Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հայ շնորհալիները՝ Լուվրում

Հունվարի 15, 2022
Այլք
Հայ շնորհալիները՝ Լուվրում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
311
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այսօր արվեստների մայրաքաղաք Փարիզում, հանրահռչակ Լուվր թանգարանի Դյու Կարուսել սրահում ժամը 14:00-ին հանդիսավորությամբ կբացվի յուրօրինակ՝ «Մեկ աշխարհ, մեկ ապագա» (One world, one future) խորագրով նկարների ցուցահանդես, որտեղ աշխարհի տարբեր երկրների 100 երեխաների նկարների շարքում կցուցադրվեն նաեւ հայ երեք մանուկների երեք աշխատանքներ:

Ինչպես հաջողվեց, ով հնարավոր դարձրեց այդ հաջողությունը: Այս հարցերի շուրջ զրուցեցի չինական «Հարավարեւմտյան կրթական միություն» (UWEE) կազմակերպության հայաստանյան, ինչպես նաեւ Բրազիլիայի, Թաիլանդի, Վրաստանի ներկայացուցիչ, «Լեւոն-Վարդուհի-խոսք» (LVTALK) կազմակերպության նախագահ Լեւոն Սեխլեյանի հետ:

-Ինչպես հայտնի է, Չինաստանը ձգտում է վերականգնել Մետաքսի մեծ ճանապարհը,- ներկայացրեց նա:- Եվ խոչընդոտներն ու դժվարությունները հաղթահարելու խնդրում մեծ տեղ է հատկացնում կրթական ծրագրերին, արվեստի ու մշակույթի հանրահռչակմամբ՝ ժողովուրդների մերձեցմանը, նրանց միջեւ բարեկամական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Չինաստանի կառավարությունը խրախուսում է իր երկրի համալսարաններում ցանկացած ժողովրդի ներկայացուցիչների ուսանելը, աշխատելը: «UWEE»-ն իր առջեւ խնդիր ունի այդ նպատակների իրագործմանն աջակցելը: Մեզ էլ ընտրել են որպես իրենց աջակիցներ: «Մեկ աշխարհ, մեկ ապագա» փարիզյան ցուցահանդեսին մասնակցության համար հայտ ներկայացրեցին 5 հազարից ավելի երեխաներ աշխարհի տարբեր ծագերից: Հայաստանից՝ 15 հոգի: 5 հազար կտավներից հատուկ հանձնաժողովն ընտրեց ընդամենը 100 լավագույնները: Ցուցահանդեսին մեծ աջակցություն են ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատուները, Ռուսաստանի «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը, ֆրանսիական «Կարուսել» ընկերությունը: Նկարները հավաքվել են Բելառուսում եւ ինքնաթիռով տեղափոխվել Ֆրանսիա: Տեղեկացնենք նաեւ՝ նույն խորագրով ցուցահանդես է կազմակերպվում արդեն երկրորդ անգամ: 

Ահա նրանք՝ ցուցահանդեսին մասնակցող հայ շնորհալիները.

Միքայել Մովսիսյան, Սյունիքի մարզ, քաղաք Սիսիան, սովորում է Երեւանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, 8 տարեկան, նկարը՝ «Փրկենք երկիրը»:

Էլեն Պողոսյան, Երեւանի Դավիթաշենի թիվ 200 դպրոցի սան,14 տարեկան, նկարը՝ «Դու չգիտես, որ դա ճիշտ է, մինչեւ որ չլինի»:

Արփի Ամիրխանյան, Երեւանի թիվ 49 դպրոց, 7 տարեկան, նկարը՝ «Առանց ջուր կյանք չկա»:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Թեգեր: մշակույթՑուցահանդես
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ինչպես ընդունել ճիշտ եւ լավ որոշումներ

Ամեն գնով պետք է պահենք ու պահպանենք մեր հայրենիքը

Ամեն գնով պետք է պահենք ու պահպանենք մեր հայրենիքը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist