Սուրբ Ցեցիլիա՝ բազիլիկ տաճար, հայտնի է նաեւ Ալբիի տաճար անվանումով։ Ֆրանսիայի հարավում է՝ Ալբիի քաղաքում։ Կաթոլիկ կառույց է Ալբիիում, համարվում է նաեւ նույն քաղաքի արքեպիսկոպոսական նստավայրը։ Սկզբում կառուցվել է որպես ամրոց՝ Ալբիգոյան խաչակրաց արշավանքի ժամանակ։ Հիմնական կառուցումն սկսվել է 1282 թ. եւ տեւել է մոտ 200 տարի։ Համարվում է ամենախոշոր աղյուսի կառույցը։ 2010 թ. տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Ներկայիս Ալբիի տաճարին նախորդել են այլ կառույցներ։ Առաջին կառույցը թվագրվել է 4-րդ դարում եւ 666 թ. այրվել է հրդեհի պատճառով։ Երկրորդն արձանագրվել է 920 թ., Սուրբ Ցեցիլիայի անունով՝ ներկայիս երաժիշտների հովանավորը։ Այն վերահաստատվեց 13-րդ դարում, քարի վրա գտնվող Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից։
Աղյուսի գոթական ոճով տաճարը կառուցվել է ամբողջությամբ աղյուսով՝ կաթարների եկեղեցու հովանավորությամբ, 1287-1480 թթ.։ Կաթարները մերժում են կաթոլիկական եկեղեցու հեղինակությունը եւ ուսմունքը։ Այդ պատճառով Իննոկենտիոս 3-րդը սկսել է Ալբիգոյան խաչակրաց արշավանքը՝ հարավային Ֆրանսիայում կաթարիայությունը մարելու համար, որն ավարտվում է բնակչության մեծ կորստով։
Եկեղեցու կառուցման հրահրիչն էր Բերնարդ դե Կաստանը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու՝ Ալբիի եպիսկոպոսը եւ Լանգեդոկի ինկվիզիտորը։ Նավի կառուցման աշխատանքներն ավարտվել են մոտ 1330 թ.։