Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Պիկասոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է…»

Հունվարի 22, 2022
Այլք
«Պիկասոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է…»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
360
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ո՛չ, ո՛չ եւ հազար անգամ ո՛չ, Երվանդ Քոչարին չի կարելի սովորական նկարիչ համարել, հանրածանոթ բնութագրումներն ու մակդիրներն այս դեպքում անիմաստ են: Ինչպե՞ս բնորոշել նրան՝ հզո՞ր, թե՞ հանճարեղ. այս երկու գնահատականների միջեւ, թերեւս, կարելի է տատանվել, չնայած ես հակված եմ երկրորդին…»:

Անդրե Պասկալ ԼԵՎԻՍ

Արվեստի պատմաբան, Ֆրանսիա

Ոչ միայն հայոց տասներկուերորդ մայրաքաղաք Երեւանի, այլեւ Հայաստանի ու ողջ հայության ոգու խորհրդանիշը դարձած Սասունցի Դավթի հուշարձանն արարվել է 1959 թ.՝ հանճարեղ Երվանդ Քոչարի ձեռամբ: Բայց քչերն են տեղյակ, որ փառահեղ այս ձիարձանին նախորդել է Սասունցի Դավթի մեկ այլ հուշարձան, որի հեղինակը կրկին ինքն էր՝ Քոչարը: Քանդակագործն այն երկնել էր 1939 թ., երբ նշվելու էր մեր ազգային էպոսի հազարամյակը: Այն տեղադրվելու էր Երեւանի երկաթուղային կայարանի առջեւ, որպեսզի Դավիթը «դիմավորեր» Հայաստան այցելած հյուրերին: Ստեղծված հոբելյանական հանձնաժողովն այդպես էր որոշել: Դիմում են հայտնի քանդակագործներ Արա Սարգսյանին, Սուրեն Ստեփանյանին, Այծեմնիկ Ուրարտուին: Ժամկետի սղության պատճառով հայտարարված մրցույթի մասնակիցները հրաժարվում են՝ հայտարարելով, որ դրա համար անհրաժեշտ է մեկ-երկու տարի: Իսկ ժամանակ չկար: Հանձնաժողովի անդամներից մեկի առաջարկով դիմում են Փարիզից հայրենիք նոր վերադարձած Երվանդ Քոչարին, որն էլ հետագայում պատմելու էր. «Հայաստանը պատրաստվում էր էպոսի հոբելյանին, բայց էպոսի գլխավոր հերոսի արձանը չկար: Ես արդեն պատրաստել էի պլաստիլինից մի փոքրիկ արձան: Այդ ժամանակ ապրում էի Տերյան փողոցի թիվ 65 համարում: Հրաչյա Գրիգորյանը տեսել էր այդ գործը եւ հավանել: Նա Գրիգոր Հարությունյանին առաջարկում է իմ էսքիզը: Գիշերվա ժամը 12-ին Հրաչյա Գրիգորյանը եկավ, թե՝ գնանք կենտկոմ: Գրիգոր Հարությունյանը միջինից բարձր երիտասարդ մարդ էր, լուրջ եւ խոհուն: Նա ուշիուշով զննեց իմ էսքիզը եւ հետո ասաց, որ շտապել է հարկավոր եւ իրականացնել արձանը, քանի որ հոբելյանին շատ քիչ ժամանակ է մնացել: Հարցրեց՝ կարո՞ղ եմ արդյոք հասցնել: Ես ինքնավստահ պատասխանեցի՝ այո, եթե միայն իմ պահանջներն առանց ուշացման կատարվեն: Գրիգոր Արտեմիչը կարգադրեց մյուս օրվանից սկսել գործը: Նա ամեն օր  չորսից մինչեւ հինգը գալիս, հետեւում էր աշխատանքին»:

Տասնութ օր, եւ մաեստրոն ավարտում է արձանը: Այն տեղադրվում է կայարանամերձ հրապարակում, որը զարդարում է շուրջ երկու տարի: Ինչո՞ւ այդքան կարճատեւ կյանք շքեղ այդ արձանին, որից այսօր միայն հատուկենտ լուսանկարներ են մնացել… Զավեշտի է նման, բայց փաստ է. 1941 թ. հունիսի 23-ին քանդակագործը… բանտարկվում է: Պատճառներից մեկն այն էր, որ քանդակում մերկացրած սրով հեծյալը նայում էր դեպի հարեւան ու «բարեկամ» թուրքին: Ճակատագրի հեգնանք՝ հեղինակը պիտակվում է որպես «ժողովրդի թշնամի», իսկ քանդակը բառացիորեն ջարդուփշուր է արվում: Քոչարը հայտնվում է ճաղերի հետեւում եւ այնտեղ մնում երկու տարի: Բանտարկությունից ազատվելուց նույնքան ժամանակ անց որոշվում է վերականգնել արձանը, եւ հանճարեղ արվեստագետը կերտում է անմրցակից իր գլուխգործոցը երկրորդ անգամ, գլուխգործոց, որի ասելիքը գրեթե նույնն է, բայց կերտվածքի ու լուծումների առումով էականորեն տարբերվում է նախորդից: Վկան՝ ոչնչացված  «Սասունցի Դավթի» առկա լուսանկարը:

Նոր արձանի բացումը տեղի է ունենում 1959 թ. դեկտեմբերի 3-ին՝ նույն հրապարակում: Իշխանություններն արել էին հնարավոր ամեն բան, որպեսզի արարողությունն անցներ աննկատ, սակայն ժողովուրդն արձանի բացումը վերածում է համազգային տոնախմբության:

Ասենք,  որ  Դավթի բնորդը հայ պարարվեստի երախտավոր Վանուշ Խանամիրյանն է, որի վրա քանդակագործի հայացքը սեւեռվել էր «Սասունցի Դավիթ» օպերային ներկայացման մեջ գլխավոր հերոսի կերպարը մարմնավորելիս: Նաեւ հավելենք, որ այս արձանը երեւանյան հուշարձաններից ոչ միայն ամենաշքեղն է, այլ նաեւ… ամենածանրը իր քաշով՝ երեքուկես տոննա:

…Այսօր անմահ արվեստագետի հիշատակի օրն է, ուստի հարկ է, որ անդրադառնանք նրա արմատներին, անցած ճանապարհին. ծնողները շուշեցիներ էին՝ Սիմեոն եւ Ֆեոկլա Քոչարյանները, իսկ ինքը ծնվել է Թիֆլիսում, ավարտել Ներսիսյան դպրոցը, միաժամանակ ուսանել գեղարվեստը խրախուսող Կովկասյան ընկերության նկարչության եւ քանդակի կրթօջախում, այնուհետեւ՝ Մոսկվայի պետական ազատ գեղարվեստական արվեստանոցում՝ Պյոտր Կոնչալովսկու արվեստանոցում: Վերադառնալով Թիֆլիս՝ մասնակցել է վրացի նկարիչների աշնանային երկրորդ ցուցահանդեսին: Քսաներկու տարեկանում նա արդեն գեղանկարչության պրոֆեսոր էր եւ մինչեւ Փարիզ մեկնելը՝ համբավավոր նկարիչ: 1922-ին Քոչարը մեկնում է Պոլիս, հաջորդ հանգրվանը՝ Վենետիկը, որտեղ ուսումնասիրում է Ս. Ղազարի մատենադարանի մանրանկարչական հարուստ հավաքածուն, ծանոթանում հռոմեական եւ Վերածննդի արվեստի գանձերին: 1923-ին հաստատվում է Ֆրանսիայի մայրաքաղաքում, այստեղ էլ ստեղծում է պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձեւ՝ տարածական նկարչությունը:

1936 թվական. վերադարձ հայրենիք, որտեղ մեղադրվում է ֆորմալիզմի մեջ, ինչը «ժողովրդի թշնամու» հոմանիշ էր: Երեք տարին բավական էր, որ նշյալ մեղադրանքին  գումարվեր նաեւ իբր «թուրքի վրա սուր քաշած» Սասունցի Դավթի հուշարձանը: Այս ամենի հետեւանքն այն էր լինելու, որ հայրենիքում Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը բացվելու էր բնօրրան վերադարձից 30 տարի անց միայն: Մինչդեռ ժամանակին մեծանուն արվեստագետին գնահատել ու փայփայել էր պետք, մեծարել՝ ինչպես… օտարները. «Քոչարի տարածական նկարչությունն արդի արվեստի նվաճումներից է, նշանակալի այնքան, որքան Բրանկուզիի անեղծ ձեւերը, Պիկասոյի եւ Բրաքի կառուցվածքները… Տարածական նկարչությունը խարխլեց արձանագործության եւ հարթանկարչության շրջանակը: Այն բարեփոխեց տեսողական օրենքները՝ մի նոր ուղի բացելով նկարիչների ու քանդակագործների առջեւ: Եկել է ժամանակը՝ հատուցելու Քոչար արարչագործի պատվո վճարը, որին նա արժանի է իրավամբ…». սա կրկին ֆրանսիացի արվեստաբանի՝ այս անգամ Վալդեմար Ժորժի հիացական խոսքն է:

Ժամանակը հատուցել է Քոչարին: Հատուցել է լիուլի՝ ապահովելով նրա անմահությունը գալիք ժամանակների հոլովույթում. «Պիկասոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է»,- գրել է փայլուն գեղանկարիչն ու քանդակագործը, նաեւ մոմաներկի գյուտարար՝ շուշեցի ծնողների հանճարեղ զավակը:

Ասել է, թե Քոչարը դարձել է հավերժի ճամփորդ…

Թեգեր: Երվանդ Քոչարքանդակագործ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Օրինակելի դարձած նվիրումի ասպետը

Օրինակելի դարձած նվիրումի ասպետը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist