Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պարույր Սեւակը՝ ժամանակակիցների գնահատմամբ

Հունվարի 26, 2022
Այլք
Պարույր Սեւակը՝ ժամանակակիցների գնահատմամբ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
364
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վազգեն Ա.- Պարույր Սեւակն այնպիսիներից եղավ, որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում։ …Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեւակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը…

Ռոբերտ Ռոժդեստվենսկի.- Բարեւ, Պարույր։ Ես քեզ ասում եմ՝ բարեւ, եւ գիտեմ, որ ի պատասխան կլսեմ քո ձայնը։ Քո ձայնով ինձ կպատասխանեն երգեցիկ, կարկաչուն գետերը Հայաստանի։ Անհանգիստ, ինչպես դու։ Շռայլ, ինչպես դու։ Իմաստուն, ինչպես դու։ Եվ հավերժ, ինչպես դու։ Ինձ կպատասխանեն քո արեւոտ հողի աշխատավորները՝ մարդիկ, որոնց ափերը կոշտ են քարի պես, իսկ սրտերը՝ թրթռուն ու բաց, ինչպես Սեւանի հարթությունը։ Ինձ կպատասխանեն հազարամյա պատմության հզոր որոտները, կյանքը հաստատող, ցնծուն ձայները, որ լսվում են ծննդատներից։ Անցյալը կպատասխանի, եւ ներկան։ Թռչունները եւ աստղերը։ Ցողի կաթիլները եւ անձրեւի կաթիլները։ Ինձ կպատասխանեն այսօրվա եւ վաղվա սիրահարված հողերը։ Քո ձայնով կպատասխանեն։ Քո բանաստեղծություններով։ Դրա համար՝ միշտ բարեւ, մեր Պարույր։ Շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա առթիվ։

Վահագն Դավթյան.- Իր մեծ նախորդների՝ Նարեկացու եւ Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա։ Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ… Հնչեցին՝ իրենց ղողանջները փլելով ամբողջ հայ ժողովրդի հոգում՝ Մայր Հայաստանից մինչեւ սփյուռքի հեռավոր ծայրերը։ 

Լեւ Օզերով.- Նրա մեջ մի այրող բան կար։ Բորբոքող, անկասելի, ձգող մի բան։ Թուխ, լայնաշուրթ, լարված, զգայուն։ Խոշոր աչքերում՝ մշտական անհանգստություն։ Մշտասեւեռ վիճակ։ Շատ կարեւոր մի մտքի հետամուտ մշտապես, որը կռահել չէի կարողանում։ Պարույր Սեւակը այդպես էլ գաղտնիք մնաց… Նրա ներսը ամբողջովին եռք էր ու փոթորիկ։ Նա բազմաթիվ մտահղացումներ ուներ։ Գովեստներ չէր որոնում, այլ ձգտում էր հասկացված լինել։

Անդրեյ Վոզնեսենսկի.- Նա զգայուն էր ծաղկաթերթի, բառի, զգացմունքի հանդեպ։ Չխնայեց իրեն։ Սեւակի բանաստեղծությունները կմնան։ Նրանք շարունակում են հնչել եւ խորհել։ Արվեստը եւ պատմությունը մահվան հաղթահարումն են։ Բանաստեղծի ոգին եւ անհատականությունը, որ ամփոփված են բանաստեղծական քառատողերում, «ցպահանջ» հասցեագրված են միլիոնավոր ապրող եւ դեռ չապրող մարդկանց։

Ջանսուղ Չարկվիանի.- …Օրհնյալ է այն երկիրը, որ հանճարեղ զավակներ ունի։ Եվ երիցս է օրհնյալ, որ կարողանում է գնահատել այդ հանճարեղ զավակներին։

Պատրաստեց  Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ  

Թեգեր: գրողմշակույթՊարույր Սեւակ
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Անվտանգային ռիսկերի չեզոքացումն անհրաժեշտություն է

Անվտանգային ռիսկերի չեզոքացումն անհրաժեշտություն է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist