Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Վարպետի նամակները

Ավետիք Իսահակյանի երկերի լիակատար ժողովածուի վերջին՝ 14-րդ հատորը

Հունվարի 26, 2022
Այլք
Վարպետի նամակները
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
506
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բոլորովին վերջերս լույս տեսավ Վարպետի Երկերի ժողովածուի 14-րդ հատորը, որը պարունակում է նրա նամակները՝ 1924-ից մինչեւ 1957-ի ժամանակահատվածում գրված: Իսահակյանի նամակները մինչ այդ հրատարակվել են մի շարք պարբերականներում, նրա երկերի ժողովածուներում: 1979-ին լույս տեսած նրա Երկերի ժողովածուի 6-րդ հատորն ամբողջությամբ պարունակում է Ավ.Իսահակյանի նամակները, սակայն այն ամբողջական չէ, ամբողջականը ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ջանքերով իրականացած ակադեմիական հրատարակության 13-րդ եւ 14-րդ հատորներում ամփոփված եւ մեզ հասած նամակներն են, որոնք բոլորովին նոր լույս են սփռում հանճարեղ գրողի կյանքի, նրա փիլիսոփայության, հայրենասիրության, համամարդկային արժեքները գնահատելու կարողության, մարդկության, նաեւ իր պաշտելի երկրի ապագան մարգարեաբար կռահելու իմաստնության վրա:

Արդեն Վալերի Բրյուսովի հրատարակած «Поэзя Армении» ժողովածուի առաջաբանում, որը լույս տեսավ 1916-ին՝ Հայոց մեծ ցեղասպանությունից մեկ տարի անց, Իսահակյանը, Բրյուսովի կարծիքով, համեմատվում է եւ հավասարի իրավունքով կանգնում ֆրանսիական, գերմանական, ռուսական նշանավոր բանաստեղծների կողքին: Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը թարգմանված է աշխարհի բազմաթիվ լեզուներով. այն համարվել է բանաստեղծի գլուխգործոցը: Ինչպես կտեսնենք Իսահակյանի նամակներից, նա իր գլուխգործոցը համարում էր «Ուստա Կարո» վեպը, որը մնաց անավարտ:

1939-ին Իսահակյանի «Ընտիր երկերի» ժողովածուի առաջին հատորի առաջաբանում գրականագետ Խորեն Սարգսյանը գրում է՝ Իսահակյանին ենթակա են թե ժամանակը եւ թե տարածությունը. «Նրան հայտնի են դրախտի գաղտնիքները, նա շոշափելի, ինչպես այսօրը, պատկերացնում է հայ ժողովրդի նախահայրերին»: Հայրենիքի նկատմամբ ունեցած նվիրումի զգացումը Իսահակյանին ուղեկցել է ողջ կյանքում: Իր նամակների մեծագույն մասում բանաստեղծն ամենատարբեր առիթներով հիշեցնում է, թե պետք է սիրել մեր հայրենիքն ու լեզուն, նաեւ ամբողջ մարդկությանն ու տիեզերքը:

1952 թ. Հայաստանի պիոներ-դպրոցականներին ուղղված նամակում Իսահակյանը դեռ պատանեկության տարիքին չհասած դպրոցականներին պատգամում է ոչինչ չխնայել հայրենիքի համար, պարծենալ նրանով, նրա հերոսներով, նրա մշակույթով ու անցյալով. «Սիրել մայրենի լեզուն եւ բոլոր լեզուներն էլ լավ տիրապետել»: Նա նաեւ շեշտում է պետություն ունենալու կարեւորությունը, «որովհետեւ պետություն չունեցող ժողովուրդները փոշի են, ցնցոտի ուրիշ ժողովրդի տակ: Սիրեցեք մեր պետությունը եւ նրա քաջ բազուկը՝ բանակը, զորքը»:

Բազմիցս իր նամակներում Վարպետը խարազանում է դավաճանության արատավոր երեւույթը եւ պատգամում հավատարիմ լինել բարեկամին, ընկերոջը, ազգին ու հայրենիքին: Ու որպես հաստատումն իր ասածի՝ կրկնում է արաբական իմաստախոսությունը. «Մի՛ դավաճանիր այն մարդուն, որը քեզ հավատում է, եթե դու նույնիսկ պաշտոնով լրտես լինես»: Նամակներում, բնականաբար, կարեւոր տեղ են զբաղեցնում գրականության հարցերը: Դրանցից իմանում ենք, թե որքան պահանջկոտ է եղել Վարպետն իր անձի նկատմամբ, որքան մեծ տեղ է տվել ընթերցանությանը, թարգմանական գրականության որակին, գրողների բազմագիտակությանն ու սիրած գործին անմնացորդ նվիրվելուն:

Իսահակյանը 1926-1930 թվականներին Հայաստանում էր, եւ նրա նամակներից իմանում ենք մեր երկրի իրական վիճակի մասին: Նամակների մի զգալի մասն ուղղված է տարբեր պաշտոնյաների՝ օգնության խնդրանքով ոչ թե իր անձի կամ ընտանիքի, այլ իր շրջապատի մարդկանց համար: Հատկապես այդօրինակ նամակները շատ են 1939-ից սկսած, երբ Վարպետը վերջնականապես հաստատվեց Հայաստանում:

Թե արտասահմանից առաջին անգամ վերադարձի ժամանակ եւ թե երկրորդ անգամ ընդմիշտ վերադառնալիս Վարպետը ձգտում է ծանոթանալ իրական Հայաստանի կյանքին, շրջել նրա տարբեր շրջաններում ու գյուղերում: Նա մեկնում է Մարտունի, Վայոց ձոր, Սյունիք: Նրան հետաքրքրում են նաեւ հոծ հայկական բնակչություն ունեցող այն վայրերը, որոնք այլեւս Մեծ Հայքի տարածք չէին համարվում, այլ տրվել էին հարեւան հանրապետություններին: Դրանք էին Հին Նախիջեւանը, Ախալքալաքը, Ղարաբաղը եւ Գանձակը:

Ուշագրավ են հանճարեղ քանդակագործ ու նկարիչ Երվանդ Քոչարին ուղղված նամակները, քանդակագործի հետ երկար տարիներ ջերմ ու բարեկամական հարաբերությունների մեջ է եղել Վարպետի տաղանդավոր որդին՝ Վիգեն Իսահակյանը: 1959 թ. հունվարին Վիգենին ուղղված նամակում Իսահակյանը գրում է. «Շա՜տ ուրախ եմ, որ լավ բարեկամ ես Երվանդ Քոչարի հետ: Նա հանճարեղ տղա է, օգտվիր նրա խրատներից, խորհուրդներից»:

Ավ. Իսահակյանի Երկերի 14-րդ հատորը փակվում է հմուտ իսահակյանագետ Ավիկ Իսահակյանի վերջաբանով, որը խորագրված է «Երկու քարի արանքում»: Այս վերջաբանը գրականագիտական խորազնին ուսումնասիրություն է՝ բաղկացած 117 էջից: Նրանում նամակներին զուգահեռ ներկայացվում են Իսահակյանի կյանքին ու գործին վերաբերող լրացուցիչ նյութեր: Ավիկ Իսահակյանը ճիշտ պատասխան է տալիս Վարպետի այն ընդդիմախոսներին, որոնք նրան մեղադրում էին, թե իր փառքի համար է վերադարձել հայրենիք: Վարպետի ներկայությունը Խորհրդային Հայաստանում ունեցել է ազգապահպան նշանակություն: Նա այն քչերից էր, որ չարաբաստիկ 1937 թ. պահեց իր մարդկային ու քաղաքացիական անաղարտությունը: Նա ազնվության ու բարության մարմնացում էր, եւ նրա օրինակը պետք է լիներ Հայաստանի հողի վրա:

Վարպետի նամակներում կան մի քանի սիրային մտերմիկ նամակներ, որոնք գրվել են այն ժամանակ, երբ նա ամուսնացած էր Սոֆյայի հետ եւ ուներ արդեն որդի: Այդ նամակները կարծես «Լիլիթ» պատմվածքի դրվագներից լինեն: Իսահակյանի այդ հետամուսնական սերերի մասին մանրամասներ է հաղորդում Ավիկ Իսահակյանն իր վերջաբանում՝ զետեղելով նաեւ այդ սերերի մի քանիսի դիմանկարները: Շատ գեղեցիկ է հատկապես նկարչուհի Վավա Խաչատրյանի դիմանկարը, որը վրձնել է ամուսինը՝ Սարգիս Խաչատրյանը, 1922-ին, Վենետիկում:

Ընդհանրապես գրքում զետեղված են կարեւոր նկարներ, որոնք առավել վավերագրական են դարձնում նամականին: Իսահակյանի նամակների բնագրերը, ծանոթագրություններն ու ցանկերը կազմել է Լաուրա Վիրաբյանը, իսկ գիրքը խմբագրել են ՀՀ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դեւրիկյանը եւ իր գրականագիտական ողջ կյանքը Վարպետի ստեղծագործությանը նվիրած՝ բանասիրության դոկտոր Ավիկ Իսահակյանը:

Այս հրաշալի հատորի լույս աշխարհ գալու համար անհրաժեշտ է շնորհակալ լինել Միքայել եւ Կարեն Վարդանյաններին՝ նյութական աջակցության համար:

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Թեգեր: Ավետիք Իսահակյան
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Հաղթանակ սատանայի նկատմամբ

Լեզվական խորհրդատվություն պատգամավորներին

Լեզվական խորհրդատվություն պատգամավորներին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist