Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Ջուր, հորի՞ կխշշաս… ձմռան այս ցրտին»

Կսմիթ

Դեկտեմբերի 16, 2022
Այլք
«Ջուր, հորի՞ կխշշաս… ձմռան այս ցրտին»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
139
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ջուր է՝ պիտի խշշա, բայց նայած որտեղ, նայած՝ երբ: Լեռնային աղբյուրները թող խոխոջեն գիշեր ու ցերեկ՝ դա նրանց բնական միջավայրն է, իսկ իրենք՝ բնության անուշ մի մասնիկը: Եվ թող ծաղկեցնեն շուրջբոլորը, կոտրեն վայրի կենդանիների, գազանների ու թռչունների ծարավը ամառվա տապին ու նաեւ… ձմռանը: Մենք այդ աղբյուրների հետ ի՞նչ գործ ունենք: Բայց ուրիշ բան է, երբ ցրտաշունչ այս օրերին տեսնում ես ամենուր հանդիպող երեւանյան ցայտաղբյուրները, որոնց մոտեցող մարդիկ հատուկենտ են կամ էլ չկան…

Մինչդեռ աշխարհում գրեթե նմանը չունեցող մեր ջուրը՝ սկսած մայրաքաղաքի կենտրոնից, վերջացրած ամենախուլ թաղերով ու բակերով, շարունակում է շատրվանել ու շատրվանել: Նայում ես, ու սիրտդ ցավում է: Նայում ես ու հիշում ամառվա տապը, երբ մանավանդ սակավաջուր շեներում մարդիկ դույլերով են ջուրը տուն հասցնում, երբ ցիստեռներով ջուր են ծախում, երբ «ջրի մարդիկ» «ջրագողերի» են որսում, «գիտական հետազոտությունների» ենթարկում բնակարանների ջրաչափերը, երբ ամբողջ օրվա ընթացքում «ջուր են տալիս» ընդամենը մեկ-երկու ժամով, երբ աչքիդ դեմ խեղճանում են ու չորանում գյուղացու դառը քրտինքով աճեցրած բանջարանոցներն ու բերքը վրան ծառերը: Գյուղացու համար դա կատարյալ ողբերգություն է՝ մարդը զրկվում է ապրուստի միակ միջոցից:

Ոմանք հիմա կարող են ասել՝ ի՞նչ կապ ունի գյուղացու բոստանը երեւանյան ցայտաղբյուրների հետ: Ես էլ կհամաձայնեմ՝ իհարկե, կապ չունի: Բայց չէ՞ որ ջուրը, որ աստվածային պարգեւ է՝ թանկ է անգամ ոսկուց, ո՞ւր ենք այդ ոսկու հետ այսպես անխղճորեն վարվում… Աֆրիկյան երկրներում հարստության չափանիշը ջուրն է. երբ ուզում են իմանալ մեկի կարողության մասին, հարցնում են՝ «Որքա՞ն ջուր ունես…»: Իսկ մեր ջուրը մի՞թե այդքան շատ է: Եթե այո, ապա ինչո՞ւ Երեւանի տարբեր հատվածներում չի կիրառվում շուրջօրյա ջրամատակարարում:

Ինչեւէ: Եթե ուրիշ հարցնողներ չկան՝ ինքս մոտենամ ցայտաղբյուրներից մեկին ու հարցնեմ. «Ջո՛ւր, հորի՞ կխշշաս ձմռան այս ցրտին…»:

Թեգեր: ջուր
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist