Ռոկոկոյի դարաշրջանի նորաձեւությունը տարբերվում էր մաքրության, նրբության ձգտմամբ, մարդու մարմնի բնական գծերի միտումնավոր խեղաթյուրմամբ։
Ռոկոկոյի նորաձեւությունն ընդունված է համարել կանացի նորաձեւություն։ Նորաձեւ են համարվում բարակ իրանը, նուրբ ուսերը, կլոր դեմքը։ Կանայք հագնում են ուռուցիկ շրջազգեստներ, որ շրջված բաժակի տպավորություն են թողնում։
Ռոկոկոյի դարաշրջանը իր հետ բերում է պաստելային, խուլ գույներ՝ բաց կապույտ, բաց դեղին, վարդագույն, մոխրագույն-կապույտ։