Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

IPSE DIXIT ․ Նասիմ ԹԱԼԵԲ

Նոյեմբերի 25, 2022
Այլք
IPSE DIXIT ․ Նասիմ ԹԱԼԵԲ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
438
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Փիլիսոփա լինել` նշանակում է երկարատեւ զբոսանքների միջոցով, դատողությամբ եւ միայն դատողությամբ՝ a priori, իմանալ այն, ինչը մյուսները հնարավորություն ունեն իմանալու միայն իրենց սեփական սխալներից, ճգնաժամերից, դժբախտ պատահարներից, սնանկություններից, այսինքն՝ a posteriori…. Փիլիսոփա դառնալու համար սկսիր շատ դանդաղ քայլելուց…

Փիլիսոփան օգտագործում է տրամաբանությունը՝ առանց վիճակագրության, տնտեսագետը օգտագործում է վիճակագրությունը՝ առանց տրամաբանության, ֆիզիկոսը երկուսն է օգտագործում է….

Փիլիսոփայի եւ քաղաքական գործչի միջեւ տարբերությունն այն է, որ բանավե-ճերի ընթացքում քաղաքական գործիչը չի փորձում համոզել մյուս կողմին, այլ միայն լսարանին….

Թույլ մարդիկ գործում են հանուն իրենց կարիքների բավարարման, ուժեղ մար-դիկ՝ հանուն պարտականությունների կատարման….

Եթե դու ինչ-որ հիմք ես որոնում` հասկանալու, թե ինչու ես դու ընկերություն անում ինչ-որ մեկի հետ, ապա դուք ընկերներ չեք….

Ես վստահում եմ բոլորին, բացի նրանցից, ովքեր ինձ ասում են, թե իրենք վստահության արժանի մարդիկ են…. Վստահիր նրանց, ովքեր վստահում են քեզ, բայց մի վստահիր նրանց, ովքեր կասկածամիտ են ուրիշների հանդեպ…. 

Եթե դու ինձ ստում ես, ապա շարունակիր ստել. մի վիրավորիր ինձ՝ անսպա-սելիորեն ճշմարտությունն ասելով…. Ստախոսից լավագույն վրեժխնդրությունն այն կլինի, որ նրանց համոզեք, թե հավատում եք նրա ասածին….

Դուք կարող եք համոզել միայն այն մարդկանց, որոնք մտածում են, որ համոզ-վելուց կարող են օգուտ քաղել….

«Երջանկություն». մենք չգիտենք, թե դա ինչ է նշանակում, ինչպես է չափվում կամ էլ ինչպես հասնել երջանկության, բայց մենք չափից դուրս շատ գիտենք, թե ինչպես խուսափել դժբախտությունից….

Սիրո եւ երջանկության միջեւ տարբերությունն այն է, որ ովքեր խոսում են սի-րուց, հակված են լինում սիրահարվելու, իսկ ովքեր խոսում են երջանկությունից, սովորաբար երջանիկ չեն լինում….

Գործարար պատերազմներում երկու կողմն էլ, որպես կանոն, պարտվում են, ակադեմիական պատերազմներում երկու կողմն էլ շահում են….

Տնտեսագիտությունը զբաղվում է պարզ բաներն ավելի բարդ դարձնելով, մաթեմատիկան՝ բարդ բաները պարզեցնելով….

Մաթեմատիկոսը սկսում է խնդրից եւ առաջարկում լուծում, իսկ խորհրդատուն սկսում է «լուծման» առաջարկից եւ ստեղծում խնդիր….

Երբ որեւէ մեկն սկսում է նախադասությունը «պարզապես» բառով, ուրեմն դուք պետք է ակնկալեք լսելու շատ խրթին բան….

Կրոնն այն մասին չէ, որ մարդուն ասի, թե Աստված կա. կրոնը կանխարգելում է մարդուն այն կարծիքից, թե հենց մարդն ինքն է Աստված….

Սովորաբար, ում մենք անվանում ենք «լավ ունկնդիր», այն մարդն է, որը հմտորեն քողարկում է անտարբերությունը…. Եթե ինչ-որ մեկը ջանք է գործադրում Ձեզ անտեսելու համար, ուրեմն նա Ձեզ չի անտեսում….

Սխալների մեծ մասը վատթարն է դառնում, երբ դուք փորձում եք դրանք ուղղել….

Դու չես լինելու կատարելապես ազատ՝ միայն խուսափելով ստրուկի վերածվե-լուց. դու նաեւ կարիք ունես խուսափելու տեր դառնալուց….

Նրանք նախանձելու են քո հաջողությանը, քո առողջությանը, քո մտքին, քո գրքերին, քո դիրքին, բայց հազվադեպ են նախանձելու քո իմաստնությանը….       

Թվում է, թե քննադատները մեղադրում են հեղինակին այն բանի համար, որ վերջինս չի գրել այն գիրքը, որ նրանք կուզենային կարդալ: Բայց իրականում քննա-դատները մեղադրում են հեղինակին, քանի որ վերջինս գրել է հենց այն գիրքը, որ իրենք ցանկացել են գրել, բայց չեն կարողացել:

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Սառը վերաբերմունք… ջերմության նկատմամբ

Սառը վերաբերմունք… ջերմության նկատմամբ

Հանուն հայկականության

Հանուն հայկականության

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Այս պահին Հայաստանում խոզի աֆրիկական ժանտախտ չկա

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist