Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Ինձ թվաց, թե Իգորս վերադարձել է»…

Այսօր նա կդառնար 50 տարեկան

Հունվարի 28, 2022
Այլք
«Ինձ թվաց, թե Իգորս վերադարձել է»…
19
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.9k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վաղամեռիկ պատանու ողբերգական կյանքի մասին պատմություններ, լեգենդներ շատ էի լսել, եւ նրա հերոսական կերպարի «բացահայտման» համար ոչինչ չէր մնում, քան լուռ հաղորդակցվել նժդեհյան ուխտի երդվյալ մարտիկի մասունքներին ու փորձել մեղմել որդեկորույս մոր վիշտը: Իսկ պատանին, որի անդառնալի կորստի ցավից այսօր էլ մխում են հարազատների, ընկերների, նրան ճանաչողների սրտերը, 18-ը դեռ նոր էր բոլորել…

Ռազմագործողությունների հետեւանքով, շատ ընտանիքների թվում, ծնողները Կարմիրավանից բռնի տեղահանվել ու մազապուրծ հայտնվել են Ստեփանակերտում:

Դժվար է ձերբազատվել այն օրերի մղձավանջից, ու ծննդավայրի, հայրենական տան կարոտը պահ անգամ չի լքում նրանց, ուր նահատակ որդու մանկությունն ու պատանեկությունն են հեքիաթի պես անցել, եւ այսօր անցյալի տխուր հիշողություններով են մխիթարվում: «Մեզ համար սփոփանք է, որ գոնե Իգորի մարմինն ամփոփվել է մայրաքաղաքի հուշահամալիրի տարածքում գտնվող գերեզմանոցում, ուր կողք կողքի նաեւ նրա բախտակից ընկերներն են ննջում: Ես ու մայրը գրեթե ամեն օր նրա կողքին ենք: Այլապես… խելագարվել կարելի է վշտից,– խոստովանում է ժամանակից շուտ ծերացած հայրը եւ ավելացնում, որ մինուճար որդուն կորցնելուց հետո ապրելն այլեւս անիմաստ էր թվում… Ասում, ապա քիչ հետո ինքն իրեն հանդիմանում՝ չթաքցնելով հպարտությունը:- Վճռական պահերին, երբ լինել-չլինելու ճակատագիրն է որոշվում, մարդ արարածն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ կարող է սխալվել: Սակայն Իգորի պարագայում դա բացառվում էր: Որդիս, որ մանկուց անկոտրում կամքի տեր էր եւ սկզբունքային հարցերում՝ միշտ անդրդվելի, չերկյուղեց ու արժանապատվորեն նախընտրեց մահը: Նա երդվել էր Վահագնի աջի վրա՝ երբեք չմեղանչել ուխտի դեմ, ապրել, գործել ու մեռնել որպես ցեղամարդ»:

Իսկ, ինչպես ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի տեղեկանքում է նշված, ազատամարտիկ Իգոր Հասրաթյանը զոհվել է հերոսի մահով: Ծանր մարտերից մեկում, երբ հակառակորդի ուժերը ռազմական տեխնիկայով ու թվաքանակով մի քանի անգամ գերազանցում էին կամավորական մեր ջոկատներին, գիտակցելով, որ կարող է հայտնվել թշնամու ձեռքում, ինքնաձիգն իր կրծքին է ուղղում եւ վերջին փամփուշտն արձակում:

Ահա արդեն 30 տարի է, ինչ նահատակված որդու հետ զրույցը «կայանում է» նրա լուսանկարների, հուշ մնացած մասունքների հետ, որոնցից ամեն օր իրենց կարոտն են առնում ծնողները:

«Մարտակերտի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ռազմական գործողությունների սրացման պատճառով, այդպես էլ նրան չվիճակվեց ստանալ իր ոսկե մեդալը: Եվ, անկեղծ ասած, շատ էի ափսոսում, որ կենդանության ժամանակ նա ուրախանալու առիթը չունեցավ,- խոստովանում է մանկավարժ հայրը՝ Ալեքսանդր Հասրաթյանը:- Հավանաբար, անորոշության պատրանքը երկար կշարունակվեր, եթե կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում չպահպանվեր հիշյալ իրողության մասին վկայակոչող փաստաթուղթը: Ու դժվար է նկարագրել հպարտության այն զգացումը, որ որդեկորույս ծնողներս ունեցանք՝ ստանալով ուղիղ 30 տարի առաջ (1990 թ.) նրան շնորհած գերազանցության (ոսկե) մեդալը: Մեզ թվաց, թե Իգորը դեռ երեկ է ավարտել միջնակարգը…»:

Ուսուցչուհի մայրը՝ տիկին Լարիսան, վաղամեռիկ տղայի` խնամքով պահվող անձնական լուսանկարների, նրա մասին պատմող հարուստ նյութերի մեջ տեղավորելով վերջին մասունքը՝ գերազանցության մեդալը, համբուրելով այն, յուրահատուկ խորհուրդն ընկալել է որպես որդու վերադարձ: «Անակնկալն այնքան անսպասելի էր, որ ինձ թվաց, թե Իգորս վերադարձել է»,- արցունքների միջից շշնջում է մայրը:

Իսկ ողբերգական մահը վրա հասավ 1992-ի մայիսին՝ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր (Աղբուլաղ) գյուղի պաշտպանության ծանր ու անհավասար մարտերի ժամանակ:

Շուշիի գրավումը հայերի կողմից ավելի էր կատաղեցրել ազերիներին: Եվ թշնամին ռազմական հսկայական ուժեր էր կենտրոնացրել Սառնաղբյուր ու Դահրազ բնակավայրերի ուղղությամբ՝ փորձելով ամեն կերպ ճեղքել մեր պաշտպանությունը եւ շարժվել դեպի մայրաքաղաք: Զինվորական զորախմբերի հետ հակառակորդը 60-ից ավելի ռազմական տեխնիկա էր դուրս բերել, որից միայն 33-ը ծանր տանկեր էին: Հայկական կամավորական փոքրաթիվ ջոկատները 13 ժամ շարունակ մահուկենաց պայքար էին մղում՝ խափանելով թշնամու առաջխաղացումը: Հրթիռակոծությունից ողջ տարածքը կրակի, ծուխ ու փոշու մեջ էր: Թանձր մառախուղն էլ մի տեղից էր աքցանել տեղանքը, եւ միայն բոցերից կարելի էր նշմարել ռազմական գործողությունների շարունակական սրացումը:

Չնայած մեր տղաներին հաջողվել էր շարքից հանել մեծաթիվ տանկեր ու այլ մեքենաներ, բայց ազերիները շարունակում էին առաջ շարժվել: Իգորը փոքր ջոկատով մխրճվել էր թշնամու թիրախում եւ հերոսական դիմադրություն էր ցույց տալիս՝ մեծ կորուստներ պատճառելով նրան: Խույս տալով օղակից, ուր թշնամիները փորձում էին կենդանի բռնել նրան ու հաշվեհարդար տեսնել, Իգորը ճարպկորեն վեր մագլցեց եւ նռնակները նետելով թուրքի տանկի ուղղությամբ՝ կրկին հայտնվեց թաքստոցում: Տանկը անձնակազմի հետ բոցավառվեց: Նահանջի երկրորդ հրամանն էր արձակվել, սակայն Իգորն անդրդվելի էր ու չէր զիջում դիրքերը:

Պահ անգամ չդադարեցնելով կրակոցները եւ ուշադրությունը կենտրոնացնելով իր վրա, նա տղաներին հնարավորություն ընձեռեց մի կերպ դուրս գալ շրջափակումից, սակայն հայտնվելով թշնամու կրակահերթի տակ ու գիտակցելով մոտալուտ մահը, այդպես էլ մինչեւ վերջ շարունակեց պայքարը: Նա հազիվ հասցրեց ընկերներին հեռվից իմաց անել. «Տղերք, ծնողներիս խնդրում եմ հայտնեք, որ թուրքը չի սպանել Իգորին: Ես դա երբեք թույլ չեմ տա…»: Ասաց ու ինքնաձիգի փողն ուղղեց կրծքին: Վերջին փամփուշտը պահել էր իր համար…

Գիշերվա կեսին տղաներին մի կերպ հաջողվեց ընկերոջ դիակը ծածուկ դուրս բերել շրջափակումից: Հայրենիքի նվիրյալ զինվորը բացառիկ խիզախության ու հերոսության համար հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Իգորի անունը ոսկե տառերով է հավերժացել Արցախի պետական համալսարանում, ուր ուսանողներն ու պրոֆեսորական անձնակազմը սրբությամբ են պահում նրա պայծառ հիշատակը: Լսարանը, որտեղ սովորում էր Իգորը, այսօր հերոսի անունն է կրում…

«Անասելի ցավ եմ ապրում արցախյան ազատամարտերում նահատակված մեր հերոս հայորդիների համար, ովքեր հանուն հող հայրենիի չխնայեցին իրենց կյանքը,- ասում է Իգորի ծերունազարդ հայրը՝ Ալեքսանդր Հասրաթյանը:- Որդուս օրինակը կրկնել են շատերը, այդ թվում՝ արցախյան քառօրյայի ժամանակ եւ 2020 թ. 44-օրյա դաժան պատերազմում: Ու մարտերում ընկած յուրաքանչյուր պատանու, երիտասարդի մահ ընկալում եմ որպես հարազատ զավակի կորուստ: Ցավոք, տարածաշրջանում դարձյալ անհանգիստ է իրադրությունը եւ թշնամին չի հրաժարվում Արցախը հայաթափելու իր ստոր մտադրությունից: Մինչդեռ մենք ամուր ենք կառչել մեր պատմական հողին, որ մեր որդիների արյամբ է սրբացած ու, բնականաբար, այն լքել եւ օտար ափերում ապրել չենք կարող: Իսկ արյամբ ձեռք բերված ազատությունը, որի համար այնքան թանկ գին ենք վճարել, անհնար է որեւէ մեկին զիջել»…

Կիսվել8Tweet5Կիսվել1
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հայոց բանակը պետք է մեր սերը լինի՝ անչափ, անհատակ սերը

Հայոց բանակը պետք է մեր սերը լինի՝ անչափ, անհատակ սերը

Քարինտակի հերոսամարտի 30-ամյակը

Քարինտակի հերոսամարտի 30-ամյակը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist