Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Օրինակելի դարձած նվիրումի ասպետը

«Հանուն այն բանի, որ իրականացնեմ ամեն բան, ինչ մտածել եմ, պատրաստ եմ զոհաբերել հաճույքները»

Հունվարի 22, 2022
Այլք
Օրինակելի դարձած նվիրումի ասպետը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
314
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի ազգային հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին դարձավ 33 տարեկան: Թվում է` դեռ երեկ էր, երբ իր նորամուտը նշեց Երեւանի «Փյունիկում», երբ նրա գլխավորությամբ հայ երիտասարդ ֆուտբոլիստները «Հրազդան» մարզադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեցին Թուրքիայի հասակակիցներին` ի հեճուկս ֆուտբոլային բոլոր օրինաչափությունների, որոնք խաղից առաջ կանխատեսում էին հյուրերի հաղթանակը… Նրա շնորհիվ Հայաստանի ազգային թիմերը նաեւ լուրջ հաղթանակներ են տոնել. երկրի գլխավոր թիմը հյուրընկալվելիս նույն` 4:0 հաշվով պարտության է մատնել Սլովակիայի եւ Դանիայի ընտրանիներին` ուրախություն պարգեւելով հայ երկրպագուներին: Բազում են հաղթանակները, եւ բազում են դրանց պարգեւած ուրախության պահերը:

Այո, հավաքականի հաղթանակների մեջ մեծ էր Հենրիխի դերը. նա իր հետեւից էր տանում խաղընկերներին, արագ որոշումներ կայացնելու ունակությամբ եւ արագ գործողություններով անլուծելի խնդիրներ առաջադրում մրցակիցներին: Երբեք չի տառապել աստղային հիվանդությամբ, խաղադաշտում ժլատություն չի արել եւ միշտ ժամանակին գնդակը հասցեագրել է լավագույն դիրքում գտնվող խաղընկերոջը` գրոհին արդյունավետ շարունակություն հաղորդելու համար:

Հենրիխ Մխիթարյանը 2009 թ. տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», իսկ շատ չանցած` նույն քաղաքի հայտնի «Շախտյոր» թիմ, որի կազմում հանդես է եկել 2010-2013 թթ.: 2013-2016 թթ. ժամանակահատվածում Հենրիխը Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար խաղացողներից մեկն էր: 2016-2018 թթ. խաղում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ 2018-2020 թ.` Լոնդոնի «Արսենալում»: 2020-ից մինչ օրս իտալական «Ռոմայում» է: Իր ծննդյան 33-ամյակի նախօրեին Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում օգնեց հռոմեական թիմին` շրջանցելու «Լեչչեի» արգելքը (3:1): Հայ ֆուտբոլիստը հանդես եկավ արդյունավետ գործողություններով. փոխարինման մտնելով երկրորդ խաղակեսի սկզբում, երբ հաշիվը 1:1 էր, Հենրիխ Մխիթարյանը 54-րդ եւ 81-րդ րոպեներին գոլային փոխանցումներ կատարեց Աբրահամին ու Շոմուրոդովին:

Հենրիխ Մխիթարյանը մի առիթով հայտարարել է, որ դեռ 5-6 տարի կարող է խաղալ բարձր մակարդակով: «Ես ուզում եմ հնարավորինս երկար խաղալ, բայց դա շատ հանգամանքներից է կախված,- ասել է նա:- Այս տարիքում հեշտ չէ սեփական մարմնին հետեւել այնպես, ինչպես պետք է: Գիտակցությունս ասում է, որ կարելի է խաղալ եւս 5-6 տարի: Հույս ունեմ, որ մարմինս համաձայն է: Հասկանում եմ, որ այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, ուստի կաշխատեմ վայելել յուրաքանչյուր ակնթարթը»:

Հենրիխ Մխիթարյանն իր կարիերայի ընթացքում երբեք չի խաղացել հանուն փողի: «Երբ լսեցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին, ցանկացա տեղափոխվել այնտեղ,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է «Sport1»-ը:- Երազում էի խաղալ Անգլիայում: Ասում էին` հանուն փողի եմ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել: Անհեթեթություն է: Ես փողի համար չեմ ֆուտբոլում, այլապես կխաղայի Ռուսաստանում: Երջանիկ էի «Բորուսիայում», սակայն երբեմն ստիպված ես ծանր որոշումներ կայացնել եւ լսել սեփական սրտի ձայնը»:

Մխիթարյանը մանկուց էր որոշում կայացրել ֆուտբոլիստ դառնալու մասին: Այդ որոշումը վերածվեց անզուսպ ձգտման, երբ նա կորցրեց հորը` ԽՍՀՄ վերջին առաջնություններում հանդես եկող Երեւանի «Արարատի» տաղանդաշատ հարձակվող Համլետ Մխիթարյանին: Իր սրտում պահելով նրա կերպարը եւ ամեն օր խոսելով նրա հետ` գուցե նաեւ մեծ ֆուտբոլիստ դառնալու նպատակների մասին, Հենրիխն «ապահովում» էր հոր բաղձալի ներկայությունն իր կողքին: Հենրիխն իր համար կերտել էր մի օրինակ, որին ձգտում էր նմանվել, հպարտանում էր, երբ ասում էին, որ ֆուտբոլային այս կամ այն որակով նման է հորը: Նշանակում է` նա պատվով է շարունակում իր հոր գործը:

Հենրիխը, ով վաղուց է սովորել որոշումներ կայացնել` դեռ մանուկ հասակից լինելով տան միակ տղամարդը, բարձր էր գնահատում լեզուների արժեքը: «Ես ծնվել եմ Հայաստանում, եւ հասկանալի է, որ իմ առաջին լեզուն հայերենն է,- նշել է Հենրիխ Մխիթարյանը:- Հետո մեր ամբողջ ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ խաղալու հրավեր էր ստացել հայրս, եւ ես բավական շուտ սկսեցի խոսել ֆրանսերեն: Ռուսերենն ինձ տատիկիցս է փոխանցվել, պորտուգալերեն սկսեցի սովորել, երբ չորս ամիս ապրեցի Պորտուգալիայում: Գերմաներեն գիտեմ, քանի որ խաղացել եմ Բունդեսլիգայում…»: Այնուհետեւ Հենրիխ Մխիթարյանը սովորել է անգլերեն ու իտալերեն` խոստովանելով, որ յուրաքանչյուր հաջորդ լեզուն իրեն ավելի ու ավելի հեշտ է տրվում:

Դեռ պատանեկան տարիքում շատ մասնագետներ նշում էին, որ Հենրիխին փայլուն ապագա է սպասվում: Անկեղծ ասած` ֆուտբոլային հանրությունը հոռետեսորեն էր վերաբերվում նման լուրերին, քանզի հաճախ ենք հույսեր կապել հայկական ֆուտբոլի այս կամ այն ծագող աստղի հետ, բայց նրանք հասունությանը զուգահեռ կորցնում էին իրենց որակները` չարդարացնելով մարդկանց սպասելիքները: Իսկ Հենրիխը համառ էր, որովհետեւ նպատակ ուներ: «Որքան հիշում եմ ինձ, մարզումներին միշտ շատ ժամանակ եմ տրամադրել: Դրա պատճառով խնդիրներ եմ ունեցել ընկերներիս հետ: Նրանք ինձ միշտ նախատում էին, որ իրենց հետ չեմ հանդիպում, չեմ մասնակցում երեկույթների, չեմ հետաքրքրվում նրանց կյանքով: Դժվար էր բացատրել, որ ֆուտբոլն է իմ կյանքը: Եվ որ նրանք էլ ինձ պետք է հասկանան: Հիմա նրանք խոստովանում են, որ ես իրավացի էի` ընտրելով ֆուտբոլը: Նույնիսկ շատ են հպարտանում ինձանով: Միշտ իմացել եմ, թե ինչ եմ ուզում: Հիմա էլ գիտեմ: Հանուն այն բանի, որ իրականացնեմ ամեն բան, ինչ մտածել եմ, պատրաստ եմ զոհաբերել հաճույքները, որքան պահանջվի»,- նշել է հայ ֆուտբոլիստը:

Հենրիխ Մխիթարյանը, իհարկե, կարող էր մնալ Հայաստանում, ինչպես արտահայտվել է մի անգամ, աշխատեր իր մի քանի հարյուր դոլարը, ապրեր սովորական միջավայրում եւ ընդհանրապես չլարվեր, չթափառեր տարբեր երկրներով մեկ: Բայց, ըստ նրա, յուրաքանչյուր մարդ պետք է երազանք ունենա: Ինչ-որ երազանք, որին ձգտի: Ֆուտբոլը բացառություն չէ: «Եթե դու աշխատում ես, եթե ավելի ու ավելի շատ ես ձգտում, փողերը ոչ մի տեղ չեն փախչի: Ես երբեք ֆուտբոլ չեմ խաղացել հանուն վաստակի: Երբ «Շախտյորում» էի, ինձ այն ժամանակվա չափանիշներով հսկայական գումար առաջարկեցին, որպեսզի խաղամ Ռուսաստանի առաջնությունում: Հրաժարվեցի: Ասացի, որ ուզում եմ խաղալ Եվրոպայում, եւ փողն այստեղ գլխավորը չէ»,- վստահ է Մխիթարյանը:

Արդեն 33 տարեկանում Հենրիխ Մխիթարյանն օրինակ է ֆուտբոլ խաղացող հայ երեխաների համար: Այսօր արտասահմանում խաղացող հայ ֆուտբոլիստների թիվն ավելի մեծ է, քան 2000-ականներին: Եվ ուշագրավն այն է, որ հիմա համեմատաբար ավելի լավ ակումբներում են խաղում: Նշանակում է` Հենրիխը լուծել է ամենամեծ խնդիրը` մատնացույց է արել Հայաստանի տեղը ֆուտբոլային աշխարհի վրա` ճանաչելի դարձնելով մեր երկիրը, իսկ ֆուտբոլային սերունդներն էլ արդեն լի են վստահությամբ, որ ֆուտբոլում բոլոր երազանքները համառության դեպքում իրականություն են դառնում:

Շնորհավորում ենք, Հենրիխ, ծննդյան 33-ամյակի առթիվ, մաղթում կատարյալ առողջություն: Ուզում ենք, որ դեռ շատ երկար քո խաղով ուրախացնես հայ ֆուտբոլասերներին: Թող օրինակդ ուղեկցի մեր բոլոր պատանիներին` հանուն հայկական ֆուտբոլի ապագայի: Եվ շնորհակալ ենք օրինակելի դարձած նվիրումիդ համար:

Թեգեր: Հենրիխ Մխիթարյանֆուտբոլ
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների կարգավորումը բխում է ՀՀ-ի եւ Արցախի շահերից

ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների կարգավորումը բխում է ՀՀ-ի եւ Արցախի շահերից

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Եթե կենդանի լիներ Սպարապետը…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist