-1930 թ. հունվարի 14-ին ծնվել է Էդգար Հովհաննիսյանը՝ հայ երգահան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (մահ.՝ 1998 թ.): Հովհաննիսյանի կամերային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունն առանձնանում է բարոյափիլիսոփայական ընդհանրացումներով։
-1949 թ. հունվարի 14-ին մահացել է Գաբրիել Տեր-Միքելյանը՝ հայ ճարտարապետ։ ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի թղթակից անդամ (1937), ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1937), Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1926 թվականից)։
-1957 թ. հունվարի 14-ին մահացել է Համֆրի Բոգարտը՝ ամերիկացի նշանավոր կինոդերասան, Ամերիկյան կինոակադեմիան իր հրապարակած ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է պատվավոր 1-ին տեղում (ծնվ.՝ 1899 թ.):
-1966 թ. հունվարի 14-ին մահացել է Սերգեյ Կորոլյովը՝ ուկրաինացի նշանավոր գիտնական, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր (ծնվ.՝ 1906 թ.):
-1991 թ. հունվարի 14-ին Վրաստանն ընդունեց իր պետական դրոշը:
-2005 թ. հունվարի 14-ին Եվրոպական տիեզերական գործակալության պատվերով ստեղծված «Հյույգենս» տիեզերական ապարատը իջավ Սատուրնի Տիտան արբանյակի վրա: Դա Արեգակնային համակարգում տիեզերական մարմնի վրա կատարված առաջին փափուկ վայրէջքն էր:
-1832 թ. հունվարի 14-ին բացվեց Երեւանի գավառական դպրոցը։
-1900 թ. հունվարի 14-ին Հռոմում տեղի ունեցավ իտալացի երգահան Ջակոմո Պուչչինիի «Տոսկա» օպերայի առաջնախաղը։
-1873 թ. հունվարի 14-ին ծնվել է Վանո Խոջաբեկյանը՝ թիֆլիսահայ ինքնուս գծանկարիչ: