Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Դրամատիկ օրերի բանաստեղծական արձագանքը

«Սրտագիր» գրքի շնորհանդեսը ՀԳՄ-ում

Դեկտեմբերի 20, 2022
Այլք
Դրամատիկ օրերի բանաստեղծական արձագանքը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
167
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անկախ գրի, գրականության համար աննախանձելի իրականությունից, անկախ ծիծաղաշարժ ու զավեշտանման հնչող «մտքի այն թռիչքից», թե «գիրք կարդալը հիմա մոդայիկ է», Հայաստանի գրողների միությունը, հաղթահարելով գրահրատարակչական գործում առկա բազմաթիվ դժվարություններ, նպատակասլաց ջանադրությամբ կարողանում է ընթերցասերի գրապահարանը հարստացնել նորանոր գրքերով: Եվ ահա հերթականը՝ «Սրտագիր» խարագրով բանաստեղծական ժողովածուն, որի շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս՝ միության կլոր դահլիճում:

Հենց սկզբից նշենք, որ գրքում ընդգրկված են ՀԳՄ անդամ 115 հեղինակներ, ովքեր իրենք են ընտրել ներկայացված ստեղծագործությունները, ասել է թե՝ իրենց իսկ հավանած լավագույն ստեղծագործությունները՝ գրեթե հավասար քանակությամբ: Ինչպես ընդգծեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ սույն ժողովածուին նախորդել են նույն սկզբունքով կազմված տարաբնույթ չորս գրքեր: Առաջինը «Ես եմ հիմա» անթոլոգիան է, որում ներառվել են Նաիրյան երկրի ողջակիզված բանաստեղծի՝ Եղիշե Չարենցի մասին հայ ժամանակակից գրողների, գրականագետների հոդվածներ, նրան ձոնված բանաստեղծություններ ու արձակ էջեր: Երկրորդը մանկական «Օդապարիկ արեւ»-ն է, հաջորդը «Մենք եւ աշխարհը. ներշնչանքի թռչունը» ժողովածուն՝ ռուսական մշակույթի անդրադարձումներով: Չորրորդում արձակ ստեղծագործություններ են՝ «Արձակ դաշտեր» անվանումով:

Ասենք, որ նշյալ գրքերից առաջ գրողների միությունը լույս էր ընծայել մեր բարեկամ երկրներին՝ Ֆրանսիային, Պարսկաստանին, Վրաստանին նվիրված գրքեր՝ ներառելով ոչ միայն ժամանակակից հայ գրողների, այլեւ մեր դասականներից շատերին՝ Րաֆֆի, Չարենց, Տերյան, Իսահակյան, Թումանյան, այլ մեծեր:

Գալով «Սրտագիր» բազմաբովանդակ ու բազմերանգ ասելիքով ժողովածուին, ընդգծենք, որ թեեւ դրանում՝ ոչ միության մեղքով, ընդգրկված չեն գրողական ընտանիքի բոլոր անդամները, այդուհանդերձ, այն հնարավորություն է տալիս տեսնելու ժամանակակից հայ պոեզիայի համապատկերը, զգալու դրա շնչառությունը, ճանաչելու մեր կողքին, Արցախում, մոտիկ ու հեռավոր սփյուռքում ապրող-ստեղծագործող տարեց եւ երիտասարդ մտավորականներին: Նրանցից յուրաքանչյուրն իր գույնը, իր հույզերն ու մտորումները, մեր ապրած դրամատիկ օրերի բանաստեղծական արձագանքն ու զգացողություններն է հաղորդում ընթերցողին:

Ժողովածուն կազմված է տարիքային հերթականության սկզբունքով. այն բացվում է հատկապես իր ծննդավայր Արցախում հայտնի ու սիրված բանաստեղծ, 92-ամյա Սոկրատ Խանյանի «Հայաստան» ստեղծագործությամբ.

Զավակների աննինջ ցավը տանող մայր,

Դարերի գանձ, քարերից հաց քամող հայր,

Մեր կյանքի գուռ, մեր բախտի դուռ Հայաստան,

Մեր ձեռքի թուր, մեր սրտի հուր Հայաստան…

Երկու հարյուր երեսուն էջանոց ժողովածուն ամփոփվում է միության ամենաերիտասարդ անդամներից մեկի՝ Սոնա Համբարձումյանի խտացումներով.

Պատերազմող ձեռքերը մի օր

Նորածին կգրկեն տաքուկ,

Պատերազմող աչքերը մի օր

Կարցունքոտվեն հիշատակի կենացից

Եվ թաքուն կհրճվեն իրենց սխրանքով:

Ափդ դառնամ, զինվոր,

Երբ շուրջդ ջհադիստ ռոբոտներն են,

Որ դու չդողաս ու չշփոթես բռնածդ նշանը…

Ինչպես շնորհանդեսի ժամանակ նշեց Էդ. Միլիտոնյանը՝ տխրեցնող փաստ է, որ մեզանում լավ չեն ճանաչված ժամանակակից հայ գրականությունը, հեղինակները, որ դասագրքեր կազմողները շատ հաճախ չեն ճանաչում նոր ժամանակների տաղանդավոր գրողներին, ինչը եւ պատճառ է դառնում, որ երբեմն-երբեմն պատահական գործեր հայտնվեն դպրոցական դասագրքերում: Նա խոսեց նաեւ այլընտրանքային դասագրքերի ստեղծման անհրաժեշտության մասին: Հորդորեց գրչակիցներին հանդես գալ նախաձեռնություններով, առաջարկներ ներկայացնել գրողական ընկերությանը, հնարավորինս աշխուժացնել գրական-մշակութային կյանքը ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում:

Վերջում հավելենք, որ «Սրտագիր» չափածո ժողովածուն հրատարակվել է ՀՀ նախագահի աջակցությամբ: Այն լույս է ընծայել «Արմավ» հրատարակչությունը՝ գեղեցիկ նվեր մատուցելով պոեզիայի սիրահարներին ու նաեւ իրենց՝ հեղինակային գրքեր տպագրելու հնարավորությունից գրեթե զուրկ հին ու նոր տասնյակ բանաստեղծներին:

Թեգեր: գիրքԷդվարդ Միլիտոնյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Գողացված չեմպիոնական գավաթը, որն այդպես էլ չգտնվեց

Գողացված չեմպիոնական գավաթը, որն այդպես էլ չգտնվեց

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist