Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Նորաստեղծվիր՝ այրելով մեջդ ինչ որ զզվելի է…»

Արթնանանք, այլապես նրանք կարող են խռովել

Հունվարի 13, 2022
Այլք
«Նորաստեղծվիր՝ այրելով մեջդ ինչ որ զզվելի է…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
298
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Դարեր շարունակ հայը ճարտարորեն հաց հանեց իր բարձրավանդակից եւ կշտացրեց իր ոսոխներին, մի վայրկյանով վտանգից խուսափելու համար՝ նա վար իջավ իր լեռներից եւ երկրի ռազմագիտական կետերը հանձնեց քյուրտերին, մի վայրկյանով ավելի հանգիստ ապրելու համար՝ նա բռնեց արտագաղթի ճամփան:

Ինչո՞ւ այդպես եղավ:

Հայը երկու բան չըմբռնեց-իր բարձրավանդակի արժեքն ու խորհուրդը եւ Մամիկոնյանների ցեղային կանչը…»:

Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

Մեր Մեծ Մեռելները ժամանակների հեռվից էլ են շարունակում ախտորոշել մեր եսը, հետեւել մեր պատմության չարաբաստիկ ընթացքին, սթափության հորդորներ հնչեցնել եւ մեր ունկերին հասու դարձնել իրենց ցեղապաշտ հոգիների իմաստնախորհուրդ հառաչանք-աղաղակները: Մեր ազգային առաջին այրերից է արմատներով Տարոնից, ծնունդով Ալաշկերտի գյուղ Եղիցից՝ հասարակական-քաղաքական ակնառու գործիչ, խմբագիր, փիլիսոփա, Հայկական ցեղային շարժման գլխավոր գործիչներից մեկը, Գարեգին Նժդեհի գլխավոր, գուցեեւ միակ խորհրդատուն՝ Հայկ Ասատրյանը:

Գյուղապետ Կիրակոսի որդին ութ տարեկանում կորցրել է հորը եւ քրոջ ու եղբոր հետ մնացել մոր հույսին: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա այն շարունակել Երեւանի թեմական դպրոցում: Եղել է ՀՅԴ անդամ, խմբագրել կուսակցության աշակերտական միության «Շանթ» թերթը: Ավարտել է Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցը, նաեւ Պրահայի համալսարանի փիլիսոփայության բաժինը:

Ազգապաշտ հայորդին, էությամբ լինելով մշակութային մարդ, 1921 թ. մասնակցում է փետրվարյան ապստամբությանը, ձերբակալությունից խուսափելու նպատակով հաստատվում է Թավրիզում, որտեղ նաեւ Նժդեհն էր: Նրանք այստեղից Եվրոպա միասին էին մեկնելու եւ Բուլղարիայում ապրելու էին նույն հարկի տակ: Հայկը Սոֆիայի Գեւորգ-Մեսրոպ ճեմարանում աշխատում է որպես ուսուցիչ՝ մեկտեղելով ՀՅԴ տեղի քարտուղարի պաշտոնը: 1933 թ. հրատարակում է «Խռովք» գիտական ամսագիրը, նույն թվականին՝ «Ցեղանենգ շեյթան» եւ «Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության եւ մայիս 28-ի մասին» գրքույկները՝ Սոֆիայում: 1935 թ. հեռանում է կուսակցությունից, ավելի ուշ նույն քայլն է անում նաեւ Նժդեհը:

Լինելով Նժդեհի հիմնադրած Ցեղակրոնության գաղափարակիցը՝ նրանք ստեղծելու եւ քարոզելու էին Տարոնական շարժում կամ Տարոնականություն հայրենասիրական գաղափարախոսական հոսանքը, տպագրելու «Ցեղ եւ հայրենիք» ամսագիրը:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Հայկ Ասատրյանը գործուն մասնակցություն էր ունենալու ֆաշիստական այն քարոզչության ժխտման գործում, որի համաձայն՝ իբրեւ թե հայերը ոչ թե հնդեվրոպական (արիական), այլ սեմական ծագում ունեն, եւ որը կարող էր առիթ դառնալ հայերի ջարդի համար, ինչպես դա տեղի ունեցավ հրեաների հետ: Նա հանդես էր գալու «Հայաստան-Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գրքով, որի նախաբանը գրել էր Նժդեհը: Գրքի լույսընծայումից մեկ տարի անց՝ 1944 թ. Բուլղարիայում է ու դատապարտվում է 10 տարվա ազատազրկման եւ մինչեւ 1955 թ. տառապում խորհրդային մահահոտ բանտերում: Այդուհետ նրան մնացել էր ապրելու ընդամենը մեկ տարի. նրա աճյունը սրբանում է Բուլղարիայի մայրաքաղաքում…

…Խոսքիս սկզբում նշեցի, թե մեծերի ցեղապաշտ հոգիները ժամանակների հեռվից էլ են շարունակում հաղորդակցվել մեզ հետ, ախտորոշել մեր ինքնությունը, զորավիգ լինել մեր բազկին, երբ այն թուլանում է ու տկարանում հոգին… Ուստի սթափ ու արթուն մտոք ջանանք ունկնդրել մեր ազգային ոգին մարմնավորող եւս այս մեկին՝ Հայկ Ասատրյան ցեղակրոնին.

«Ունայնության մնացորդ է որեւէ երամակ, նախիր կամ ժողովուրդ, եթե իր գոյության պատճառներից դեպի ճակատագրի հարցերը չի անցնում նպատակի կամուրջով, եթե արշալույսին չի զգում, որ կյանքն ավելի խոր իմաստ ունի, քան ապրելու հաճույքն ու մահվան ցավը եւ վերջալույսին չի գիտակցում՝ հենց նրա համար պետք է կրկին արթնանալ, որ վաղվա մեջ նույնքան իմաստ կա, որքան երեկվա: Հազարամյակների ձայնով մենք կանչում ենք՝ արթնացիր, հայ մարդ…»:

«Անիմաստ չէ ամենայն անցյալ. աշխարհը միայն մի պատմություն չունի. Ճիգը սուտ չէ, ոչ էլ ելքը՝ ցնորք: Դեռ զզվանք չունե՞ս քո անզոր ճակատագրապաշտության, հույսի ավելցուկներով կերակրվելու քո տկարության, քո նենգության, երկմտության, ունայնագործության, սողացող մոլորանքների հանդեպ… Հայաստանում ամեն ինչ սպասում են Մոսկվայից, գաղութներում՝ Հայաստանից: Հարուստներն իրենց հոգեպահուստ գանձը նախընտրում են իրենց աղջիկների հետ տալ օտարներին: Չունեւորներն իրենց մխիթարում են այն նախապաշարումով, թե միայն աղքատության մեջ կարելի է մի քիչ ավելի լավ հայ մնալ…»:

«Հոգեւորականությունը մոմ ծախելու նպատակով հաստատած իր աղոթատուները հռչակում է «Հայրենիք»… Քաղաքական կուսակցությունները գիտեն, որ ինչպես էլ դարձնես, «մեկ անգամ մեկը անում է մեկ»: Բարեգործական ընկերությունները «քյուֆթե փարթի» են խաղում եւ թե զվարճանում, թե ողորմություն անում, թե ազգային ավանդույթները պահում… Մամուլի ներկայացուցիչները իրենց դեմքին մածուն են քսում եւ խելքի մրոտած թղթերի առաջ կանգնում ճերմակերես…Եվ բոլորը միասին սպասում են ինչ-որ աքլորակ…»:

«Մեր արտաքին քաղաքականությունը… թելադրվում է տկարության զգացումից: Քաղաքականությունը ենթադրում է նախ ցեղային սուր ինքնազգացողություն, ինքնահարգանք եւ իրավունքի գիտակցություն: Հայը վարժվել է իր իրավունքը սպասել օտարների արդարամտությունից: Դրա համար էլ բարեկամներ չունի, որովհետեւ կանխավ մատնում է մուրալու իր տկարությունը…»:

Ահա այսպես մեր խցանված ունկերի գաղջ բամբակն է ջանում հանել Հայկ Ասատրյան հանճարեղ հայը: Ուստի նրա եւս մի քանի մտասեւեռումներն էլ փորձենք ամփոփել մեր ուղեղների ծալքերում.

«Հոգեբանորեն ստրուկը նա չէ, որին քաղաքականորեն ծանր մի դրություն է պարտադրված, այլ նա, որ անձնիշխան դառնալու խռովք չունի…»:

«Ազգերի պատմությունը գրվում է ցեղի արյունով եւ ոգու տանջանքով, բայց ոչ ժողովրդի քրտինքով եւ հացի ժխորով…»:

«Առանց ինքնահաղթահարման անկարելի է որեւէ այլահաղթահարում…»:

«Հայը խորքով է արժեքավոր, թուրքը՝ մակերեսով…»:

«Նորաստեղծվիր՝ այրելով մեջդ ինչ որ զզվելի է…»:

Եվ վերջինը. «Ուրիշ ժողովուրդներ ոտքի են ելնում վտանգից առաջ, մենք մրափում ենք աղետից հետո էլ…»: Այդպես չէ՞…

Լրջանանք, այլապես մեր խռովահույզ մեծերը կարող են արթնանալ:

Թեգեր: Հայկ Ասատրյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Դոստոեւսկին խմել է, Տոլստոյը խմել է, Բեթհովենը խմել է…, Մոցարտը խմել է…»

«Դոստոեւսկին խմել է, Տոլստոյը խմել է, Բեթհովենը խմել է…, Մոցարտը խմել է...»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Հետաքրքիր է իմանալ

    Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Լոռի բերդը՝ դասագիրք

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist