Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ենգիբարյանը, սուտը եւ արքայի մերկությունը

Նոյեմբերի 24, 2022
Այլք
Ենգիբարյանը, սուտը եւ արքայի մերկությունը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
138
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հոգեբույժները սուտն անվանում են կախվածության հայտնի ախտանիշներից մեկը. հիվանդը շարունակում է ստել, նույնիսկ երբ ակնհայտ է, որ նա ստում է, եւ բոլորը տեսնում, հասկանում ու մատնանշում են դա։ Իհարկե, կլինեն այլ մասնագետներ կամ հոգեբույժներ, որոնք համաձայն չեն լինի այդ կարծիքին կամ գուցե ավելի «թանձր» գնահատականներ կտան: Բայց, հետեւելով արդի աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին` հետզհետե ավելի զգալի ու տեսանելի է, որ սուտն արդեն դառնում է համաշխարհային ու աշխարհաքաղաքական թրենդ, ոմանց դեպքում՝ նաեւ բրենդ։

Այն սահմաններ չի ճանաչում ու չի էլ հանդուրժում, վեր է ազգությունից ու կրոնական պատկանելությունից։ Ավելի բարձր կենսամակարդակ ու ժողովրդավարություն ունեցող երկրներում այն ավելի ծանրակշիռ է ու ազդեցիկ: Իսկ զարգացածության ցածր մակարդակում (տնտեսական եւ այլն) գտնվող երկրներում սուտն ավելի ցինիկ ու պարզունակ է, անկախ այն բանից, թե տվյալ երկիրը կամ ազգը պատմական ինչ ճանապարհ է անցել ու փառքի կամ ձեռքբերումների ինչ հետագիծ ունի։

Ստելու համար հրապարակային հատուկ դասընթացներ չեն անցկացվում: Բայց այն որոշակիորեն ընկած է տարբեր թրեյնինգների հիմքում։ Նաեւ դրա հետեւանքով է, որ ծաղրածուները, որոնց հին ժամանակներում արքունիքներում պահել են ճշմարտությունն ասելու համար, այսօր փորձում են ստի միջոցով արքունիք ձեւավորել՝ որոշակի արդյունքների հասնելով։ Սա նշանակում է, որ աշխարհի զարգացած, զարգացող ու նույնիսկ զարգանալու ցանկություն չունեցող երկրներում առավել քան հրատապ  է դարձել Անդերսենի հայտնի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթը կարդալը եւ լուրջ հետեւություններ անելը: Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ աշխարհաքաղաքական որեւէ հորիզոնականում կամ հորիզոնականից կամ հորիզոնից հնչի «Արքան մերկ է» սթափեցնող հուշումը՝ իր բոլոր կանխատեսելի եւ անկանխատեսելի հետեւանքներով…

Մինչ որպես ծաղրածու կրկեսային ասպարեզ մտնելը` հանճարեղ ու լեգենդար արտիստ, մեր հայրենակից Լեոնիդ Ենգիբարյանը զբաղվել է բռնցքամարտով եւ ակրոբատիկայով եւ մասնավորապես ռինգում զգալի հաջողությունների հասել։ 1952-1953 մրցաշրջանում Մոսկվայի բռնցքամարտի առաջնությունում Լեոնիդ Ենգիբարյանը տարել է ինը հաղթանակ եւ կրել մեկ պարտություն։ 1954 թ. արդեն 1-ին կարգային բռնցքամարտիկ էր։ «Ռինգում անցկացրել եմ ինը տարի: Ես փոխեցի շատ մասնագիտություններ, եւ քսաներկու տարեկանում ինձ մնում էր միայն դերասան դառնալ»,- իր մասին պատմել է նա: Բռնցքամարտի հաջողությունները նրա փոխարեն զարգացրեց նրա ազգակիցը եւ մեր մեկ այլ տաղանդ՝ անվանի բռնցքամարտիկ, Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը…

1955 թ. Լեոնիդ Ենգիբարյանն ընդունվել է Կրկեսային արվեստի պետական ուսումնարանի ծաղրածուների բաժինը: Իսկ ավարտելուց հետո մեկնել է Երեւան եւ միացել հայկական կրկեսային խմբին։ Շարունակությունը նրա հանճարի ու տաղանդի փայլատակումն էր եւ, որպես անկրկնելի ծաղրածու, նոր եւ յուրօրինակ աշխարհի ստեղծումը կրկեսային ժանրում…

Անշուշտ, հասարակության, կրկեսային արվեստի սիրահարների բախտը բերեց, որ Լեոնիդ Ենգիբարյանն ընտրեց հենց ա՛յդ մասնագիտությունն ու անմոռանալի պահերով հարստացրեց մեր կյանքն ու ներաշխարհը, թեպետ ինքն անձամբ չհասցրեց վայելել այն: Սակայն բոլորը չէ, որ մասնագիտություն կամ աշխատանք փոխելով` հասնում են իրական բարձունքի եւ արժանանում հասարակության սիրուն ու վայելում այդ սերը: Առավել եւս այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է քաղաքականությանը… Աշխարհի քարտեզին, թերեւս, կարելի է նման վկայություններ գտնել…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: Լեոնիդ Ենգիբարյան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ընկան տղերքը, որ հողը մնա-1

Ընկան տղերքը, որ հողը մնա-1

Տատի նվիրած ձիով՝ Հայաստան աշխարհում…

Տատի նվիրած ձիով՝ Հայաստան աշխարհում...

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist