Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Տատի նվիրած ձիով՝ Հայաստան աշխարհում…

Նոյեմբերի 24, 2022
Այլք
Տատի նվիրած ձիով՝ Հայաստան աշխարհում…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
102
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Իմ տատը հայուհի էր, սվազցի եւ պահպանում էր իր երկրի ավանդույթները։ Երբ փոքր էի, նա ինձ ձի նվիրեց։ Տարիներ հետո ես Հայաստանում ճամփորդում էի այդ ձիով եւ չէի մոռանում նրա հիշատակը…»:

Հենրի Լինչ

Իռլանդական ազնվական տոհմից սերած անգլիացի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ, հասարակական-քաղաքական գործիչ Հենրի Լինչը հպարտանում է իր հայկական արմատներով, ինչպես մեզանից շատերը, սիրում Հայաստան աշխարհը, որ նման է երկու կես եղած սրտի՝ «Տաճկահայաստանի» ու «Ռուսահայաստանի», սեր, որ ամեն կերպ ջանաց միացյալ ու ամբողջական տեսնել սիրելի տատի հայրենիքը, ումից էլ ժառանգել էր իր համար հեռակա աշխարհի հանդեպ մեծ սերն ու նրա մի մասնիկը լինելու հպարտությունը… Իսկապես, ինչո՞ւ ենք հպարտանում հայ լինելով, ի՞նչ կա դրա մեջ, ի՞նչ առանձնահատուկ բան, որ շեշտում է մեր ազգային պարծանքը… Արդյոք իմաստ ունի՞ որեւէ ազգի պատկանելությունը, ի՞նչ է դրանից փոխվում մարդու կենսագրությունում…

Որեւէ ազգի պատկանելը ենթադրում է գենետիկորեն կրել տվյալ ազգի համակարգային արժեքները՝ սկսած արմատներից մինչեւ նրա ներկան ու ապագան, լինել նրա տերն ու ծառան… Հայերն ազգասեր են, բայց ոչ երբեք ազգայնամոլ, եւ դա խիստ պատճառաբանված է. լինելով հնագույն մշակութային ժողովուրդ՝ կեցության ու գոյության առհավատչյան հենց մշակույթն է եղել։ Աշխարհում հաստատվելու խնդիրը նվաճողական  քաղաքականությունը չէր, սակայն գոյությունը պահպանելու համար հաճախ է ստիպված եղել զենքի դիմելու, եւ հաջողել է ոչ միայն խաղաղ գիտությունների, այլեւ ռազմական ասպարեզում։ Հայերին լավ ուսումնասիրած Հենրի Լինչն այդ մասին հիացմունքով է խոսում. «Այն մարտաձեւը, որով գեներալ Տեր-Ղուկասովը վարեց իր մարտիկներին Թաղիրում 1877 թ. հունիսի 18-ին, երբ ութ զորագնդով կատարելապես խորտակեց իր հակառակորդ Մուհամեդ փաշայի տասներկու գունդը, այն համառ դիմադարձությունը, որով նա կտրեց Մուխթար փաշայի արշավանքի առաջը հունիսի 21-ին Յուշ Քիլիսայում, այն քաջարի նահանջը, որ նա իրականացրեց Ահմադ փաշայի քսաներեք զորագնդի հանդեպ, վերջապես նրա սրարշավ առաջխաղացումը Իգդիրից դեպի Բայազետ եւ այս տեղի ազատագրումը իրեն անհամեմատ գերազանցող երկու թուրքական բանակի ձեռքից՝ արժանի են դարձնում նրան համարելու առաջին կարգի զորապետ»։

Արշակ Տեր-Ղուկասովի նման զորապետների պակաս երբեք չի ունեցել հայ ժողովուրդը. որքան էլ իր խաղաղասեր բնույթին, իր կրթությանն ու մասնագիտությանը, Տեր-Ղուկասովի նման մեր զորավարներից շատերն են ստիպված եղել խաղաղ, ստեղծագործական աշխատանքը փոխարինել զենքով՝ երբեք ատելություն չտածելով որեւէ ազգի հանդեպ։ Հենց սա է հայ ժողովրդի պարծանքը՝ գոյատեւել դաժան աշխարհում եւ չլինել մարդասպան, հենց սա է ամեն հայի իրավունք տալիս պարծենալ իր հայ լինելով, հենց այս հանգամանքն է իռլանդացի Հենրի Լինչին բերել իր հայ տատի հայրենիքը՝ «Տաճկահայաստան» ու «Ռուսահայաստան», որտեղ ճամփորդել է տատի նվիրած ձիով՝ զգալու ոտքի տակի հողը, նրա ցավն ու կարոտը, հասկանալու, ուսումնասիրելու լեզուն ու պատմությունը, ճշտելու աշխարհագրությունը, նրա հանդեպ այլոց վերաբերմունքն ու նրան բաժին ընկած ողբերգական ճակատագիրը եւ պայքարելու հանուն արդարության։

Հայաստան կատարած իր երկու ճամփորդություններից քաղած նյութերի հիման վրա գրած «Հայաստան» աշխատության մեջ, ի թիվս Հայաստանի պատմության, աշխարհագրության, ժողովրդագրության, հայ բանահյուսության վերաբերյալ վիճակագրական նյութերի եւ այլ արժեքավոր տեղեկությունների, Լինչը ջանացել է ցույց տալ նաեւ, որ ցարական եւ թուրքական կառավարությունները հետադիմական քաղաքականություն են վարում Հայաստանում, հալածում հայերին, Հայ եկեղեցին, հայոց լեզուն։ Հետաքրքրված լինելով Հայկական հարցով՝ որպես անգլիական պառլամենտի անդամ, Հենրի Լինչը համարձակորեն քննադատել է արտգործնախարար Է. Գրեյի քաղաքականությունը՝ հանդես գալով հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ, իսկ մահից առաջ էլ անգլիական մամուլում հրապարակել «Բաց նամակ»՝ հայկական բարենորոգումների վերաբերյալ։

Հենրի Ֆինիս Բլոս Լինչը ծնվել է 1862թ. ապրիլի 18-ին, Լոնդոնում, վախճանվել 1913 թ. նոյեմբերի 24-ին, Կալեում։

Թեգեր: Հենրի Լինչ
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Խենթ ծերունու» լուսանկարիչը

«Խենթ ծերունու» լուսանկարիչը

«Հիշողության դաշտը» իր դռներն է բացել

«Հիշողության դաշտը» իր դռներն է բացել

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist