեղից հայտնվեց, բայց ողջունում եք նրան ժպիտով: Մանրուք է, կարծես, բայց ես վստահ եմ, որ դուք այդկերպ հաղորդում եք այցելուին ձեր բացության մասին, օգնում եք հավատալ ձեզ եւ, վերջին հաշվով, լուրջ ներդրում եք անում կազմակերպության զարգացման մեջ» (Քոնոսքե Մացուսիտա):  

* «Մենք ոչ միայն փափագում ենք հավանության արժանանալ, այլեւ վախենում ենք դատապարտվելուց: Այս մաշված խոսքը՝ «Ինձ համար միեւնույն է, թե ինչ են խոսում իմ մասին», ճշմարիտ չէ, ճիշտ այնպես, ինչպես ճշմարիտ չէ՝ «Ես անտարբեր եմ գովասանքների նկատմամբ» խոսքը: Նման պնդումները այնքան կեղծ են, որ չի կարելի չհետաքրքրվել, թե ինչո՞ւ են այդքան կրկնվում…. Միայն թույլ, բուսական տիպի մարդիկ հոգ չեն տանում, թե ինչ տպավորություն են գործում եւ չեն հետաքրքրվում, թե ինչ զգացմունքներ են իրենք հարուցում» (Հանս Սելյե):

* «Կարելի է բազում օրինակներ բերել այն մարդկանցից, որոնք երիտասարդ տարիներին փայլուն հույսեր էին ներշնչում, իսկ հասուն տարիքում դառնում էին ամենասովորական միջակություններ: Եվ ընդհակառակը, ոչ պակաս քանակությամբ օրինակներ կարելի է բերել այն մարդկանցից, որոնք իրենց կենսական ուղին սկսել են որպես համեստ մոխրագույն մկնիկ, իսկ քառասուն տարեկանում դարձել են գործարարության իսկական աստղեր: Մարդու ներուժը հեռահար գնահատելը պակաս հաջողության հույս ունի, քան Մոնտե Կառլոյում բանկ կողոպտելը, եւ որքան ավելի «գիտական» համակարգ է գործածվում, այնքան ավելի փոքր է ճիշտ կանխատեսման հնարավորությունը» (Փիթեր Դրաքեր):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հանդիպումներ ֆրանսիական քաղաքներում

Հանդիպումներ ֆրանսիական քաղաքներում

Մայրաքաղաքի ավտոպարկը կթարմացվի

Մայրաքաղաքի ավտոպարկը կթարմացվի

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist