Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Դոստոեւսկին խմել է, Տոլստոյը խմել է, Բեթհովենը խմել է…, Մոցարտը խմել է…»

Հպանցիկ անդրադարձ խորհրդային բանաստեղծ Միխայիլ Սվետլովին

Հունվարի 13, 2022
Այլք
«Դոստոեւսկին խմել է, Տոլստոյը խմել է, Բեթհովենը խմել է…, Մոցարտը խմել է…»
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
901
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մի անգամ գրողների միությունում բանաստեղծին դատափետում են հարբեցողության եւ ծեծկռտոցի համար։ Նա, որպես արդարացում, երկար եւ տրտում պնդում է, թե ստեղծագործ մարդը չի կարող չխմել, զգացմունքները դրա կարիքն ունեն: «Դոստոեւսկին խմել է,- թվարկում է նա,- Ապուխտինը խմել է, Տոլստոյը խմել է, Բեթհովենը խմել է, Մոցարտը խմել է, խմել են Չարենցն ու Շիրազը…»։ Այստեղ ինչ-որ մեկին ձանձրացնում է տաղտկալի թվարկումը, եւ հարցնում է. «Իսկ, հետաքրքիր է, ի՞նչ է խմել Մոցարտը»։ «Սալիերին ինչ լցրել է, այն էլ խմել է»,- պատասխանում է անվրդով Սվետլովը։

Հումորի զգացումը երբեք չի լքել բանաստեղծին։ Արտիստ Գուշանսկին հիվանդին այցելելիս մի շիշ բորժոմի է բերում։ Սվետլովը մատը պարզում է շշի պիտակին եւ թուլացող ձայնով արտաբերում. «Ես էլ կլինեմ… ինչպես գրված է այստեղ…»։ Գուշանսկին նայում է շշին։ Սվետլովը ցույց է տալիս տեքստը. «Պահպանել սառը, մութ տեղում՝ պառկած վիճակում»։

Արծաթե դարաշրջանի պոեզիան բազմազան է. այն ներառում է նաեւ պրոլետար (Դեմյան Բեդնի, Ալեքսեյ Գաստեւ, Ալեքսանդր Բեզիմենսկի, Յակով Շվեդով, Միխայիլ Սվետլով, Վլադիմիր Կիրիլով), գյուղագիր (Նիկոլայ Կլյուեւ, Սերգեյ Եսենին, Սերգեյ Կլիչկով, Ալեքսանդր Շիրյաեւեց, Պյոտր Օրեշին) եւ մոդեռնիստական միտումները ներկայացնող բանաստեղծների ստեղծագործությունները։

Միխայիլ Սվետլովը (1903-1964) ռուսական սովետական բանաստեղծ է: Ծնվել է չքավոր հրեայի ընտանիքում: 1919-ից՝ կոմերիտական, 1920-ին՝ Եկատերինոսլաբի 1-ին տերիտորիալ գնդի կամավոր հրաձիգ: Սովորել է Մոսկվայի համալսարանում (1927-28): 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին Սվետլովը եղել է «Կրասնայա զվեզդա»  թերթի հատուկ թղթակիցը Լենինգրադյան ռազմաճակատում, ճակատային մի շարք թերթերի թղթակից: Պատերազմական տարիների ստեղծագործություններից առանձնանում է «Իտալացին» (1943) բանաստեղծությունը՝ կառուցված որպես մտովի մենախոսություն, որը հաստատում է խաղաղության, մարդկանց եղբայրության երազանքը:

…Շոգենավը Գայդայն անվանել է «Միխայիլ Սվետլով»՝ պոետի հանդեպ ունեցած մեծ սիրուց դրդված։ Լսելով այս նավի հրաշալի անունը՝ շատերն անմիջապես հիշում են Լ. Գայդայի «Ադամանդե ձեռքը» (1968) ֆիլմը: Ըստ սյուժեի՝ ժապավենի գլխավոր հերոսը՝ հասարակ սովետական աշխատող Սեմյոն Սեմյոնովիչ Գորբունկովը (Յուրի Նիկուլին), մեկնում է արտերկիր՝ նավով, որի կոշտ եւ կողային մասը զարդարված է «Միխայիլ Սվետլով» բանաստեղծական մակագրությամբ: Երբ նավահանգիստ է եկել «Պոբեդա» շոգենավը, Գայդայը համոզել է կապիտանին՝ մեկ օրով փոխել անվանումը։

Սվետլովն է հետեւյալ թեւավոր աֆորիզմների հեղինակը. «Չակերտները հիմարների համար են», «Ընկերությունը շուրջօրյա հասկացություն է», «Իմը մարմնակազմություն չէ, այլ մարմնաընթերցանություն», «Կյանքը խիտ բնակեցված անապատ է», «Ես գեղեցիկ եմ ստացվում միայն ծաղրանկարներում»։ Բայց, իրոք, գեղեցիկ է։

Աղջիկը՝ համայնքից հեռու,

Ապրում էր աշխարհի ծայրին,

Օդի տեղ հնարանքով էր շնչում,

Խանգարում էր շնչել իմ հնարանքին։

Աշխարհի ծայրին էր նա ապրում,

Կրկնում եմ, աշխարհի ծայրին…

Միայն, ափսոս, որ աշխարհը կլոր է,

Եվ չունի ո՛չ վերջ եւ ո՛չ ծայր…

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թեգեր: բանաստեղծՄիխայիլ Սվետլով
Կիսվել4Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Երեւան-Անկարա պաշտոնական առաջին հանդիպումը

Երեւան-Անկարա պաշտոնական առաջին հանդիպումը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist