Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Ղարաբաղ. պատմական դեպքերի ժամանակագրություն»

Նոր գիրք՝ Արցախի հարատեւության մասին

Հունվարի 13, 2022
Այլք
«Ղարաբաղ. պատմական դեպքերի ժամանակագրություն»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
266
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԽՍՀՄ երկրաբանության նախկին նախարար, քաղաքական ու հասարակական գործիչ, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը, ով արցախյան առաջին պատերազմից հետո Մոսկվայից վերադարձել է նախնիների երկիր եւ բնակություն հաստատել Ստեփանակերտում, չնայած պատկառելի տարիքին (շուտով կբոլորի նրա ծննդյան 88-րդ տարին), շարունակում է զբաղվել ստեղծագործական ակտիվ գործունեությամբ, ժողովել իր հուշերը, անմիջական մասնակցություն ունենալ գիտնականների ու արվեստագետների կողմից կազմակերպվող միջոցառումներին, իր օգտակար խորհուրդներով աջակցել երիտասարդներին:

Գ. Գաբրիելյանցը, որ մի քանի տասնյակ գիտական հոդվածների եւ գրքերի (այդ թվում 4 դասագրքի) հեղինակ է, երկար ուսումնասիրությունների արդյունքում, վերջերս ընթերցողների սեղանին դրեց «Ղարաբաղ. պատմական դեպքերի ժամանակագրություն» ստվարածավալ իր նոր աշխատությունը, որտեղ պատմական փաստերի եւ իրողությունների գիտական մեկնաբանմամբ եւս մեկ անգամ ապացուցում է հայկական հողի վրա ապրելու ու արարելու, իր իրավունքների ու ազատության համար պայքարը շարունակող Արցախի ժողովրդի անկոտրում կամքի, զավակների արյամբ սրբացած երկիրը շենացնելու եւ այն հավերժ հայկական պահելու խիզախ որոշման մասին:

Գրքի շնորհանդեսին, որ կայացել էր Արցախի վերակառուցված պետական համալսարանի գիտական նիստերի դահլիճում, ներկա էին պաշտոնատար անձինք, գիտնականներ, քաղաքական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, դասախոսներ ու ուսանողներ, ելույթ ունեցողները բարձր են գնահատել Գրիգորի Գաբրիելյանցի ծանրակշիռ վաստակը Արցախի հնօրյա եւ նորօրյա պատմության ուսումնասիրման, մնայուն արժեքների վերհանման, նոր թանգարանների ու ազգային պատկերասրահի ստեղծմանը միտված արգասաբեր աշխատանքի հայանպաստ նախաձեռնությունների իրագործման բնագավառում: Գիրքը հիմնված է պատմական իրադարձությունների ու փաստերի վրա, հեղինակի համար աղբյուր են դարձել անտիկ շրջանի պատմիչների ու ժամանակակից գիտնականների աշխատությունները:

Բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանը, կարեւորելով Գ. Գաբրիելյանցի ավանդը պետականաշինության, մասնավորապես՝ համալսարանի կայացման գործում, համոզմունք հայտնեց, որ նրա հեղինակած աշխատությունը կողմնորոշման առումով ուսումնասիրության լուրջ կռվան կդառնա ոչ միայն պատմաբանների, այլեւ ընդհանրապես գրական լայն շրջանակների համար, ովքեր հետաքրքրված են Արցախի անցյալով ու ներկայով: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանի կարծիքով՝ հաշվի առնելով թուրք եւ ադրբեջանցի գիտնականների կողմից Արցախի վերաբերյալ փաստերի ու իրողությունների դիտավորյալ խեղաթյուրման, երկրի տարածքների, մեր ժողովրդի պատմության յուրացման փորձերը, հեղինակի գիրքն առավել կողմնորոշիչ դեր կարող է ունենալ գիտական աշխարհում ու արժանի հակահարված տալ թշնամուն: Պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանն էլ կարծում է, որ ռուսերեն հրատարակված աշխատությունը պետք է անպայման թարգմանվի ոչ միայն հայերեն, այլեւ անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն, որպեսզի այն հասանելի լինի օտարալեզու ընթերցողին: Համակարծիք լինելով ելույթ ունեցողների հետ՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն ընդգծեց, թե «Ղարաբաղ. պատմական դեպքերի ժամանակագրություն» գիրքը գալիս է համալրելու Արցախի մասին վերջին շրջանում գրված լավագույն աշխատությունների շարքը եւ ընդգծելու մեր ազգային դիմագիծը:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի խոսքերի համար՝ գիտնականը նշեց, որ քաղաքական-հասարակական գործունեությանը զուգընթաց շարունակելու է զբաղվել գիտական աշխատանքով: «Այսօր անչափ կարեւոր է մեր ժողովրդի բարեկեցության, մեր ավերված տնտեսության ապաքինման, մշտական բնակավայրերից տեղահանված, զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքների բնակարանային ու սոցիալական մյուս հարցերի լուծումը: Եվ մենք ոչ թե պիտի սպասենք, որ դրսից մեզ օգնելու են, այլ ինքներս պիտի ստեղծենք, արարենք ու վիրավոր երկիրը ոտքի կանգնեցնենք, ապահովենք սերունդների ապագան»,- նշեց գիտնականը՝ հավելելով, թե ձգտելու է այսուհետ եւս ուժերի ներածին չափով օգտակար լինել հայրենիքին, Արցախ աշխարհին:    

Թեգեր: գիրքԳրիգորի Գաբրիելյանց
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Համբերության մեծ ուժը

Ավելի մեծ թվով պատվաստումներ՝ «Օմիկրոնին» դիմակայելու համար

Ավելի մեծ թվով պատվաստումներ՝ «Օմիկրոնին» դիմակայելու համար

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Առանց աղտոտման աղբյուրները վերացնելու ոչ մի կառավարում չի հաջողվի

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist