Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պատմական հիշողությունը հուշում է ճանապարհը

Ռազմական պատմությունը՝ կարեւորագույն ուղղություն հայագիտության մեջ

Հունվարի 28, 2022
Այլք
Պատմական հիշողությունը հուշում է ճանապարհը

04

8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
806
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աշխարհում կան պետություններ, որոնք բանակ չունեն ոչ թե այն պատճառով, որ զրկված են զինված ուժեր ստեղծելու տնտեսական հնարավորությունից, այլ որ բանակի անհրաժեշտություն չեն զգում: Այդ պետությունները, որոնց թիվն ուղղակի աննշան է, այնպիսի տարածքներում են ձեւավորվել, որտեղ ստիպված չեն մշտապես ազգային անվտանգության խնդիր լուծել: Կան նաեւ այնպիսի երկրներ, որոնք զարգացնում են իրենց զինված ուժերը հարձակվելու եւ նվաճելու համար: Իսկ նրանց պոտենցիալ զոհերն իսկապես զինված ուժերի կարիք ունեն, որովհետեւ զբաղեցնում են այնպիսի տարածքներ, որոնք միշտ հայտնվում են այս կամ այն նվաճողի ուշադրության կենտրոնում: Այդպիսի պետություններից է Հայաստանը: Հայկական լեռնաշխարհը միշտ բնական միջնաբերդ է եղել՝ իշխող դիրք գրավելով շրջապատող երկրների նկատմամբ: Այս տեսանկյունից Հայաստանը ռազմավարական հատուկ նշանակություն ունի եւ հենց դրա պատճառով է գտնվել նվաճողների տեսադաշտում: «Դա եղել է այնքանով, որքանով նրան տիրողն իշխել է Քուռի հովտի, Ադրբեջանի տափաստանի, Միջագետքի հարթավայրի ու Անատոլիայի դաշտավայրի վրա,- գրել է ռուս հայտնի արեւելագետ, Թուրքիայի, Իրանի, Աֆղանստանի եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների նոր եւ նորագույն պատմության հետազոտող Գուրկո Կրյաժինը:- Հենց այդ պատճառով էլ մենք տեսնում ենք, որ հազարամյակների ընթացքում Արեւմուտքի եւ Արեւելքի մեծ պետությունները կատաղի կռիվներ են մղել իրար դեմ` Հայաստանին տիրելու համար»:

Հայ ժողովուրդն Առաջավոր Ասիայի ամենահին ժողովուրդներից է: Ստեղծելով իրենց պետականությունը՝ հայերը հազարամյակների ընթացքում ստիպված են եղել անվերջ պայքարել սեփական քաղաքական անկախության համար: Հայոց բանակը, ինչպես արձանագրել է պատմությունը, հզոր է եղել հին աշխարհում՝ զինված ժամանակի ամենակատարյալ պաշտպանողական զենքերով, ունեցել է մարտավարական ու ռազմավարական միտք՝ տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու համար: Չնայած որ փաստերի պակաս, ըստ էության չկա, զարմանալի է, որ պատերազմական գործողությունների ռազմավարությունն ու մարտավարությունը հայագիտության մեջ լուրջ ուղղության չեն վերածվել: Հաղթանակների պատճառների վերլուծությունը ոչ միայն ցուցադրում է, թե ինչպիսին է հայ ժողովրդի ներդրումը ռազմական արվեստի ոլորտում, այլեւ իրական փաստերի նկարագրությամբ բացատրում է, թե, օրինակ, որոնք են այն միջոցները, որոնք փոքրաթիվ ստորաբաժանումներին հնարավորություն են տվել հաղթել այս կամ այն ճակատամարտում: Մասնավորապես՝ ինչպես Գեւորգ Մարզպետունու փոքրաթիվ խմբին հաջողվեց կատարյալ պարտության մատնել արաբական զորքին, որը մինչ այդ Սեւանի ճակատամարտում փախել էր Աշոտ Երկաթի մի քանի հարյուրյակ քաջերից: Կան նաեւ օրինակներ, որ ռազմական գերազանց ուժեր ունենալով՝ պարտվել ենք. Տիգրան Մեծի հսկայական բանակը Լուկուլլոսի հռոմեական բանակին անսպասելիորեն պարտվեց Տիգրանակերտի մոտ եւ այլն:

Կամ՝ եթե պետությունը չի հարձակվում, միշտ չէ, որ թույլ է: Երբ Տիգրան Մեծը պատանդ էր Պարթեւստանում, Մեծ Հայքը, որը, թվում է, մնացել էր ստվերում, անթեղված էր պահում իր ուժը: Եվ դա է պատճառը, որ գահ բարձրանալուց ընդամենը մեկ տարի անց Տիգրան Մեծը Մեծ Հայքին միացրեց Ծոփքը, որը մայր հայրենիքին վերամիավորել չէր հաջողվել նույնիսկ Արտաշեսյան թագավորական հարստության հիմնադիր Արտաշես Մեծին: Միաժամանակ Տիգրան Երկրորդը չէր կարող հաղթել Հռոմեական կայսրությանը, եթե երկիրը չունենար ուժեղ բանակ ստեղծելու, սպառազինություն, հանդերձավորում ու մատակարարում ունենալու հնարավորություններ:

Ըստ առկա տեղեկությունների՝ ակնհայտ է, որ հայկական եւ պարսկական մարտակարգերը նման են եղել իրար, նաեւ՝ մարտական կարգերի դասավորման գագաթնահար նետաձգությունը: Նմանություններ կան նաեւ հայերի ու հռոմեացիների ռազմական արվեստների միջեւ: Մասնավորապես՝ զորքերը հռոմեացիների պես շարելով լեգեոններով, կոհորտաներով, մանիպուլաներով եւ ցենտուրիաներով՝ հայերը դրանց տվել են «բյուր», «հազարյակ», հարյուրյակ, «հիսնյակ» անունները: Այս օրինակները նշեցինք միայն այն պատճառով, որ Հռոմեական կայսրությունը, Պարթեւստանը, Պարսկաստանն ու Հայաստանը եղել են ժամանակի գերտերությունները: Այսինքն՝ կար ժամանակ, երբ պարտության էինք մատնում մոլորակի ուժեղագույններին, իսկ հիմա ոչ միայն մոռացել ենք մեր անցած ուղին, այլեւ մեզ անգամ չեն «թույլատրում» «թպրտալ» փոքր պետությունների շարքում: Ահա թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր վատ հիշողություն ունեն եւ ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ հազարամյակների պատմության ու նախկին հաղթանակների համար ոչ ոքի չեն պարգեւատրում, որ ստեղծագործելու աստվածային ունակությունը միայն խաղաղության մեջ է ավելի հնչեղ ու կատարյալ դրսեւորվում: Հիմա պետք է մտովի վերադառնանք Հայկ նահապետի օրերը, կանգնենք նրա դատաստանի առջեւ ու փորձենք պատասխանել այն հարցին, թե ինչն այնպես չարեցինք ու ինչու:

Մովսես Խորենացին վկայում է, որ երբ Հռոմեական կայսրությունում գերի էին վերցնում հայի, չգրված օրենքի համաձայն՝ չէին նվաստացնում, գլադիատոր չէին դարձնում: Պարզապես սպանում էին կամ բաց թողնում. աստվածային կամ ազնվական ժողովրդին նվաստացնելը մեղք էր համարվում: Սպանելը նույնպես արժանապատիվ վերաբերմունք էր: Հիմա եկեք նայենք մեր թշնամիներին, նրանց մակարդակին ու տեսնենք, թե որտեղից ուր ենք գլորվել, որ ենթարկվում ենք այսպիսի նվաստացումների: Նրանք այսքան հին պատմություն չունեն եւ «չգիտեն» մեր ծագման մասին, իսկ մե՞նք…

Հին Հայաստանի բանակը զինված չի եղել պաշարողական միջոցներով՝ բերդեր եւ ամրոցներ քանդելու համար: Ոչ թե այն պատճառով, որ դրանք ստեղծելը բարդ էր, այլ որովհետեւ Հայաստանը հարձակողական ու նվաճողական պատերազմների քաղաքականություն չի վարել եւ իր պատմության մեծ մասի ընթացքում կռվել է միայն հայ ժողովրդի ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար: Հայ ժողովրդի պաշտպանողական պատերազմների մասին է վկայում նաեւ այն փաստը, որ երկրում մեծ թիվ են կազմել տարբեր ժամանակաշրջաններին թվագրվող բերդերն ու ամրոցները:

Իհարկե, այս նյութի շրջանակներում հնարավոր չէ լիակատար պատկերացում տալ այն զենքերի մասին, որոնք օգտագործվել են մեր երկրում Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների, կիլիկյան Ռուբինյանների, Հեթումյանների, Լուսինյանների, 1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետության օրոք եւ մեր օրերում: Չենք կարող անդրադառնալ բանակի կառուցվածքին, տարբեր գործողությունների ժամանակ նրա դրսեւորումներին ու տարբեր այլ հնարքների: Բայց պետք է փաստենք, որ այս ամենը քողարկված չէ պատմության մշուշով եւ պետք է վերածվի հայագիտության ուսումնասիրության կարեւորագույն ուղղության՝ հայոց ռազմական մտքի հետագա զարգացումն ապահովելու համար: Ժամանակակից կայուն բանակ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ մեր բանակի անցյալի մասին լիարժեք տեղեկատվություն, որը միաժամանակ հնարավորություն կտա զարգացնել առկա միտքը եւ այն հասցնել նոր բարձունքների: Այլ կերպ ասած՝ գուցե կարիք կա ստեղծելու «Հայոց ռազմական պատմություն» դպրոցական առարկա, որի բարձրագույն մասը կդասավանդվի բուհերում՝ «Հայոց պատմություն» առարկային զուգահեռ: Բայց, իհարկե, հարկ է, որ այդ հարցը մասնագետները քննարկեն բոլոր մանրամասնություններով…

Այստեղ անհրաժեշտ է նշել նաեւ այն փաստը, որ արցախյան առաջին պատերազմում հաղթեց Խորհրդային Միությունում դաստիարակված սերունդը: Այդ երկրի կրթական համակարգում ազգային-պետական արժեքներին նվիրվածության քարոզչությունն այն մակարդակի վրա էր, որ նրա բանակը հաղթեց իրեն պատերազմ պարտադրած ֆաշիստական Գերմանիային Հայրենական մեծ պատերազմում: Մենք այդ հաղթանակը կռողների մասն էինք եւ տվեցինք այնպիսի զորահրամանատարներ, ովքեր ոսկե տառերով գրեցին խորհրդային զենքի փառքը տարբեր ռազմաճակատներում: Հայ ժողովուրդն ինչպես ցամաքային, զրահատանկային, այնպես էլ ծովային զորքերի մարշալներ տվեց, բազմաթիվ հայազգի քաջեր փայլատակեցին անմար լույսով եւ իրենց նվիրումով մոտեցրին մեծ հաղթանակը: Նրանց ժառանգները, չնայած տնտեսապես ու թվով զիջում էին, կարողացան հաղթել արցախյան առաջին՝ մեզ պարտադրված անհավասար պատերազմում, եւ այս բախումները նոր քաջերի ուղղորդեցին դեպի մարտադաշտ: Ծնվեցին նոր զորահրամանատարներ, ովքեր նոր էին վայր դրել բահն ու քլունգը: Զինվորական կրթություն չունեին, բայց դուրս գալով հարազատ ժողովրդի ծոցից՝ կրում էին մեր ժողովրդի ռազմական պատմության ավանդություններն ու պատմական հիշողությունը: Անգամ՝ ազգային բնազդի մակարդակով, բայց կրում էին:

Պատմական հիշողությունը մեզ տանում է դեպի սկիզբ՝ դեպի մի ավանդություն, որը ներկայացրել է Մովսես Խորենացին՝ նկարագրելով մ. թ. ա. 2492 թ. օգոստոսի 11-ին տեղի ունեցած Հայկի ու Բելի ճակատամարտը: Իսկ դա վկայում է, որ մոտ 4514 տարի առաջ հայ զորավարները գիտեին՝ ինչպես մարտակարգեր կազմել՝ օգտագործելով թշնամու մարտակարգերի թույլ կողմերը: Այդ ճակատամարտը ցույց է տալիս նաեւ, որ ճիշտ են ընտրվել թեւերի ու առաջ մղված սուր անկյան պատասխանատուները, տեղանքը, միաժամանակ ցուցադրվել է թշնամական ուժերի վրա թիկունքից հարձակվելու եւ սարսափեցնելու ունակությունը, կազմակերպվել է մարտի դիտում եւ հետախուզություն: Իսկ սրանք կարելի է հայերի ռազմամարտավարական մտքի սաղմեր համարել:

Անկախ արցախյան 44-օրյա պատերազմում տեղի ունեցածից՝ հայոց բանակը դեռ կցուցադրի իր հնարավորությունները: Եթե խաղաղություն ենք ուզում, որպեսզի շարունակենք ստեղծագործել, անհրաժեշտաբար պետք է ապավինենք ռազմարդյունաբերական ուժեղ համալիրի ձեւավորմանը՝ միաժամանակ զարկ տալով ռազմական ուսումնական հաստատությունների ստեղծմանն ու բանակը մաքրելով գոյություն ունեցող ժանգից: Միայն ուժեղ բանակ ունեցող պետությունը կարող է շարունակել իր գոյությունն այն տարածքում, որը պատմականորեն նվաճողների տեսադաշտում է:

Թեգեր: բանակզինվորՄեծ ՀայքպատմությունՏիգրան Մեծ
Կիսվել3Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը»

«Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը»

«Ինձ թվաց, թե Իգորս վերադարձել է»…

«Ինձ թվաց, թե Իգորս վերադարձել է»…

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Այս պահին Հայաստանում խոզի աֆրիկական ժանտախտ չկա

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist