-1858 թ. դեկտեմբերի 22-ին ծնվել է Ջակոմո Պուչինին՝ մեծանուն իտալացի օպերային երգահան։ Հեղինակն է հայտնի «Տուրանդոտ» օպերայի, որի մեներգերից մեկը՝ «Nessun Dorma»-ն, դուրս գալով օպերայի շրջանակներից, դարձել է մեր օրերի ամենաշատ հնչվող դասական ստեղծագործություններից մեկը։ Ներկայումս հաճախակի բեմադրվում են նաեւ Ջակոմո Պուչինիի «Մանոն Լեսկո» (1893), «Բոհեմ» (1896), «Տոսկա» (1900), «Մադամ Բատերֆլայ (Չիո-Չիո-սան)» (1904), «Աղջիկը Արեւմուտքից» (1910), «Ջանի Սկիկի» (1918) օպերաները (մահ.՝ 1924 թ.):
-1882 թ. դեկտեմբերի 22-ին ծնվել է Արսեն Տերտերյանը՝ հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (մահ.՝ 1953 թ.):
-1915 թ. դեկտեմբերի 22-ին ծնվել է Մարո Մարգարյանը՝ հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի:
-1972 թ. դեկտեմբերի 22-ին մահացել է Մկրտիչ Արմենը՝ հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ (ծնվ.՝ 1906 թ.)։