Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ժամանակի փորձության միջով

«Բուկինիստ» գրախանութի հիմնադրման 90-ամյակի տոնակատարությունը

Դեկտեմբերի 15, 2022
Այլք
Ժամանակի փորձության միջով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
63
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Յուքոմ» ընկերության հովանավորությամբ Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Բուկինիստ 90» տոնակատարությունը եւ «Գրքի մրցանակաբաշխություն 2022»-ը։ 

Այս տարի լրացել է Մաշտոցի 20 հասցեում գործող «Բուկինիստ» գրախանութի գործունեության 90 տարին, ինչը եզակի ու կարեւոր իրադարձություն է երկրի մշակութային կյանքում։ Այս տարիների ընթացքում, դիմակայելով բոլոր դժվարություններին, գրախանութը ոչ միայն չի փակվել, այլեւ կարեւոր դեր է խաղացել սերունդների ձեւավորման եւ կայացման գործում։

«Մտածեցինք, որ Հայաստանում քիչ կան այնպիսի մշակութային կամ բիզնեսային օբյեկտներ, որոնք ի սկզբանե իրենց ստեղծման օրից մինչեւ հիմա գործում են նույն պրոֆիլով, նույն գործն են անում: Դա մեր դեպքում Մաշտոցի 20 գրախանութն է, որը ստեղծվել է 1932 թ. եւ մինչեւ այսօր գործում է, ընդ որում՝ գործում է ավելի լայն մասշտաբով: Խորհրդային տարիներին այնտեղ 75 քմ-ի վրա էինք աշխատում, հիմա՝ ավելի քան 350 քմ-ի: Ժամանակին 4 աշխատակից կար, հիմա միայն այդ օբյեկտում 20 մարդ է աշխատում, իսկ ընդհանրապես «Բուկինիստ» ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 1997 թ., սկսել է 4 հոգով, այժմ Բուկինիստում աշխատում է 110 մարդ», – նշել է Բուկինիստի տնօրեն Խաչիկ Վարդանյանը։  

Գրքի մրցանակաբաշխության ընթացքում առանձնացվել էր 7 անվանակարգ («Տարվա ամենապահանջված գեղարվեստական գիրք», «Ոչ գեղարվեստական գիրք», «Մանկական գիրք», «Հայ հեղինակ», «Օտարագիր հայ հեղինակ», «Մանկագիր», «Հրատարակչություն») եւ մեկ հատուկ մրցանակ՝ «Լավագույն ընթերցող», որին, ի դեպ, արժանացել է «Յուքոմ» ընկերության տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը՝ ամբողջ տարվա ընթացքում պարբերաբար մեծ ծավալով մասնագիտական եւ գեղարվեստական գրականություն ձեռք բերելու համար։

Հանձնելով մրցանակը տարվա լավագույնը ճանաչված «Մանկական գիրք» անվանակարգի հաղթողին՝ «Յուքոմ» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Գագիկ Արզումանյանը նշել է. «Կարծում եմ՝ մերօրյա Հայաստանում եզակի կլինեն այնպիսի հաստատությունները, որոնք անցել են ժամանակի փորձության միջով եւ ինը տասնամյակ շարունակ հայ հասարակությանն ուրախացրել են իրենց նվիրումով։ «Յուքոմ» ընկերության ընթերցասեր անձնակազմի եւ բաժանորդների կողմից շնորհավորում եմ «Զանգակ» հրատարակչությանը «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» գիրքը հայ ընթերցողին մեսրոպատառ ներկայացնելու եւ զանգվածային հավանությանն արժանանալու համար»։

Հաղթողներին բացահայտելու չափանիշները պարզ էին ու անկողմնակալ։ Արձանիկները տուն են տարել մեկ տարվա կտրվածքով ամենաշատը վաճառված գրքերի ստեղծողները։ Անկողմնակալ լինելու համար Բուկինիստը մրցույթից հանել էր իր հրատարակած գրքերն ու դրանք ներառել միայն հեղինակներին վերաբերող անվանակարգերում, քանի որ այս դեպքում մրցանակ ստանում էր ոչ թե հրատարակչությունը, այլ գրողը։ Մրցանակաբաշխությունն ընդմիջվում էր համերգային կատարումներով: Ելույթներ են ունեցել Երեւանի պետական կամերային երգչախումբը, դաշնակահար Լիլիթ Արտեմյանը, երգչուհի Տատյանա Հմայակյանն ու ջութակահար Պոլինա Շարաֆյանը: Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն էլ տոնն ամբողջացրեց, երբ բեմ բարձրացավ եւ «Բուկինիստ»-ին շնորհավորեց՝ կատարելով իր հեղինակած «Երազ իմ, երկիր հայրենի» ստեղծագործությունը:

Թեգեր: ԲուկինիստգիրքԽաչիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Կեանքը ընտրէ»

«Կեանքը ընտրէ»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist