Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գեղանկարչի արեւոտ գունաշխարհը

Մեծանուն լեզվաբանի տաղանդավոր զավակը

Հունվարի 26, 2022
Այլք
Գեղանկարչի արեւոտ գունաշխարհը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
224
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Քիչ արվեստագետների է բախտ վիճակվում իրենց ողջության օրոք արժանանալ թանգարան ունենալու երջանիկ բախտին: Դրա համար նախեւառաջ ստեղծագործական պատկառելի հունձք պետք է ունենալ, վաստակել դրա իրավունքը արարիչ վրձնով, ինքնահաստատվել եւ օծված լինել մուսաների օրհնությամբ: Այդ երջանիկներից էր մեծավաստակ Մանուկ Աբեղյանի արժանավոր որդին՝ հայրենի բնաշխարհի վրձներգիչ Մհեր Աբեղյանը՝ ծնված հայոց հոգեւոր կենտրոն Էջմիածնում, որտեղ էլ 1990-ին բացվեց նկարչի թանգարանը: Միայն ափսոս, որ իր այս տան դռնով հաճախակի ներսուդուրս անելը, այցելուների, ուսանողների, արվեստակից ընկերների  հետ հանդիպումները կարճատեւ էին լինելու՝ ընդամենը չորս տարի, երբ կյանքի վարագույրն իջավ 85 տարեկան հասակում…

Յուրաքանչյուր արվեստագետ երախտագիտության արժանի իր ուսուցիչներն է ունենում: Մհեր Աբեղյանի պարագայում նրանք երկուսն էին՝ անվանի նկարիչներ Ստեփան Աղաջանյանն ու Սեդրակ Առաքելյանը, որոնց նա աշակերտել էր մայրաքաղաքի գեղարվեստական տեխնիկումում, ուսանելիս հրապուրվել գունաշխարհի կախարդանքով, հետո հաջորդաբար ուսումը շարունակել նախ Մոսկվայի գեղարվեստատեխնիկական, այնուհետեւ Լենինգրադի պրոլետարական կերպարվեստի  ինստիտուտում:

Հայրենիք՝ ներշնչանքների աղբյուր. վերադառնալով հարազատ եզերք՝ սկսվում է գեղանկարչի ստեղծագործական արգասաբեր կյանքը: Տարբեր տարիների անհատական ցուցահանդեսներ է ունենում Հայաստանում, ԽՍՀՄ տարբեր քաղաքներում՝ Մոսկվա, Տալլին, Կաունաս, Վիլնյուս, Օդեսա, Լենինգրադ, Թբիլիսի, այլ քաղաքներ: Մասնակցում է արտասահմանյան եւ միջազգային տարբեր ցուցահանդեսների, որոնց թիվն անցնում է երկու տասնյակից:

Գեղանկարչի արվեստում առանձնահատուկ տեղ ունի Հայաստան աշխարհն իր չքնաղ բնությամբ, իր ապրող-արարող մարդկանցով, հայոց արեւաբույր բարիքներով: Նրա բնանկարներն առանձնանում են լուսավոր բներանգներով, նատյուրմորտները՝ պլաստիկ շոշափելիությամբ, ընդգծված գունեղությամբ՝ «Երեւանյան նատյուրմորտ», «Կիրովականի լեռները», «Բյուրականի սարերում», «Բջնի», «Նռներով նատյուրմորտ», սքանչելի այլ կտավներ, որոնցում նկարիչը նախընտրում է լայն տարածական ընդգրկում ունեցող, արեւի պայծառ լույսով ողողված բնանկարներ՝ հագեցած ներքին հավասարակշռությամբ, անդորրի զգացողությամբ, կյանքի բանաստեղծական ընկալմամբ: Երբեմն բնանկարներում ավելանում են առօրյա աշխատանքով զբաղվող մարդկանց ընդհանրացված պատկերներ՝ արտահայտելով կյանքի հարատեւման, հայրենի հողի ու մարդու անքակտելի կապի մասին արվեստագետի խոհերն ու մտորումները: «Հայրենիք», «Մայր Հայաստան», «Հաց» եռանկարում խտացված է հայրենի երկրի հավաքական պատկերը:

Նկարիչն ամբողջ կյանքում զբաղվել է գրաֆիկայով, աշխատել է տարբեր նյութերով ու տեխնիկական միջոցներով (մատիտ, ածուխ, սագինա, կավճամատիտ, գծանկար, լինոփորագրություն, օֆորտ), ստեղծել հայրենի բնության, գյուղական կյանքին ու կենցաղին նվիրված քնարական պատկերներ ու դիմանկարներ: Ընդգծելի է նաեւ այն, որ նա կարպետի, խեցեղենի, կենցաղային իրերի միջոցով վարպետորեն շնչավորում է միջավայրը՝ յուրատեսակ կապ ստեղծելով անցյալի ու ներկայի միջեւ: Նկարչի արվեստում այնքան էլ մեծ թիվ չեն կազմում դիմանկարները, որքան էլ որ նաեւ սակավաթիվ այդ ստեղծագործություններն են արվեստի կատարյալ գործեր:

Հայտնի է, որ մեր ազգային էպոսին շատ արվեստագետներ, գրողներ ու բանաստեղծներ են անդրադարձել: Մհեր Աբեղյանը «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի համահավաք տեքստը նկարազարդել է երիտասարդ տարիքում՝ 1939-ին, երբ նշվում էր գրական այս շքեղ կոթողի հազարամյակը: Պատկերազարդել է Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Շիրազի, Վախթանգ Անանյանի, Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործություններից: Ասել է, թե ստեղծագործել է բոլոր ժանրերով՝ թողնելով իր անհատականության կնիքը: Իսկ նրա լավագույն ստեղծագործություններն իրենց մշտական հանգրվանն են գտել Երեւանի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի ու այլ քաղաքների հանրահայտ թանգարաններում: Այդպիսին է տաղանդի ուժով արարված ստեղծագործությունների ճակատագիրը:

Թեգեր: արվեստՄհեր Աբեղյանմշակույթնկարիչ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պարույր Սեւակը՝ ժամանակակիցների գնահատմամբ

Պարույր Սեւակը՝ ժամանակակիցների գնահատմամբ

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist