Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հավատարիմ մարդասիրական արժեհամակարգին

Փետրվարի 2, 2022
Այլք
Հավատարիմ մարդասիրական արժեհամակարգին
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
705
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Համաշխարհայնացման տնտեսաքաղաքական եւ մշակութային տեղեկատվության թվայնացման գործընթացներով պայմանավորված՝ հայ էթնոհանրությունը եւ պետականությունը կանգնած են ինքնության պահպանմանն ուղղված  քաղաքականության մշակման ու իրականացման նորահայտ մարտահրավերների առաջ:

«Էթնոքաղաքագիտության մշակութային ակունքները եւ կապը մանկավարժության հետ» խորագրով մենագրությունում կարեւորելով հայության առջեւ ծառացած քաղաքական եւ դաստիարակչական բնույթի մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունը՝ Աշոտ Մանուկյանն ուսումնասիրել է համապատասխան մշակութային դրսեւորումները (բանահյուսություն, երգարվեստ, ավանդույթներ, հոգեւոր գրականություն, մայրենի լեզու) եւ, հիմնվելով ստացված արդյունքների վրա, կարողացել է հաջողությամբ բացահայտել հայ էթնոքաղաքագիտական մտքի ակունքներն ու քաղաքագիտության օրգանական կապը մանկավարժագիտության հետ:

Հեղինակն իր մենագրությունում անդրադարձ է կատարել նաեւ Աստվածաշնչին ու Ղուրանին, ինչպես նաեւ հայկական, շումերական, օսեթական, ճապոնական եւ այլ էթնոհանրությունների բանահյուսական նյութերին` բացահայտելով դրանցում արտացոլված քաղաքական մշակույթի տարրերը: Հետազոտողը միաժամանակ անդրադարձել է էթնոկրոնական փոքրամասնությունների իրավական պաշտպանվածության հարցերին, փորձել է գտնել տարբեր պետություններում միջէթնիկական բախումների ծագման պատճառները:

Խնդրո առարկա տեղեկատվության վերլուծության հիման վրա Ա. Մանուկյանը հանգում է այն եզրակացության, որ հայկական բազմահազարամյա մշակույթում առկա են մարդասիրությունից բխող էթնոկրոնական հանդուրժողականության եւ խաղաղասիրական քաղաքականության գաղափարներ: Մանկավարժության տեսանկյունից մոտենալով հայության եւ մարդկության առջեւ ծառացած մարտահրավերներին՝ նա կարծում է, որ մարդու եւ մարդկության նկատմամբ բռնացումների, էթնոկրոնական բախումների ու պատերազմների կանխարգելման համար անհրաժեշտ է աճող սերունդներին դաստիարակել ինչպես մարդասիրական արժեհամակարգով, այնպես էլ օբյեկտիվ հակազդման անհրաժեշտությամբ:

Դիտարկվող մենագրության մեջ կատարված է հսկայածավալ աշխատանք. փորձ է արվում վերլուծել էթնոմանկավարժական մշակույթի եւ մասնավորապես քաղաքական մանկավարժության դերը` քաղաքական մշակույթի ավանդման ու զարգացման գործընթացում:

 «Էթնոքաղաքագիտության մշակութային ակունքները եւ կապը մանկավարժության հետ» խորագրով մենագրությունն առանձնանում է գիտական մտքի թարմությամբ, նրանում տեղ գտած ուսումնադաստիարակչական բնույթի հարուստ տեղեկատվությամբ, որոնց մասնագիտական վերլուծությունները եւ համադրությունները հարստացնում են գիտակրթական մշակույթը եւ նպաստում հայ էթնոբանության զարգացման գործընթացին:

Կամո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ

Թեգեր: Աշոտ Մանուկյանգիրք
Կիսվել3Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Երբ սպառազինվող բանակի ղեկավարի շուրթերով խոսվում է խաղաղության մասին

Երբ սպառազինվող բանակի ղեկավարի շուրթերով խոսվում է խաղաղության մասին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուժգին հարված լռությանը

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist