* «Առաջնորդի՝ թիմի անդամներին մատուցած ամենամեծ նվերն այն է, որ նա ցույց է տալիս, թե ինչպես է գնահատում եւ հավատում նրանց: Եթե ես, որպես ձեր առաջնորդ, չեմ գնա¬հատում ձեզ, նշանակում է, որ ես ձեզ ձեռնածության եմ են-թարկում հօգուտ իմ շահերի, փոխանակ ներդրում անելու ձեր մեջ՝ հանուն ձեր շահերի: Ուստի մարդկանց ակնկալիքները ձեւավորելիս ես պետք է հստակորեն հաղորդեմ նրանց, թե որքան եմ իրենց գնահատում որպես անհատների, այլ ոչ միայն որպես թիմի անդամների» (Ջոն Մաքսվել):
* «Ճապոնիային բնորոշ է կրթվածության բարձր մակարդակը: Անհատի հետագա անշեղ զարգացման պարտադիր պայմանը ուսումն է եւ ինքնուրույն պարապմունքը: Սակայն շատերը դպրոցն ավարտելուց հետո չեն ցանկանում շարունակել ուսումը: Ես մշտապես ասում եմ բուհերի շրջանավարտներին, որ իսկական կրթությունը սկսում է համալսարանն ավարտելուց հետո» (Քաորու Իշիկավա):
* «Բայց ուրիշ բան է իր ուժերը զգալ ու իր կարողու¬թյուն¬ները գիտնալ, իր տաղանդը չափել, ուրիշ բան է այդ բոլորը ցուցադրել եւ ցուցադրելով զվարճություն զգալ, իր առավելու¬թյունները ուրիշներու աչքը կոխել, իր շնորհներու մասին շա-րունակ խոսիլ, պարծենալ, գովաբանել կամ գովասանք մու¬րալ եւ ատով մեծամտիլ…. Այդ ամեն տեսակի սնապարծություններն ու սնամտությունները կբուսնին հոն, ուր կպակսի իսկական ներքին հպարտությունը, իրական ներքին մեծ ուժը, բուն տաղանդն ու արժանավորությունը: Եվ արդեն հաճախ այդ ներքին պակասը սքողելու համար են այդ բոլոր խեղճությունները» (Լեւոն Շանթ):
* «Իմ աշխատակիցների հետ ես ձգտում եմ խոսել ա¬ռա¬վելագույնս հստակ ու անկեղծ: Ըստ իս՝ նրանց մեջ աշ¬խա¬տանքային տրամադրվածություն առաջացնելու լավա¬գույն եղանակն այն է, որ պարզաբանես գործողություն¬նե¬րի պլանը եւ այդկերպ նրանց դարձնես դրա մշակման եւ ի¬րականացման շահագրգիռ մասնակիցներ: Ես պարտավոր եմ նրանց պար¬զաբանել, թե ինչ խնդիր¬ներ եմ դնում իմ առջեւ, ճիշտ նույն կերպ էլ մյուս կառավարիչ¬ները պետք է սեփական նպա¬տակ¬ները ձեւակերպեն իրենց անձ¬նակազմի հետ: Երբ այդ նպա¬տակներն իրականանում են, ապա ենթա-կաներին պետք է արժանին մատուցել ոչ մի¬այն բարի խոսքով. ամենից շոշա¬փելի եղանակը, որով ըն¬կե¬րությունը կարող է ընդունել աշխա¬տակցի արժեքա¬վո¬րությու¬նը, դրամական պարգատրումն է եւ ծառայողական առաջ¬խա¬ղացումը» (Լի Յակոկկա):
* «Բանավոր գովազդի ամերիկացի փորձագետ Ջերի Ուիլսոնը հետազոտել է, թե հաճախորդների շրջանում ձեռնարկության մասին լավ եւ վատ լուրերը ինչ հարաբերակցության մեջ են: Նրա աշխատանքի արդյունքը եղավ «3:33» կանոնը. հաճախորդը դրական փորձի մասին հաղորդում է միջին հաշվով երեք հոգու, բացասական փորձի մասին պատմում է երեսուներեք զրուցակցի: Ինչպե՞ս է հնարավոր խուսափել այն բանից, որ ձեր հաճախորդը իր դժգոհությունը չհայտնի եւս երեսուներեք մարդու: Շատ պարզ. այնպես արեք, որ նա իր դժգոհությունը ամենից առաջ հայտնի ձեզ, ոչ թե մեկ ուրիշին: Եթե նա անմիջապես ձեզ հայտնի իր զայրույթը եւ հիասթափությունը, ապա ավելի քիչ առիթ կունենա կիսվելու իր ծանոթների հետ» (Բոդո Շեֆեր):
* «Տաղանդավոր բանակցողը պետք է համատեղի փորձառու մենամարտողի ճարպկությունը, լարվածությունը, զգոնությունը եւ նկարչի դյուրազգացությունը: Նա պետք է սուսերամարտիկի աչքով հետեւի բանակցությունների սեղանի մյուս կողմում գտնվողին՝ մշտապես պատրաստ գտնելու նրա պաշտպանության ամեն մի ճեղք, նկատելու մարտավարության եւ ռազմավարության ամեն մի փոփոխություն՝ նվազագույն հնարավորության դեպքում կարողանալու համար անվրեպ հարված հասցնել: Նկարչի նրբին ընկալունակությամբ նա պետք է որսա դիմացինի տրամադրության եւ դիրքորոշման նվազագույն փոփոխությունը եւ հարկավոր պահին բազում գույների ներկապնակից ընտրի երանգների այն համադրությունը, որը կապահովի նպատակի իրականացում» (Ջերարդ Նիրենբերգ):
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ