Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գլխավոր պահանջները՝ ոգեղենություն ու հավատ առ Աստված

Քաղաքականությանը սպասվում է լիարժեք վերակառուցում, իսկ տնտեսությանը՝ լուրջ փոփոխություններ

Հունվարի 7, 2022
Այլք
Գլխավոր պահանջները՝ ոգեղենություն ու հավատ առ Աստված
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
870
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աշխարհ արդեն թեւակոխել է 2022 թվականը, եւ մարդիկ հույս ունեն, որ նոր տարին իր հետ խաղաղություն ու հանգստություն կբերի: Եվ, չնայած մոլորակի բազմաթիվ կետերում սրվում են ազգամիջյան լարվածությունները, հակամարտություններն ու զինված գործողությունները նոր թափ են առնում, մարդկության համար թիվ 1 խնդիրը շարունակում է մնալ կորոնավիրուսի հաղթահարումը: Ինչպիսի՞ն կլինեն իրադարձություններն այս տարի, դեպի ո՞ւր կտանեն մեզ հետագա զարգացումները: Բուլղարական «Ֆակտին» հրապարակել է ոչ միայն աստղագետների, այլեւ վիրուսագետների, գիտնականների կարծիքները:

Վիրուսագետ Հանս Կլյուգե

Ամենալավատեսական կանխատեսումներն անում է Հանս Կլյուգեն. համավարակը զգալիորեն կթուլանա, նույնիսկ կդադարի, բայց ողջ աշխարհում դեռ շատ հիվանդացածներ կլինեն: Նրա խոսքերով՝ մոլորակի առջեւ ծառացած գլխավոր խնդիրը պատվաստումն է: Չնայած այն բանին, որ հիվանդությունը կթուլանա, կարանտինային միջոցառումները չեն անհետանա:

Վանգայի կանխատեսումը

Վանգայի կանխատեսումների համաձայն՝ հաջորդ տարի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունները ոչ միայն կբարդանան, այլեւ կարող են ընդհանրապես դադարել: Իրավիճակից ելք անպայման կգտնվի, բայց ակնհայտ է, որ դա տեղի կունենա ոչ 2022 թ.: Կամրապնդվեն կապերն Ասիայի հետ, Ռուսաստանի ու Չինաստանի հարաբերությունները պարզապես կծաղկեն, այս երկրները կփոխանակվեն տեխնոլոգիաներով եւ կավելացնեն առեւտրի ծավալները:

Վանգան չի կանխատեսել, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ պատերազմ կլինի: Ճգնաժամի պատճառով կխորանա աղքատությունը, բնակչության լայն շերտերը չեն կարողանա բարելավել իրենց ֆինանսական վիճակը: Վանգան մարդկանց խորհուրդ է տալիս զինվել համբերությամբ եւ սպասել լավ ժամանակներին: Միայն այդպես նրանք կկարողանան ուժեղ ու հոգեպես հանգիստ մնալ:

Նրա կանխատեսումներով՝ մյուս տարի Ռուսաստանը կարող է բաժանվել մի քանի երկրների: Մոսկվան կդադարի մայրաքաղաք լինել՝ դառնալով մեկ այլ երկրի մասը: Սիբիրն ու Ուրալը կառանձնանան. այդպիսին կլինի նրանց բնակիչների ցանկությունը: Վանգան նշում է, որ մարդիկ կհամակերպվեն մահացու վիրուսին եւ նրա դեմ կպայքարեն ինչպես սովորական մրսածության դեմ:

Ցավոք, նա չի ասում, թե, արդյոք, 2022 թ. համավարակը կավարտվի՞: Ամենայն հավանականությամբ, ստիպված կլինենք հարմարվել նոր իրողություններին. այդպես Վանգան վաղուց է կանխատեսել:

Միխայիլ Լեւինը փոխում է կանխատեսումները

Ամենահայտնի աստղագուշակներից մեկը՝ Միխայիլ Լեւինը, շատ լավատեսական կանխատեսումներ է անում 2022 թ. համար՝ ի տարբերություն 2021-ի կանխատեսումների։ Նա ասում է, որ համավարակն աստիճանաբար կթուլանա, բայց իսպառ չի վերանա. այն կվերածվի սովորական ծանր գրիպի։ Նրա խոսքերով՝ 2022-ը 2021-ից շատ ավելի դինամիկ ու հետաքրքիր է լինելու։ Այն իր հետ թափանցիկություն կբերի, ճանապարհորդություններ ու նոր ծանոթություններ։ Այդուհանդերձ, սոցիալական դրական միտումների հետ մեկտեղ մեզ սպասում են տնտեսական դժվարություններ. ճգնաժամը կշարունակվի եւ ավելի կսրվի, գները կշարունակեն աճել, իսկ մարդիկ կաղքատանան։

Պավել Գլոբան շփոթված է

Աստղաբանը, ում կանխատեսումները հաճախ իրականանում են, կարծում է, որ այժմ շատ դժվար է հստակ որոշել, թե ինչ է մեզ սպասվում, քանի որ աշխարհում շատ դինամիկ գործընթացներ են տեղի ունենում։ Նա վստահ է, որ 2022 թ. տնտեսական ճգնաժամը կշարունակվի, որի պատճառով բոլոր երկրների տնտեսությունները լուրջ փոփոխությունների կենթարկվեն: Գլոբայի խոսքերով՝ քաղաքականությանը սպասվում է լիարժեք վերակառուցում։ Նա նաեւ չի բացառում կլիմայի զգալի փոփոխություններն ու գլոբալ բնական աղետները։

Մարդիկ պետք է արթնանան հիպնոսից

Ռուս Վանգան՝ մոսկովյան Մատրոնան, ով կանխատեսել է Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմները, 2022 թ. իր կանխատեսումներում ասում է, որ Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ չկա: Այդուհանդերձ, մարդկությանը լուրջ փորձություններ են սպասվում։

Մարգարեուհին մարդկանց խորհուրդ է տալիս չհավատալ սուտ մարգարեներին, որոնք դաժան հակամարտությունների կոչ են անում, քանի որ ապագայում մարդկությանը մեկ այլ մեծ վտանգ է սպառնում. «Պատերազմ չի լինի, առանց պատերազմի շատ զոհեր կլինեն, բոլոր մահացածները պառկած կլինեն գետնին»,- նշել է մարգարեուհին։ Նրա խոսքերով՝ ապոկալիպսիսից կարելի է խուսափել, եթե հիպնոսի տակ գտնվող մարդկանցից շատերն արթնանան։ Սա պահանջում է ավելի շատ ոգեղենություն ու հավատ առ Աստված:

Գիտնականների սպասումները

Գիտնականները կանխատեսումներ են անում՝ հիմնվելով վերլուծական տվյալների եւ մաթեմատիկական մոդելների վրա։ Նորվեգական «Rystad Energy» ընկերությունը կանխատեսում է համաշխարհային տնտեսության աճ 2022 թ.՝ ի հաշիվ նավթի ու գազի արդյունահանման ծավալների ավելացման։ Եվ չնայած նախատեսվում է լրացուցիչ հակակորոնավիրուսային սահմանափակումների ներդրում, դրանք չեն խոչընդոտի բիզնեսին։ Գնաճը կավելանա, բայց դրա հետ մեկտեղ կբարձրանան աշխատավարձերը, քանի որ գործազրկության մակարդակը կնվազի։ Երկրներն ավելի ու ավելի շատ միջոցներ են հատկացնելու սոցիալական քաղաքականությանը։

Կիսվել4Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ղազախստանը հիբրիդային հարձակումների թիրախում

Ղազախստանը հիբրիդային հարձակումների թիրախում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist