-1674 թ. փետրվարի 4-ին մահացել է Ոսկան Երեւանցին՝ հայ արքեպիսկոպոս, տպագրիչ-հրատարակիչ, մշակութային գործիչ, լեզվաբան։ Ոսկանյան Աստվածաշունչը տպագրվել է 2 տարի 7 ամսում (1666 մարտի 11-1668 հոկտեմբերի 13)։ Տպագրությունը կատարված է վարպետորեն։ Անվանաթերթերը կազմված են չորս փայտափորագիր կտորներից, աջ եւ ձախ զարդանկարների մեջ Հավատ եւ Հույս խորհրդանշանները ներկայացնող մարդկային կերպարանքներ են։ Աստվածաշունչ բառը թռչնագրով է, կազմը՝ կարմիր կաշեպատ, հաստ տախտակից։ Բանիմացորեն կիրառված են հայկական առոգանության գրեթե բոլոր հիմնական նշանները, գործածված են յոթ տեսակ տպագրատառեր:
-1861 թ. փետրվարի 4-ին ստեղծվեց Ամերիկայի Համադաշնային Նահանգներ պետությունը։
-1878 թ. փետրվարի 4-ին ծնվել է Զապել Եսայանը՝ հայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ։ Ըստ Արշակ Չոպանյանի՝ հայոց մեծագույն գրագիտուհի, ազգային-հասարակական անվանի գործիչ։
-1948 թ. փետրվարի 4-ին Շրի Լանկան հայտարարեց իրեն անկախ Միացյալ Թագավորությունից։
-1976 թ. փետրվարի 4-ին Գվատեմալայում ուժեղ երկրաշարժ տեղի ունեցավ, ինչի հետեւանքով մահացավ մոտ 23 000 մարդ։
-1992 թ. փետրվարի 4-ին Ուգո Չավեսը Վենեսուելայում ռազմական հեղաշրջման փորձ կատարեց։
-2004 թ. փետրվարի 4-ին բացվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցը։ Ֆեյսբուքի հայաստանյան օգտատերերի քանակը 2017 թ. հունվարին կազմում էր շուրջ 1 միլիոն։ Ընդհանուր առմամբ Ֆեյսբուքի լսարանի մեծ մասը երիտասարդությունն է։ Ըստ Ֆեյսբուքի գովազդային պլատֆորմի տվյալների, Հայաստանից օգտատերերի բաժանորդագրությունների քանակի (լայքերի) ամենամեծ լսարաններ ունեն լրատվականները։
-1907 թ. փետրվարի 4-ին ծնվել է Սերգեյ Աբալյանցը՝ հայ հիդրոտեխնիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1959), պրոֆեսոր (1960), Ուզբեկական ԽՍՀ գիտության եւ տեխնիկայի վաստակավոր գործիչ (1957)։
-1923 թ. փետրվարի 4-ին ծնվել է Արշալույս Սարոյանը՝ հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։