Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Փարավոնների երկրի հայազգի «փարավոնը»

Հունվարի 14, 2022
Այլք
Փարավոնների երկրի հայազգի «փարավոնը»
14
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Նա մի գլուխ բարձր էր իր մրցակիցներից…»

«Կյանքս նվիրեցի Եգիպտոսին, բայց օտար երկրի մեջ իմ գործունեությունը երբեք ինձ չմոռացրեց, որ հայ եմ: Ընդամենը երկու-երեք բան եմ արել ցեղիս համար, բայց դրանք իմ կյանքի ամենակարեւոր գործերն են…»:

Նուբար ՓԱՇԱ

Մեր ժողովուրդը տաղանդավոր զավակների պակաս երբեւէ չի ունեցել՝ անկախ փշրված ադամանդ հիշեցնող իր ճակատագրից: Թերեւս չգտնենք մի բնագավառ, որտեղ ցոլացած չլինի հայոց անմեռ գենի հանճարը: Եվ չգտնենք այնպիսի երկիր՝ առանց համբավավոր ու պատվաբեր հայկական հետքի: Լինի գիտություն թե արվեստ, տիեզերական ոլորտ թե ռազմական, ինչու ոչ՝ նաեւ քաղաքական, թեեւ մեր երկրի ճակատագրի պարագայում խոցելին մշտապես եղել է դիվանագիտությունը: Ինչեւէ. այս անգամ մեր բուն ասելիքը Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար Նուբարյանի՝ Նուբար փաշայի մասին է, որին այսպես են բնութագրել Բրոկրաուզի եւ Եֆրոնի՝ 1980-ին հրատարակված հանրագիտարանային բառարանում. «Նուբար փաշա- եգիպտացի քաղաքական գործիչ, ծագումով հայ, քրիստոնյա, շատ կրթված մարդ, ազատ խոսում է մի շարք լեզուներով, վերջին շրջանի ամենահմուտ դիվանագետներից է»:

Մեծահամբավ այս գերդաստանը ծագումով Արցախից էր: Նուբարը ծնվել է Իզմիրում: Նրա հայր Մկրտիչը Դավիթ Բեկի զինակից զորահրամանատար Նուբարի ժառանգներից էր, իսկ մայրը՝ Մուհամմեդ Ալիի նախարար եւ անձնական քարտուղար Պեղոս բեյ-Յուսուֆյանի հարազատ քույրը:

Եգիպտոսի ապագա վարչապետը, շնորհիվ վաճառական հոր շահախնդիր նախաձեռնության, փայլուն կրթություն է ստանում Շվեյցարիայի եւ ֆրանսիական հեղինակավոր ուսումնական հաստատություններում եւ Եգիպտոս վերադառնալով՝ 1845-ին նշանակվում այս երկրի կուսակալ Աբբաս փաշայի անձնական քարտուղար: Մի քանի տարի անց նա արդեն Եգիպտոսի առաջատար պետական եւ քաղաքական գործիչների շարքում էր: Ասվածի հավաստումն է եւ այն, որ երկրի կառավարիչ Աբբաս 1-ին փաշան հենց նրան է ուղարկում Լոնդոն՝ պաշտպանելու Եգիպտոսի եւ Մուհամմեդ Ալիի ընտանիքի իրավունքները թուրքական սուլթանի պահանջներից: Նուբարը հաջողությամբ կատարում է հանձնարարությունը՝ այդուհետ արժանանալով Նուբար բեյ կոչվելու պատվին:

Անվիճելի է հայազգի անվանի գործչի ավանդը Միջերկրական եւ Կարմիր ծովերը միավորող Սուեզի ջրանցքի կառուցման գործում. 1866-ին նա ուղեւորվում է Կ. Պոլիս, որտեղ կարողանում է համոզել Օսմանյան կայսրության սուլթանին համաձայնել ոչ միայն ջրանցքի կառուցմանը, այլեւ դրա համար հատկացնել առասպելական գումարներ: Այս հաջողությունից գոհացած՝ Եգիպտոսի այդ ժամանակվա կառավարիչ Իսմայիլ փաշան Նուբար բեյին հանձնարարում է իր ձեռքը վերցնել ջրանցքի ավարտական աշխատանքները: Բանն այն է, որ շինարարները բախվել էին տեխնիկական անհաղթահարելի դժվարությունների… Եվ այս անգամ նա մեկնում է Փարիզ՝ հարթելու Եգիպտոսի եւ ֆրանսիական համապատասխան ընկերության միջեւ առաջացած վիճելի խնդիրները: Հաջողությամբ ավարտելով իր առաքելությունը, վերադառնալով Եգիպտոս, նշանակվում է հասարակական աշխատանքների նախարարի պաշտոնում՝ արժանանալով փաշա տիտղոսի: Կարճ ժամանակ էր անհրաժեշտ, որ Նուբար փաշային վստահվեր երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Բայց սա նրա կարիերայի վերջնակետը չէր. 1878 թվականին փորձառու քաղաքական գործիչն ու դիվանագետը նշանակվում է երկրի վարչապետ՝ առաջինը Եգիպտոսի պատմության մեջ: Ի դեպ, տարբեր տարիների այդ պաշտոնը նա զբաղեցնելու էր երեք անգամ՝ ընդհուպ մինչեւ 1895 թվականը: Այդ շրջանի նրա ձեռքբերումներից ամենաակնառուն երկրի դատական համակարգի բարեփոխումներն էին լինելու:

Անկախ պետական կարեւոր գործերում ծանրաբեռնվածությունից, իր արմատներին հավատարիմ գործիչը զբաղվել է ինչպես Եգիպտոսի հայ համայնքի, այնպես էլ աշխարհասփյուռ իր հայրենակիցների ճակատագրով: Նախաձեռնել է Թուրքիայից Եգիպտոս հասած հայ գաղթականների օգնությունը, գումարներ հատկացրել հայատառ պարբերականների հրատարակման համար, հիմնել դպրոցներ, կազմակերպել հայ մատենագիրների ֆրանսերեն թարգմանությունների տպագրություն, ազգաշահ այլ ձեռնարկումներ: Իսկ 1878-ին կազմել եւ Բեռլինի կոնգրեսին է ուղարկել թուրքական լծի տակ կեղեքվող հայության վիճակը բարելավելուն միտված իր ծրագիրը, որը, սակայն, չի ներկայացվել կոնգրեսին… Իր արժանավոր հոր ազգանպաստ գործը շարունակելու էր նրա որդին՝ Պողոս Նուբար փաշան՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադիրներից մեկը, որին անդրադառնալու առիթ եւս կունենանք: Իսկ Եգիպտոսի առաջին վարչապետի՝ այդ մեծ հայի մասին այս հրապարակումն ամփոփենք Եգիպտոսի եւ Սուեզի ջրանցքի շրջանի բրիտանացի գլխավոր վերահսկիչ Իվլին Բերինգի՝ Կրոումերի 1-ին կոմսի այն տարիներին կատարած գրառումով. «Նուբար փաշան ժամանակակից եգիպտական քաղաքական գործիչներից ամենահետաքրքիրն է: Ինտելեկտուալ տեսանկյունից նա մի գլուխ բարձր է իր մրցակիցներից…»:

Բարձր եւ թռիչքային կարիերա՝ օտար երկրի գնահատված ու մեծարված հայանուն վարչապետ՝ Նուբար փաշա…

Թեգեր: Նուբար փաշա
Կիսվել5Tweet3Կիսվել2
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Թշնամու կերպարի ադրբեջանական մոդելը

Թշնամու կերպարի ադրբեջանական մոդելը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Այս պահին Հայաստանում խոզի աֆրիկական ժանտախտ չկա

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist