Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գործարար խրատանի

Դեկտեմբերի 14, 2022
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
63
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

* «Ճապոնական լավագույն ընկերությունները հաջողության ոչ մի գաղտնիք չունեն: Ոչ մի տեսություն, ծրագիր կամ կառավարության ծրագիր չի կարող ձեռնարկությունը դարձնել հաջողակ. դա միայն մարդիկ կարող են անել: Ճապոնական կառավարչի ամենից կարեւոր խնդիրն այն է, որ բնականոն հարաբերություններ հաստատի աշխատակիցների հետ, ստեղծի կորպորացիայի հանդեպ վերաբերմունք՝ որպես հարազատ ընտանիքի, ձեւավորի այն բանի ըմբռնումը, որ բանվորների եւ կառավարիչների ճակատագիրը նույնն է» (Ակիո Մորիտա):

* «Ո՛չ ձեզ, ո՛չ էլ մեկ ուրիշին ավելի լավ մարդ չեն դարձնի ո՛չ հրահանգները, ո՛չ կանոնադրությունները, ո՛չ գրավոր կարգադրությունները, ո՛չ անառարկելի դրույթները, ո՛չ էլ մյուս կորպորատիվ հարայ-հրոցը: Ընկերությունը կամ լավն է, կամ՝ ոչ: Դուք կամ լավ եք վարվում աշխատողների հետ, կամ՝ ոչ: Դուք կամ կիսվում եք ուրիշների հետ, կամ՝ ոչ: Ոչ մի ուռճացրած գովազդ չի կարող քողարկել փաստերը» (Փոլ Հոքեն):

* «Շատ մարդիկ, ընկնելով ձեռնարկչատիրության խորթ աշխարհը, կորցնում են ոգու ուժը, դրա հետ միասին՝ նաեւ մտավոր, հուզական եւ ֆիզիկական վերահսկողության ընդունակությունը: Այդ դեպքում գործարարությունը ձախողվում է: Ահա թե ինչու է հարկավոր կարգապահությունը: Վերջինս է օգնում հաղթահարելու միջավայրի թշնամությունը ինչպես պատերազմում, այնպես էլ գործարարության մեջ: Հատկապես կարգապահությունն է մարդուն հնարավորություն ընձեռում հաղթահարելու դժվար ժամանակները եւ բարձրանալու կյանքի հաջորդ մակարդակ» (Ռոբերտ Կիյոսակի):

* «Մինչ այժմ վարչարարությունը չի դիտվում որպես արվեստ, որի հիմքում ընկած են նույնքան ստույգ եւ հստակ օրենքներ, ինչպես ճարտարագիտության մեջ, եւ որն անհրա¬ժեշտ է նույնքան խնամքով ուսումնասիրել եւ քննարկել: Մին¬չեւ այժմ վարչա¬րարությունը մնում է անձի հարց, եւ հնացած այդ հայացքը հանգում է այն բանին, թե քանի որ հարմար մարդ է գտնվել, ապա կառավարման մեթոդները լիովին պետք է թողնել նրա հայեցողությանը» (Ֆրեդերիկ Թեյլոր):

* «Ոչինչ չանել՝ չի նշանակում հանգստանալ: Պարապ ուղեղն ու ծուլության մատնված մարմինը տառապում են անգործության դիսթրեսից» (Հանս Սելյե):

* «Տարբեր եղանակներ կան հավանության արժանանա¬լու. հուսալին գործերով եւ արժանիքներով աչքի ընկնելն է, հակիրճը՝ հաճոյանալը: Իր տեղին արժանի մարդու կարիք միշտ կա, եւ բոլորն են տեսնում, որ պաշտոնն էր ավելի շատ այդ մարդու կարիքն զգում, քան նա՝ պաշտոնի: Ոմանց տեղն է գեղեցկացնում, մյուսները գեղեցկացնում են տեղը» (Բալթազար Գրասիան):

* «Շրջահայաց մարդը պետք է հերթականությամբ դնի իր նպատակները եւ յուրաքանչյուրը ժամանակին իրագործի: Մեր անհոգությունը հաճախ խախտում է այդ կարգը, եւ հիմնական նպատակներին ձգտելու փոխարեն, վազում ենք մանրերի ետեւից ու ամենակարեւորը բաց թողնում» (Ֆրանսուա դը Լառոշֆուկո):

* «Դուք ձեր ամբողջ գործունեությունը պետք է խարսխեք ձեզ հատուկ արժանիքների վրա: Այդկերպ՝ ամեն մի գնահատական պիտի ելնի այն բանից, թե մարդն ինչ է կարող անել եւ ինչ է անում: Միայն եթե դուք պարզել եք այդ մարդու ուժեղ կողմերը, իմաստ ունի ճշտելը, թե ինչ թերություններից է նրան հարկավոր ազատել հանուն առաջընթացի, որի մեջ նրան կաջակցեն իր սեփական արժանիքները: Թերությունները մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում, մանավանդ երբ ակնհայտ են: Ավելի կարեւոր է պարզելը, թե ինչ է պահանջվում այդ մարդուն, որ սկսի ավելի լավ աշխատել, իմանա ավելին, իրեն այլ կերպ պահի: Միայն կատարելով այդ պահանջները՝ մարդ կարող է հուսալ, որ կդառնա ավելի ուժեղ եւ արդյունավետ անձնավորություն» (Փիթեր Դրաքեր):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist