Ուշ Բարոկկո՝ 1675–1750 թթ. այս ոճը տարածվեց ամբողջ Եվրոպայում՝ Անգլիայից եւ Ֆրանսիայից մինչեւ Կենտրոնական Եվրոպա, Ռուսաստան, Իսպանիայից եւ Պորտուգալիայից մինչեւ Սկանդինավիա, ինչպես նաեւ իսպանական եւ պորտուգալական գաղութներում։ Այն հաճախ տարբեր տարածաշրջաններում այլ անուններով էր հայտնի։ 18-րդ դարի սկզբին նմանատիպ ճարտարապետական հորինվածքով կառույցները Ֆրանսիայում կոչվել են ռոկաիլ, Իսպանիայում եւ Կենտրոնական Եվրոպայում՝ ռոկոկո։
Քանդակներով եւ որմնանկարներով զարդարված էր պատերի եւ առաստաղի ամբողջ տարածությունը։ Այս ոճի ամենանշանավոր ճարտարապետներից է Բալթասար Նեյմանը, ով հայտնի էր իր «Տասնչորս սուրբ օգնականների» բազիլիկայի եւ Վուրցբուրգի նստավայրի համար կատարած աշխատանքներով (1749-751): Վերջիններս ռոկոկոյի կամ ուշ բարոկկոյի վերջին արտահայտություններն էին:
18-րդ դարի սկզբին բարոկկո շինությունները կարելի էր գտնել ամբողջ Իտալիայում։ Ուշագրավ օրինակներից է Թուրինի մոտ գտնվող Սուպերգա բազիլիկան՝ կառուցված Ֆիլիպպո Յուվարայի (1717-1731) կողմից, ինչի համար օրինակ էր ծառայել Փարիզի պանթեոնը: Ստուպինիգիի պալատը (1729-3129), լինելով որսորդարան, Թուրինի մերձակայքում գտնվող Սավոյի թագավորական տան նստավայրերից էր եւ կառուցվել է Ֆիլիպպո Յուվարայի կողմից։